29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թրամփը բոյկոտում է CNN-ը եւ New York Times-ը

1487828634

Նախօրեին հայտնի դարձավ, որ Սպիտակ տանն ընթացող ճեպազրույցը լուսաբանելն արգելվել է մի շարք լրատվամիջոցների համար, այդ թվում այնպիսի հեղինակավորների, ինչպիսիք են՝ CNN-ը, New York Times-ը, Los Angeles Times-ը եւ այլն։ Լրատվամիջոցներին մերժել էին՝ առանց որեւէ բացատրություն տալու։ Եւ ահա այսօր էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN հեռուստաընկերությանն ու New York Times պարբերականին կեղծ լուրերի տարածման […]

ՊՆ-ի հրապարակած տեսանյութում երևում են թշնամու թողած դիակները (տեսանյութ)

images (4)

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ: Իսկ վերջում պարզ […]

Կրակ է արձակվել Բաղանիսի ուղղությամբ

Без названия (7)

Ադրբեջանական կողմն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:  Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` կրակոցներն այս պահին ավարտվել են և երկար չեն տևել:: Նա հայտնեց, որ տուժածներ չկան: Իսկ տեղական ինքնակառավարման մարմինները կներկայացնեն, թե քանի անասուն է վիրավորվել:

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

010220167

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին` ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 120-150մ: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց […]

Հերիք է շենացնենք ուրիշ պետություններ, հերիք է. Ս. Օհանյան (տեսանյութ)

images (3)

ՕՐՕ դաշինքի համաժողովի ժամանակ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ ծրագրային ելույթով: Նա ասաց, որ այսօր Հայաստանում դեռևս զարգացման հնարավորությու կա, սակայն եթե այդ շանսը բաց թողնեն այս ընտրությունների ժամանակ էլ, այդ շանսը, միգուցե, հնարավոր չլինի հետ բերել: «Կարող ենք կարճ ժամանակում ստեղծել մի պետություն, որտեղ ապրելն անվտանգ է, որտեղ մարդիկ, կվերադառնան ապրելու, ոչ […]

Այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել ՊԵԿ 258 աշխատակից

images (2)

«ՊԵԿ-ի աշխատակազմի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ նշել էի, որ այսօր լուրջ առաջադրանքներ կան դրված ՊԵԿ-ի առջև, և մեզ հետ կշարունակեն աշխատել բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական որակներով կհամապատասխանեն նոր պահանջներին։ Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից: 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հարկային ու մաքսային […]

Երթևեկության փոփոխություն

images (1)

2017 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու-Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկներում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Ոստիկանությունը տեղեկացնում է` փոփոխությունների արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայով՝ Մաշտոցի պողոտայից Աբովյան փողոցի ուղղությամբ և Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում […]

Ադրբեջանը կանխամտածված սադրանք է նախաձեռնում․ ԱԳՆ խոսնակ

tigran-balayan-agn-lxh-sahman-iravichak-634x445

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է․ «Ադրբեջանը նախաձեռնում է կանխամտածված սադրանք Արցախի հետ սահմանին, ԼՂ պաշտպանական բանակը գրոհի փորձը կասեցրել է»։

Բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից կատարված գողությունը

unnamed (3)

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից ջեռուցման համակարգի մարտկոցների գողությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 23-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցի պատուհանը  և գաղտնի հափշտակել ընդհանուր 23 հատ ջեռուցման համակարգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի