19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական համակարգի ծախսերը էական կկրճատվեն․ տնտեսագետ

«2017թ.-ի Հայաստանի Հանրապետւթյան պետական բյուջեն արտացոլում է այն իրողությունները, որոնք կան մեր տնտեսությւնում: Եթե համեմատելու լինենք 2016թ.-ի պետական բյուջեի հետ, ապա կարող ենք փաստել, որ թե եկամուտների, թե ծախսերի կառուցվածքում էական կամ արմատական փոփոխություններ չունենք»,- մեկնաբանելով 2017 թվականի բյուջեի նախագիծն ու դրա համարժեքությունը ներկայիս իրողություններին, Henaran.am-ին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ 2017թ.-ին բյուջեի եկամուտները […]

Այսուհետ պետական պարտք ներգրավելու զգուշավորություն է պետք որդեգրել

2016 թվականի ՀՀ կառավարության պետական պարտքի ՀՆԱ-ի  հարաբերակցությունը, ենթադրվում է, որ կգերազանցի 50 տոկոսը, ինչը թե գործող օրենսդրությամբ, թե ողջամտության  տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացնում պետական պարտք ներգրավելու որոշակի զգուշավորություն որդեգրել: Այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, ոչ բյուջեի դեֆիցիտի ՀՆԱ-ի հարաբերակցությունը չպիտի […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թալիշի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: Նոյեմբերի լույս 7-ի գիշերը` ժամը 01:50-ի սահմաններում, շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ […]

Ու՞մ են ցանկանում տեսնել երկրի նախագահի պաշտոնում ԱՄՆ-ում բնակվող հայերը

Ինչպես և Միացյալ Նահանգների բնակչության մեծ մասը այնտեղ բնակվող հայերի կարծիքները նույնպես պառակտվում են նախագահի թեկնածուների ընտրության հարցում: Կալիֆոռնիայի, Բոստոնի և Հայաստանի բնակիչները «Ամերիկայի Ձայն»-ին պատմել են իրենց ընտրության մասին:

Սպասե՞լ, թե՞ տալ

Մեր ընտանիքներն ամրապնդելու համար պետք է հարցնենք, թե ինչպես ենք սիրում դիմացինին: Իսկ ի՞նչ է նշանակում սիրել: Արդյոք սպասե՞լ, թե՞ տալ: Երեկ օդանավում մի հրեա Քրիստոնյա կին էր նստած կողքիս: Նա ասաց, որ Եբրայերենում սիրել նշանակում է տալ»: Իրենք նույն «օհեվ» բառն են օգտագործում, երբ ասում են «ես տալիս եմ» կամ «ես սիրում եմ»: Ավետարանները […]

Գիտությունը մարդուն մոտեցնում է Աստծուն

«Կյանքը ծագել է Կյանքից և ոչ երբեք անկենդան նյութից: Ինքնածնության անհնարինությունն ու բացակայությունն առաջվա պես մեզ ստիպում են խոնարհվել կենդանի Աստծո՝ Ստեղծողի նախապատմական արարչության գաղտնիքի առջև, որովհետև կենդանի էակներն ընդունակ չեն ինքնածնության, այլ ընդունակ են միայն բազմանալու, ինչպես ասված է Աստվածաշնչում՝ «իրենց տեսակի պես»: Կգա այն օրը, երբ կծաղրվեն ժամանակակից բնապաշտական և նյութապաշտական փիլիսոփայության հիմարությունները: […]

«Մարդն այնքան մեծ է, որքան նա ընդունակ է սիրելու ուրիշներին»

Մարդն այնքան մեծ է, որքան նա ընդունակ է սիրելու ուրիշներին: Երբ սիրում ես քո ընկերներին՝ ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ, միայն քո եսը: Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ՝ ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերներիդ: Մարդկությունը սիրիր- մարդկության չափ մեծ կլինես: Տիեզերքը սիրիր- տիեզերքի չափ մեծ կլինես: Սիրի՛ր և կմեծանաս, […]

Առանց դրա դու թույլ կլինեիր և չէիր դիմանա

«…ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ»։ «…ԱՅԺՄ ՔՈ ԿՅԱՆՔՆ ԻՄԱՍՏԱՎՈՐՎԵՑ» Կանա քաղաքի հարսանիքը․ «Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց․ «Գինի չունեն»։ Եվ Հիսուս նրան ասաց․ «Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԻՆՁՆԻՑ, ՈՎ ԿԻՆ, ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ» (ՀՈՎՀ․ 2։3-4): Մի օր մի մարդ, ով սեր ուներ հինավուրց իրերի նկատմամբ, հնավաճառի խանութում տեսավ թեյի գավաթ: Երբ հիացած ձեռքն առավ գավաթը, […]

Նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի  7-ին՝ ժամը 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, Հայդուկ ջոկատի շտաբի պետ Վիտյա Հակոբյանը և  ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը: ԹԵՄԱ՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր են իրականացվում. ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների վերսկսման փորձերը կանխելու  հնարավոր միջոցները:   Նոյեմբերի  7-ին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի