20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի շտապեք, սպասեք. Արտեմ Ասատրյանն՝ իր հրաժարականի լուրերից

«Բոլոր հարցերը ժամանակի ընթացքում իրենց պատասխանը կստանան»,-Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հայաստանի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն՝ անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ լուրերին: Նա հորդորեց չշտապել և սպասել: «Բոլոր հարցերը ժամանակի ընթացքում իրենց պատասխանը կստանան»,- ասաց նախարարը: Նշենք, որ մամուլում ակտիվ քննարկվում է, որ Արտեմ Ասատրյանը Կառավարության նոր կազմում չի լինի, նրան կփոխարինի ՀՅԴ-ական Արծվիկ […]

Հստակ երևում է իշխանության քաղաքական կամքը և անհրաժեշտ բոլոր քայլերի պատրաստակամությունը. Հ. Նաղդալյան

Երեկ Ազգային ժողովում 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերի ստորագրած համաձայնագրի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: -Տիկին Նաղդալյան, 5 քաղաքական ուժերի կողմից երեկ ստորագրված համաձայնագիրը շատերի կողմից բնորոշվեց ,,աննախադեպ,,, ,,պատմական,, և այլ մակդիրներով: Ձեր բնորոշումը ո՞րն է. – Իսկապես աննախադեպ համաձայնագիր է իր բնույթով, և շատ կարևոր է այն հանգամանքը, որ հստակ […]

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող Ա. Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց. ՀՔԱՎ

2016 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Ազարյանի, քննության առնվեցին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. հունիսի 2-ի վճռի դեմ տուժողի իրավահաջորդ Հակոբ Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի և ամբաստանյալ Անահիտ Պետրոսյանի ու վերջինիս պաշտպան Արայիկ Ղազարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները: Հիշեցնենք, որ Ա. Պետրոսյանը […]

Բա ամոթ չի, որ օֆշորում պաշտոն չունես

Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի նշանակման հարցի քննարկմանը ԱԺ խմբակցությունները հանդես եկան ամփոփիչ ելույթով: ՕԵԿ խմբացության ղեկավար  Հեղինե Բիշարյանը նշեց, որ իր համար ողջունելի է Դավթյանի թեկնածությունը: «Դավթյանի մասով ողջունեցի՝ ինչու, որովհետև կենսագրությունը ցույց է տալիս, որ երկար ճանապարհ է անցել, գնահատվել է և այսօր ծանր ժառանգությամբ պատասխանատվություն է վերցնելու իր ուսերին, որին մենք աջակցելու […]

Եղեք լայնախոհ, հակառակ դեպքում կհայտնվեք նույն կոտրած տաշտակի առջև. Շարմազանովը՝ Զուրաբյանին

Ազգային ժողովում շարունակվում է Գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության քննարկումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ելույթի խոսք տալուց առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, ով վարում էր նիստը, շնորհավորեց նրան երեկ ԸՕ-ի շուրջ կնքված համաձայնագրի ստորագրման համար ու շնորհակալություն հայտնեց նախաձեռնողականության ու առաջարկների համար: Լ. Զուրաբյանն արձագանքեց, թե իշխանության կողմից այս գնահատականը լավ չի անդրադառնում ընդդիմության վարկի […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, դրված նպատակներին հասնելու կարողությունը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման, Ձեզ արժանացրել է վաստակած հարգանքի հայրենակիցների շրջանում և արտերկրում: Անվիճելի է Ձեր […]

Անարժանապատվություն է սեփական մանդատը մուրալու համար այս կամ այն քաղաքական ուժի վրա մնալ. Ֆարմանյանը՝ Զուրաբյանին

Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, խոսելով Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրությանն, ուշադրություն հրավիրեց դատական-իրավական համակարգի նկատմամբ հասարակության ունեցած վերաբերմունքի, ունեցած վստահության վրա: «Այս առումով մենք անելիքներ ունենք, բայց նոր Սահմանադրությունն ու ձեր թեկնածությունը, կարծում եմ, հնարավորություն կտա սա իրականություն դարձնել»: Ս. Ֆարմանյանի խոսքով՝ նաև հասարակությանը պետք է ներկայացվեն տեղեկություններ բոլոր քրեական գործերի, հատկապես […]

«Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր Աժ նիստի ընթացքում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ ելույթով հանդես եկավ: Նա նախ նկատեց, որ այս բարձր ամբիոնն իրենից առաջ որոշ գործընկերներ օգտագործեցին քաղաքական նպատակներով, խոսեցին մեղադրական բամբասանքների մասին, քրեական գործերի մասին, որոնք փակված են, ու որոնց մեղավորներն էլ պատժված են: «Առաձին անուններ շահարկելն էլ տեղին չէ: […]

Օբաման քննադատել է Թրամփին՝ Պուտինին գովաբանելու համար /վիդեո/

Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի եւ Պուտինի հանդեպ նրա համակրանքի համար։ «Նա իր համակրանքն էր հայտնում Պուտինին, նա սիրում է այդ տղային։ Մտածեք, թե ինչ է կատարվում Հանրապետական կուսակցության հետ»,- հայտարարել է Օբաման։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի