25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է

Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ: Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է:

Վարչապետի քվեարկությունը /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Քվերակության եկել ենք շատ լավ տրամադրությամբ, հանուն մեր կարգախոսի իրականացման: Պատկերացնում եմ տրամաբանական, խելացի և օրենքի Հայաստան»: 4/53 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է վարչապետին, որ տեղամասում ընտրողների թիվը 1853 է, ժամը 10-ի դրությամբ […]

«Քաղաքացի դիտորդ»-ն արձանագրել է քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են: Արձանագրվել են հետևյալ խախտումները. 17 տեղամասային ընտրական hանձնաժողովներ չեն սկսել աշխատանքը ժամանակին, 15 քվեարկության սենյակների սխալ կահավորվում, 7 ընտրատեղամասում hանձնաժողովի վիճակահանության հետ կապված խնդիրներ, 18 ընտրատեղամասում գրանցման էլեկտրոնային սարքի հետ կապված խնդիրներ, 2 ընտրատեղամասում ընտրողների ցուցակները փակցված չեն […]

Առայժմ ոչ մի խնդրի չեն հանդիպել․ ԱՊՀ դիտորդ

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ԱՊՀ դիտորդական առաքելության Բելառուսի ներկայացուցիչ Բոլեսլավ Պիրշտուկը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ արդեն եղել են Երեւանի 7-8 ընտրական տեղամասերում, իսկ այս պահին գտնվում են  քաղաքից դուրս տեղակայված ընտրատարածքներից մեկում։ «Կարող եմ արձանագրել, որ ընտրությունների մեկնարկը վատ չի կազմակերպված, ընտրատեղամասերը ժամանակին բացվել են, մարդկանց բավական մեծ ակտիվություն կա»,- ասաց նա։ […]

Սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը (տեսանյութ)

Քիչ առաջ 9/18 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, քվեարկելուց առաջ տեխնիկական սարքը չէր ճանաչում նախագահի մատնահետքը: Աշխատակիցը նշեց, որ սարքը նախագահի մատնահետքը չկարդաց: Ապա նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը: Հարցին, թե ի՞նչ էր մտածում քվեարկելիս, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որ […]

Քվեարկում եմ հանուն ձեզ. Աղվան Հովսեփյանը` լրագրողներին/տեսանյութ/

Մալաթիա Սեբաստիայում տեղակայված թիվ 7/56 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց  Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ով հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, միայն նշեց` «քվեարկում եմ հանուն ձեզ»: Ինչպես է գնահատում  քարոզարշավի ընթացքը, որը երբեմն ընթացավ բախումներով եւ միջադեպերով, արդյո՞ք այս առումով մեծ չի եղել Քննչական կոմիտեի ծանրաբեռնվածությունը.  «Նորմալ է»,-Հովսեփյանի պատասխանը լակոնիկ է:  Մանրամասները՝ տեսանյութում:

Ընտրախախտումների ահազանգների կայք է ստեղծվել

Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ժող, հիշացնեմ, որ սենց ընտրախախտումների ահազանգների կայք եմ սարքել։ Ընտրախախտում տեսնելիս, գալիս եք ստեղ ֊ https://ahazang.ushahidi.io  ու տեղադրում ահազանգը քարտեզի վրա։ Կարող եք նաեւ ֆոտո եւ յություբից տեսանյութ տեղադրել մեջը։ Որ հասցեն հեշտ հիշեք, կարող եք նաեւ սենց այցելել կայքը ֊ http://bit.ly/ahazang Եթե արդեն արած ահազանգի վերաբերյալ պարզաբանում […]

Վաղը Հայաստանում ստեղծվելու է նոր քաղաքական իրավիճակ․ Տաճատ Սարգսյանը քվեարկել է (տեսանյութ)

9/18 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանը։ Քվեարկելուց հետո նա լրագրողներին ասել է, որ շնորհակալ է նրանցից՝ ամբողջ քարոզարշավի ընթացքում իր ղեկավարած քաղաքական ուժին անաչառ լուսաբանելու համար։ Տաճատ Սարգսյանը հաջողություն է մաղթել բոլոր քաղաքական ուժերին։ «Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ամբողջ ընտրարշավի ժամանակ լրատվամիջոցները շատ օբյեկտիվ […]

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 330 կրակոց:  «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված