19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք հանձնառու ենք և անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ․ ՀՀ նախագահ

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեյնթ Ջուլիանսի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Արենա» կոնֆերանսների կենտրոնում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների […]

Դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին՝ վերջինիս կողմից հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու առաջարկով

 Սույն թվականի մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել էր. «Հակակոռուպցիոն կենտրոնը Հանրապետության 12 քաղաքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ սույն թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք: (…) Կաշառք են բաժանել կամ խոստում են տվել հանրապետականներն ու «Ծառուկյան» […]

Տարածքների զիջումը խաղաղության գրավական չէ

Դարձյալ Արցախի կարգավիճակի հարցը փորձ է արվում արհեստականորեն դարձնել ընտրական գործընթացի միակ առանցքային խնդիրը: Մտահոգողն այն է, որ տարածքների զիջմամբ Արցախի խնդրի լուծումը ներկայացվում է իբրև բոլոր քաղաքական ուժերի բացահայտ կամ քողարկված նպատակ: Մնում եմ այն միանշանակ համոզմանը, որ Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման հարցը բնավ Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների բարեհաջող լուծման անբեկանելի խոչընդոտ չէ. ավելին՝ ռազմական […]

Երթ ու երաժշտություն Երևանի փողոցներում (տեսանյութ, ֆոտո)

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հրավիրած հանրահավաքին հաջորդեց խաղաղության երթը, որը սկսվեց Ազատության հրապարակից, ապա հասավ դեպի Մաշտողի պողոտա, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց և վերադարձավ Ազատության հրապարակ: Երթն ուղեկցվում էր երաժշտությամբ և «խա-ղա-ղութ-յուն» կոչերով: Մանրամասները` տեսանյութում:

Իմաստը

«Սերժ Սարգսյանը շատ պարզ ու հանրամատչելի է արտահայտվել: Նախագահն ասել է, որ ինքը երբեք չի ծրագրել հասնել այս կամ այն պաշտոնի: Նա եղել է այնտեղ, որտեղ պահանջել է ՀՀ ու Արցախի շահը: Նա կլինի այնտեղ, որտեղ կպահանջի Արցախի ու ՀՀ-ի շահը»,-ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` նախօրեին Արցախում արած […]

«Ժողովուրդը կտարբերի իրական ծրագրերը դատարկախոսությունից» (տեսանյութ)

«Խաղաղության հաստատման հետ միասին պետք է երկրում հաստատվի արդարության ծրագիր»,-այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հրավիրած ամփոփիչ հանրահավաք-երթի ժամանակ հայտարարեց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա վստահ է՝ սա չի կարող անել այն իշխանությունը, որի գործունեության հետևանքով երկիրը դատարկվում է, աղքատությունն ավելանում է, արտաքին պարտքն աճում է:  «Ընտրությունները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի զարգացման համար: Համոզված եմ՝ ժողովուրդը ճիշտ […]

Մենք մի փոքր հեղափոխություն արեցինք, որը դեռևս անտեսանելի է. Լ. Զուրաբյան (տեսանյութ)

«Մեկ տարի առաջ մենք մի փոքր հեղափոխություն արեցինք, որը դեռևս անտեսանելի է։ Եթե հիշում եք, 4+4+4 ձևաչափով Կոնգեսը և ՀԺԿ-ն միջազգային հանրության օգնությամբ պարտադրեցին իշխանություններին ընտրությունների օրինականացման մի շարք մեխանիզմներ հաստատել: Այն ժամանակ շատերը չհասկացան դրա իմաստը, և հասանք նրան, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները ընտրություններից հետո օրինական կհրապարակվեն: Հասանք նրան, որ բոլոր խոշոր տեղամասերում […]

Կառավարության ղեկավարը ծանոթացել է վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերության ներդրումային նոր ծրագրին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: Վարչապետը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցված ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ասիմիլացիոն լուսատու որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգերով և այլն: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է […]

Ովքե՞ր էին կրակոցների ու գզվռտոցների մեղավորները

«Եթե հատուկենտ դեպքերը  չհաշվենք, կարող եմ ասել՝ ԶԼՄ-ները նորմալ են աշխատել, քաղաքական ուժերի քարոզարշավային աշխատանքները  լուսաբանելու ընթացքը եղել է նորմալ», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՎԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդգար Առաքելյանը: Վերջինս շեշտեց՝ ընդհանուր առմամբ՝  քարոզարշավի ընթացքը  դրական է գնահատում,  ապա ավելացրեց.  «Իհարկե, քարոզարշավի ընթացքում եղան տհաճ միջադեպեր: Այդպիսի  բախումներ, կրակոցներ որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի