19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակը ցույց կտա

‹‹Մինչև ընտրությունները՝ կուսակցության կայանալու համար ժամանակը քիչ է մնացել: Բայց Հայաստանի համար դա նորմալ ժամանակ է: Մի քանի ամսվա գործունեությունից հետո հասկանալի կլինի՝ կայացման ճանապարհի՞ն է, թե՞ ոչ››, – անդրադառնալով Վարդան Օսկանյանի հիմնադրած՝ ‹‹Համախմբում›› կուսակցությանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս շեշտեց՝ կուսակցություն ստեղծելը, բնական է, ռիսկային գործ է. մեծ ռեսուրսներ են ներդրվում: […]

Օրինակ ցույց տվեք, ոչ թե քննադատեք. Առավոտ

Ինչպես որ մենք ունենք բանկային հաշիվներ, որ­տեղ կան եկամուտներ եւ ծախսեր, այնպես էլ կան էմոցիոնալ, հոգեւոր «հաշիվներ», որտեղ մենք կամ ինչ-որ բան ավելացնում ենք, կամ էլ ինչ-որ բան ծախսում: Մեխանիզմը շատ պարզ է եւ հստակ’ նախանձը, ատելությունը, խանղը, ղրանց հետ կապված մտքերն ու բառերը պակասեցնում են մեր «գումարը», իսկ սերը, փոխօգնությունը, հանդուրժո­ղականությունը ավելացնում են: Ընտանիքներ […]

Այս խայտառակությանը պետք է վերջ տրվի. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը «ժողովուրդ»-ի դեմ հե­տապնդումների գործընթաց են սկսել: Դրա շրջանակներում այդ կառույցների ներկայացուցիչները երեկ ապօրինի գործո­ղություն էին կազմակերպել’ փորձելով մեր՚օրաթերթի լրագրողին բերման ենթարկել: Բարեբախտաբար մեզ հաջողվեց ՄհՊ գրասենյակի օգնությամբ թույլ չտալ, որ այն ավարտին հասցնեն: Ու եթե լրագրողական լայն դաշտի աջակցությամբ մենք կարողացանք խնդիրը լուծել, կանխել լրագրողին ապօրինի […]

Ով չի ուզում, թող չնայի. Հրապարակ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ակ­տիվությունը համացանցում շատ է քննարկվում: Քննարկվելուց զատ` նաեւ քննադատվում է: «Զինվո­րական բժիշկների ասոցիացիա» ՀԿ նախագահ, առողջապահության նա­խարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը շատ է սիրում ֆոտոսեսիաներ անել, որտեղ հատկապես աչքի են զարնում նրա հագուստի եւ ծաղիկների, երբեմն թռչունների ու կենդանիների, գույների ու ձեւավորման համադրություններն իր հագուս­տի հետ: Թե որքանով է ճաշակի եւ […]

100 միլիոն դոլար վարկն ուղղվելու է Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցմանը /վիդեո/

Մեկնարկեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները (Տեսանյութ) Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ հունիսի 17-ին ազդարարվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը: Այն նշանավորվեց  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, Հայաստանում […]

Աստված վստահեցնում է, որ ելք է ցույց տալու

Վշտի մեջ երբեմն ուրիշ ճար չկա քան հավատքով սպասել ու դիմանալ: Համբերել: Պողոս առաքյալը մեզ սովորեցրեց, որ համբերությունը իրական սիրո առաջին հատկանիշն է: Մարդը քայլում է տխրության և ուրախության միջով ու այդ երկուսի մեջ էլ պահում անսասան հավատք: Աստված այսպիսի վերաբերմունք է ուզում իր զավակներից՝ որպեսզի վստահի մարդու հավատքին: Փորձությունը մեզ վրա սովորաբար գալիս է […]

Էրդողանը անկատար թողեց ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի 11 տարիների անհագ ցանկությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր օրինագիծ հաստատելով   անկատար թողեց 2005թ-ից ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի անհագ ցանկությունը: Թուրքիայի նախագահը 138 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ  օրինագիծ է ստորագրել, որը նպատակ է հետապնդում խորհրդարանից հեռացնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը»: Նոր օրենքը դատախազներին թույլ է տալիս հետաքննություն իրականցնել խորհրդարանի 138 անդամների գործով, որոնցից 101-ը վերոհիշյալ կուսակցությունից են: […]

Առանց Քոչարյանի, Քոչարյանի հետ

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը  հունիսի 17-ին ընդգրկվեց  «Համախմբում» կուսակցության վարչության կոզմում: Կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Եղիազարյանը նշեց , թե մինչ այս պահը չի եղել որևէ կուսակցություն, որին ցանկացել է անդամակցել, բայց «Համախմբում»-ն այն ուժն է, որի հետ ցանկություն է հայտնել ճանապարհ անցնել: Հրամանատարը  չբացառեց, որ կուսակցության հետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. […]

Հայտնի է Հայաստանի հավաքականի 29-րդ օլիմպիականի անունը

Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով: Հայաստանի 29-րդ օլիմպիականն է հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը, ով Խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»: 20-ամյա հրաձիգը հանդիսանում է Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մասնակից, որտեղ նա սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է:

Նիկոլայ Բասկովին պատահաբար հրել-գցել են լողավազանը /ֆոտո, վիդեո/

Ռուսական շոու-բիզնեսում հերթական խրախճանքն է տեղի ունեցել, որի ժամանակ նոր լողավազան է բացվել։ Երեկույթի ժամանակ երգիչ Նիկոլայ Բասկովը պարել է լողավազանի կողքին, երբ նրան հյուրերը պատահաբար հրել ու գցել են լողավազանը։ Բասկովը դուրս է եկել ջրից ու փորձել Անի Լորակին ջուրը գցել, սակայն երգչուհին փախել է։ Ներկաները երկար ծափահարել են Բասկովին։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի