20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օմբուդսմենի կարիք չունեն

Երեկ Նորք Մարաշում ձերբակալված ենթադրյալ ահաբեկիչներից ոչ ոք չի դիմել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց օմբուդսմենի գրասենյակի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը: Վերջինս հավելեց, որ ձերբակալվածների հարազատներից ոչ ոք նույնպես իրենց չի դիմել, չեն գրանցվել նաև ահազանգեր փաստաբանների կողմից: Հիշեցնենք, օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խումբը գործում է միմիայն ահազանգերի հիման վրա: Սովորաբար օմբուդսմենի գրասենյակ ահազանգում են […]

Մասսայական ծեծկռտուք Վոլգոգրադում․ տուժածների մեջ հայ երիտասարդ կա /վիդեո/

ՌԴ Վոլգոգրադ քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 10 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորների թվում հայազգի երիտասարդ կա՝ 19-ամյա Գեւորգ Ղազարյանը։ Երիտասարդների միջեւ վեճը սկսվել է տեղի այգիներից մեկում, հայտնում է LifeNews-ը։ Նրանք պայմանավորվել են հաջորդ օրը հանդիպել ու հարաբերություններ պարզել։ Հանդիպմանը մոտ 30 երիտաարդ է եղել, ոմանք զինված են եղել մահակներով։ Նրանց […]

Ռուսական ինքնաթիռի կործանումը վնաս կհասցնի Թուրքիայի սպորտային տուրիզմին

Ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո սկսված ռուս-թուրքական ճգնաժամի պատճառով Թուրքիան կարող է կորցնել մարզական համալիրներից ստացող եկամուտների 70%-ը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ մի շարք երկրների, հատկապես Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբները չեղարկում են Անթալիայում անցկացվելիք ձմեռային հավաքների համար կատարված ամրագրումները, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ գործակալության տվյալների՝ 2013 թվականին […]

«Հանրապետականում» կհավաքվեն

«Հանրապետական» կուսակցությունն այսօր երեկոյան գործադիր մարմնի նիստ կհրավիրի: Սովորաբար նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույց է ունենում լրագրողների հետ: Այս անգամ, սակայն, Շարմազանովը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է, ինչը նշանակում է, որ լրագրողների հետ ճեպազրույց կունենա կամ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կամ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Սպասվում է, որ նիստից հետո ՀՀԿ-ն իր […]

Ինչու է լռում ԱԱԾ-ն. ուշագրավ մանրամասներ

Երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության կողմից տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: ԱԱԾ-ն հաղորդել էր, որ հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։ Թե երբ կավարտվի ԱԱԾ-ի վարույթում գտնվող այս գործի նախաքննությունը և գործը […]

Փորձում են նենգափոխել տեղի ունեցածը. Ավագյանը՝ կատարվածի մասին

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է երեկվա դեպքերին: «Ամենայն հարգանք ԱԱԾ և ոստիկանության ծառայողներին՝ երեկվա իրենց հատուկ գործողության համար։ Զարմանալի է, որ հայտնվել են որոշ մարդիկ, որ փորձում են նենգափոխել տեղի ունեցածը։ Շնորհակալության փոխարեն էլ հավատում-չեմ հավատում ոճի մեջ ներկայացումներ են բեմադրում։ Ձեր հավատալ-չհավատալուն, պիտակումներին ու մառազմատիկ մտավարժանքներին ոչ ոք չի էլ նայում։ Անպայման […]

Գալուստ Սահակյանը հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 26-ին հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովի հետ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ասիլբեկ Ժեենբեկովին Ղրղզստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարության ընթացքում Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունն առավել կամրապնդվի: […]

Համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻԿՕՄ Իրանի, ԻԿՕՄ Հայաստանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստանի միջև ստորագրվել է համագործակացության հուշագիր, որի դրույթները վերաբերում են երկու երկրներում մշակութային ժառանգության պահպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համատեղ գործունեությամբ կրթական, մշակութային նոր ծրագրերի, ցուցահանդեսների, սեմինարների, գիտաժողովների, հնագիտական համատեղ հետազոտությունների, գիտական հրատարակությունների և այլ աշխատանքների կազմակերպմանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Համագործակցությունն առավել հիմնավորվել և նշանավորվել է «Էրեբունի» […]

Գործադիրը ձեռնպահ է մնում

ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հարցում, քանի որ այն ուղղված է Ազգային ժողովի գործունեության կարգի սահմանմանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող իրավակարգավորման պայմաններում պատգամավորը մեկ ամսվա ընթացքում կառավարությանը կարող […]

Նախարարը առաջարկեց

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և հեղինակներին առաջարկել ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, օրինագծով առաջարկվող փոփոխություններով հիմնականում կրկնակի չափով առաջարկվում է կրճատել առավել հաճախ հանդիպող և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի