20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր բնակարաններ՝ առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին

Երևանի ավագանու մայիսի 25-ին  գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին: Ըստ այդմ, առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում […]

Չեմ ալարի, նորից կընտրվեմ պատգամավոր. Հրանտ Բագրատյան

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Նախարարին հարցեր ուղղեց  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Այդքան մեծ չափերի խաղող է արտադրվում, սակայն բացի Երևանի կոնյակի գործարանից, մնացած գործարանները քիչ են խաղող մթերում, բայց ցույց են […]

Վանում զինվորներ տեղափոխող մեքենա է պայթեցվել

Թուրքիայի Վան և Աղրը նահանգների Չալդըրան և Դողուբայազըթ (պատմ. Բայազետ) շրջանները կապող մայրուղու վրա  պայթել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից տեղադրված պայթուցիկ: Ըստ թուրքական  «Habergazetesi» թերթի կայքի` այդ ժամանակ մայրուղիով անցնելիս է եղել զինվորներ տեղափոխող  մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 6 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել մայրուղու 60-րդ կմ վրա՝ […]

Զինդատախազությունն ուսումնասիրում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին լուրը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը: Դատախազությունից տեղեկացնում  են, որ ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության եւ Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում, Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման […]

2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ գյուղատնտեսությունում դրական տեղաշարժեր են գրանցվել. գյուղնախարար

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  գյուղնախարար  Սերգո Կարապետյանը ներկայացրեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Կարապետյանը նշեց՝  2015 թվականին Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 9 միլիարդ 130 միլիոն դրամ, որն ուղղորդվել է սպասարկման և զարգացման միջոցառումների ուղղությամբ և վարկային միջոցների համաֆինանսավորմանը, իսկ պահուստային ֆոնդին հատկացվել է նաև […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Միության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Թեշը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա մեր երկրում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում ջանք չի խնայի հետևողականորեն զարգացնելու Հայաստանի և Ավստրալիայի միջև բարեկամական հարաբերությունները: Հաջողություններ մաղթելով դեսպան […]

Պատերազմը կավարտվի միայն Բաքվի կամ Երեւանի կատարյալ ջախջախման դեպքում /վիդեո/

«Որքան ուզում ես զինադադար կնքիր, մեկ է, մինչև Բաքուն կամ Երևանը չտապալվեն, հակամարտությունը չի լուծվելու: Բայց եթե Երևանի տապալմամբ նոր ցեղասպանություն է լինելու, ապա Բաքվի տապալմամբ նոր, անկախ պետություններ են ստեղծվելու՝ Թալիշստան, Լեզգիստան և այլն»,-այսօր՝ մայիսի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, Վովա Վարդանովը: մանրամասները՝ տեսանյութում:

800 հեկտարը ինչ-որ մի գյուղի կեսի չափ է. Ռուստամ Գասպարյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանն  անդրադարձավ  Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական կողմը ԼՂՀ-ում ունի 800 հեկտարի կորուստ: Գասպարյանը հաստատեց դա`  նշելով, որ այդ տարածքները լուրջ ռազմավարական կարևորություն չունեն: «800 հեկտարը դա ինչ-որ մի գյուղի կեսի չափ է, բայց դուք հաշվի չեք առնում, որ ազատագրված է 7 շրջան` Ղարաբաղի հետ միասին»,- […]

Աշակերտուհուն վերջին զանգի օրը բռնաբարել են

Երեկ Երեկոյան Սանկտ Պետերբուրգի ոստիկանություն է դիմել 16-ամյա Դիանայի մայրն ու ասել, որ իր դստերը բռնաբարել են։ Աղջկան այդ վիճակում հայտնաբերել են նրա ընկերները՝ տեղի բնակելի շենքերից մեկի տանիքին։ 16-ամյա աղջիկը երեկ տոնել է իր վերջին զանգն ու ծննդյան օրը։ Այժմ նա ծանր վիճակում հիվանդանոցում է, գիտակցությունը մշուշված է, այդ պատճառով ոչինչ չի հիշում։ Ոստիկանությունը […]

Սա խաղ անել է, սա բյուջեի քննարկում չէ. Հրանտ Բագրատյան

ԱԺ-ում այսօր շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ներկայացրեց Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարություններին հատկացված ֆինանսները: Նա տեղեկացրեց, որ Գյուղատնտեսության նախարարությանը նախորդ տարի հատկացվել է 13 միլիարդ դրամ: Դրա արդյուքում  իրականացվել է 22 ծրագիր: Նախարարությունը նախորդ տարի միջոցներ է ստացել նաև պահուստային ֆոնդից՝  1,71 միլիարդ դրամ: Իսկ Բնապահպանության նախարարությանը նախորդ տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի