18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բակո Սահակյանն արժևորել է ՀՅԴ Հայ դատի գործունեությունը Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ […]

«Հրազդան ցեմենտ»-ը պարտքեր է կուտակել՝ քաջ գիտակցելով դրա բացասական հետևանքները. Քոքոբելյան

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է՝ «Հրազդան ցեմենտ» ընկերությունը պարտքեր է կուտակել՝ քաջ գիտակցելով դրա բացասական հետևանքները: Այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ-ում՝ իր ելույթի ընթացքում: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե Քոքոբելյանը, քաջատեղյակ լինելով տնտեսական հարաբերություններից, հայտնում է այնպիսի տեսակետներ, որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Նախարարը հիշեցրեց՝ Կառավարությունն  այս պարագայում իրավունք չունի որևէ բաժնետիրոջ […]

Համանախագահները Բրյուսելում Մամեդյարովի հետ չեն հանդիպի

«Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտաքին գործերի նախարարների` Բրյուսելում մայիսի 23-ին նախատեսված հանդիպման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ չի նախատեսվում: Այդ մասին հայտարարել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համախանագահների հանդիպում դեռևս չի ծրագրվում ։ Իհարկե, ես և […]

«Թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չէ»

ԱԺ փոխնախագահ  Էդուարդ  Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի աղմկահարուց հայտարարությանը՝ լրագրողներին հորդորելով հնարավորինս հանդուրժող կերպով մոտենալ այդ հարցին: «Մենք բոլորս ապրում ենք նյարդային պահեր: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մի փոքր ավելի զգացմունքային ենք: Եկեք ներողամիտ լինենք, ավելի հանդուրժող լինենք. որեւէ մեկս ապահովագրված չենք, որպեսզի նմանատիպ էմոցիոնալ հայտարարություն անենք: Այն, որ հարգարժան Ռադիկ […]

Գեներալ Մանվելը չի հեռանա

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ առաջնագծից հեռանալու նպատակ չունի: «Չեմ վստահում թուրքին, դրանց լավ եմ ճանաչում: Մինչև հարցը հիմնովին լուծում չստանա, ես տուն չեմ գնա: Իմ հազարավոր կամավորականները պետք է մնան առաջնագծում ու ուշադիր հետևեն իրադարձությունների ընթացքին: Ադրբեջանցին հողա ուզում, բայց որ նրանց սկուտեղի վրա մի կտոր բան տանք, […]

Վահանը դուրս բերեց կարևոր փաստաթղթերն այրվող ադրբեջանական ուղղաթիռից

«Կրտսեր սերժանտ Վահան Ստեփանյանն է: Հենց նա է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը խոցված, այրվող ադրբեջանական մարտական ուղղաթիռից հանել անձնակազմի կարեւոր փաստաթղթերը, քարտեզները, որոնք ապացուցում են` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակել էր լայնածավալ ռազմական գործողություն: Վահանը կարողացել է արագ կողմնորոշվել, հասկացել է, որ ուղղաթիռում հաստատ ինչ-որ կարեւոր փաստաթղթեր կլինեն ու վտանգել է սեփական կյանքը (տարածքը […]

Ահմեդն ամբողջ գիշեր լաց էր լինում․ կինը պատմել է Դավութօղլուի որոշման մասին

Թուրքիայի նախկին վարաչապետ Ահմեթ Դավութօղլուին մոտ կանգնած «Karar» թերթը նրա մասին հոդված է հրապարակել: Այն տպագրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առանձնազրույցից հետո վարչապետի պաշտոնից Դավութօղլուի հրաժարվելուց կարճ ժամանակ անց: Հոդվածի հեղինակ Վահդեթթին Ինջեն պատմում է, որ քրդական կարգավորման գործընթացի ավարտի և ռազմական գործողությունների մեկնարկի ժամանակահատվածում ինքը աշխատանքի բերումով մեկնել է Չանքայա պալատ և […]

Չարաբաստիկ ռեֆորմ…

ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընդգծեց՝  քառյակը ժամանակին դեմ էր կուտակային համակարգի ներդրմանը, բայց այժմ որոշ հանգամանքներ փոխվել  են ու ըստ այդմ՝ շատերի տեսակետներն էլ: «Դեսուդեն գնացող  այս հուսահատ շարժումները ցույց են տալիս՝ Դուք խճճվել եք այս հարցում, բայց միևնույնն է` […]

Այս տարվա առաջին եռամսյակում նվազել է ինքնասպանությունների թիվը

ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 2016 թվականի առաջին եռամսյակում նվազել է ինքնասպանությունների թիվը: «2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է ինքնասպանության 39 դեպք, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  11-ով: Նախորդ տարի ինքնասպանության դեպքերն ավելի շատ Երևանում էին, Շիրակում, Արարատում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի