20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին Հայաստանում և նշել, որ ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլի 5-7-ը Գերմանիա կատարած իր այցն ու անմիջականության և փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպումները երկրի ղեկավարության հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգն ու փոխգործակցության զարգացման հեռանկարները: Երկկողմ կապերի ամրապնդման […]

Ուրախ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է երկրապահով.ԼՂՀ նախագահը՝ գեներալ Մանվելին

ԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է Արցախից: Նրա հետ վերադարձել են նաև մոտ տասը հազար երկրապահները: «Երկրապահը աշխարհի մեծագույն արժեքը համարել է հայրենիքը ու թողնելով կենցաղային խնդիրներն ու հոգսերը նետվել հայրենիքի պաշտպանությանը նվիրելու: Ես շատ ուրախ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է երկրապահով»,-ճանապարհելով երկրապահներին ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դատախազի տեղակալի՝ հարբած լիճը մտնելու մասին տեղեկությունը կուսումնասիրվի

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից և նշում, որ դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ: Հիշեցնենք, որ 168.am-ը, հղում անելով բնակիչներից մեկին, գրել էր, որ  Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ […]

Նոր բնակարաններ՝ զոհված 3 զինծառայողների ընտանիքներին

Երևանի ավագանու մայիսի 25-ին  գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին: Ըստ այդմ, առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում […]

Հրանտ Բագրատյանը չի հավատում /վիդեո/

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է՝  մենաշնորհների վերացումը նշանակում է քաղաքական համակարգի ապակենտրոնացում, այսինքն՝ ՀՀԿ-ն այլևս չպիտի լինի իշխող կուսակցություն:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատյանը: Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մենաշնորհները վերացնելու մասին հայտարարությանը, Բագրատյանն ընդգծեց՝  լուրջ չի վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքար սկսելուն և պետական ապարատն օպտիմալացնելու կառավարության քայլերին: «500 մլրդն ուր, 10 միլիարդն […]

Չեխիայի նախագահը Հայաստանում կքննարկի ԼՂ հիմնահարցը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից Հայաստան կատարելիք այցի ընթացքում օրակարգային թեմաներից կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին չեխական Czech News Agency-ին հայտնել է Զեմանի խոսնակ Յիրժի Օվցաչեկը: Նա տեղեկացրել է, որ Չեխիայի նախագահը հունիսի 8-10-ը ծրագրավորում է այցելել նախ Մակեդոնիա, ապա Հայաստան: Օվցաչեկի խոսքով` Հայաստանում Զեմանը ի թիվս այլ հարցերի, կխոսի […]

ՀՀ ՏԿ նախարարության բակում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քննվող քրգործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մայիսի 21-ին ձերբակալված Վ.Մկրտչյանին մայիսի 24-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]

Բնապահպանության նախարարությունում մոտ 25 ավտոմեքենա է կրճատվել

Բնապահպանության նախարարությունում  ավտոմեքենաների թվաքանակը  կրճատվել է:  Մոտ 25 ավտոմեքենա է կրճատվել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արամայիս Գրիգորյանը: Լրագրողները հարց ուղղեցին նախարարին՝ փորձելով հստակեցնել՝ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար: Նախարարը շեշտեց՝ օրինակ  ընդերքի ոլորտի համար ստեղծվել է մեկ պատուհանի սկզբունքը, որպեսզի հնարավոր լինի խուսափել […]

Երևանում տեղադրվեց Գարեգին Նժդեհի արձանը /ֆոտո/

Այսօր Երևանի Խաչքարերի պուրակում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը։ Արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 28-ին հայաստնաի առանջին անկախության օրը: Արձանի հեղինակ քանդակագործ Գագիկ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ արձնաի վրա սկսել է աշխատել 2011 թվականից։ Ըստ հեղինակի նա Նժդեհի արձանը կերտել է զինվորականի հագուստով, պատվանդանի ճարտարապետական մասի վրա գրված է Նժդեհի մտքերը՝ […]

Տուալետները, ամբողջ միջանցքը, նկարներ կան վերանորոգել եմ իմ աշխատավարձի հաշվին. Սերգո Կարապետյան

Այսօր ԱԺ-ում  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձավ վարչապետի հայտարարությանը և  նշեց՝  գործուղումները  գյուղնախարարությունում սահմանափակ են: «Պայքարել եմ հոսանքի ավելորդ ծախսի դեմ, ջրի դեմ, ամեն ինչի դեմ: Ես միշտ պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ ես եկա նախարարություն, ես ջղայնանում էի, երբ ցերեկը լույսերը վառ են թողնում: Իմ էությամբ` ես այդպիսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի