25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել բանակի բարձրագույն սպայական կազմի հետ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ: Քննարկվել է բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակացական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ երկրի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է տասնյակ մարդկային կյանքեր և պատճառել վիթխարի նյութական կորուստներ։ Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Հուսով եմ՝ իմ ու Ալլայի երեխաները մեր ընտանիքի պատիվը չեն գցի․ Մաքսիմ Գալկին /վիդեո/

Օրերս ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան տոնեց ծննդյան 67-ամյակը։ Երգչուհու ծննդյան օրվան նվիրված՝ ռուսական Առաջին ալիքը նրա մասին փաստագրական ֆիլմ է նկարահանել՝ «Ինձ դուր է գալիս» վերնագրով, որում Պուգաչովայի ամենամտերիմները պատմում են նրա մասին։ Ֆիլմում երեւում են նաեւ Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի երկվորյակ փոքրիկները՝ Գարին եւ Լիզան։ «Ես ու Ալլան միշտ մեզ լավ ենք զգում […]

Վլադիմիր Պուտինն ու մեր ԴԱՀԿ-ի Միհրանը /վիդեո/

«Աշխարհի մի շարք երկրների լավագույն լրագրողները հավաքվել են ու որոշել հասկանալ պանամական օֆշորային սկանդալի պատմությունը: Երկու տարվա աշխատանքի մեջ տասնյակ հազարավոր էջերով պատմություն է: Ու այդ պատմության մեջ հայտնվել է մեր ԴԱՀԿ-ի Միհրանի անունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Սադոյանը նշեց, որ այդ պատմության մեջ հատկապես ուշագրավ է […]

Որևէ տառապանք իզուր չի անցնում

Այս օրերին մենք շատ ենք մտածում, թէ ինչու է տառապում մարդը: Պատճառներն ու հետևանքներն իրոք շատ են: Բայց Պետրոս առաքյալը խոսում է տառապանքի մի տեսակի մասին, երբ մարդը Քրիստոնյա լինելու համար տառապելով, մասնակցում է Քրիստոսի չարչարանքներին: Բայց սա ոչ վերջն է, ոչ էլ ինքնանպատակ, այլ այսպիսի մարդիկ կոչվում են երանելի « քանի որ փառքի եւ […]

Հայստանի ծանրամարտի հավաքականը լավագույնն է Եվրոպայում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները վերադարձան Երևան: Երևանի Զվարթնոց օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Մարզասերները եկել էին դիմավորելու հայ ծանրորդներին, ովքեր Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ հիանալի ելույթ ունեցան: Ծանրարդներին դիմավորել  են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Հիշեցնենք, որ Հայստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի […]

Ինչո՞ւ են եզդիները խնձորով խփում հարսի գլխին

Եզդիների  ՄԱԷ երիտասարդական նախաձեռնող խմբի անդամ Ռոման Ավդոյանը նշում է, որ իրեն շատ են հարցնում ազգային հարսանիքի առանձնահատկությունների մասին: Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում Ավդոյանը մանրամասնեց եզդի ազգի հարսանյաց արարողության խորհուրդները: «Դարա Մրազա» -ն (Երջանկության Ծառ) օրհնում է. Կան շեխերի տարբեր տեսակներ, որոնցից մեկը Շեխե Դարա Մրազա-ն է: Դարա Մրազա հայերեն թարգմանաբար նշանակում է Երջանկության Ծառ: Բացատրությունն […]

Ավարտել են գետերի ու ջրանցքների մաքրումը

Ավարտվել են մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկած մայրաքաղաքով հոսող  գետերի ու ջրանցքների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը տեղումների դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն է: Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր, իսկ գետերին հարակից բնակելի ու արտադրական օբյեկտների տարածքում […]

Ինչպես է 3 տարեկան երեխան պաշտպանում տատիկին ոստիկաններից /վիդեո/

Փայտով զինվելով՝ 3 տարեկան չինացի փոքրիկը որոշել է քշել ոստիկաններին, ովքեր փորձում էին նրա տատիկի սեղանիկը հեռացնել՝ պատճառաբանելով, որ փողոցային առեւտուրն արգելված է։ Ոստիկանները ոչ մի կերպ չեն կարողացել հանգստացնել բարկացած երեխային, նա մինչեւ վերջ պայքարել է ու դարձել համացանցի աստղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված