19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ի տղերքը մեռան գովալով

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ` քաղաքական ուժերը լեգիտիմացրին խորհրդարանական ընտրությունները, նորընտիր խորհրդարանն, ինչպես նաև Ընտրական նոր օրենսգիրքը: «ՀԱԿ-ի տղերքը մեռան գովալով ընտրարաշավի ժամանակ, իրենք հոգնեցին գովալով օրենքը, երբ ասացին, որ ցուցակները մաքրված են, կամերաները կգործեն, այս անգամ մի 300 հազարով ավելի պակաս քվեարկող կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Քաղաքագետն ընդգծեց, որ ոչ ոք ոչ ոքի լցոնման […]

ԼՂ հարցում ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին. Մարին Լը Պեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման համոզմունք Լը Պենը հայտնել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում: «ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու […]

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչը (նստավայրը՝ Աթենք): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ դեսպան Սպասոևիչն առավել կամրապնդի հայ և սերբ ժողովուրդների բարեկամությունը, կնպաստի միջպետական կապերի սերտացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ […]

«Լուսավոր Հայաստանում» քննարկում են ՍԴ դիմելու հարցը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Սահմանադրական դատարան դիմելու հարցը` վիճարկելու ՏԻՄ նոր օրենքի 64 հոդվածը, որը թույլ է տալիս ավագանու 15 անդամով նիստ գումարել, և այդ նիստն իրավազոր է, կարող է որոշումներ կայացնել: «Այս պահին այդ ուղղությամբ աշխատում ենք, քննարկումներ ենք անում, ու վերջնական որոշումից հետո անպայման կհրապարենք մեր քայլերի մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի […]

Դպրոց՝ Ռոբերտ Աբաջյանի անունով

Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թ.147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով: Այս մասին ֆեյսբուքում գրառել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Ժողովուրդ ջան, երեկ Երևանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի և տուրիզմի հանձնաժողովում ներկայացվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի թ.147 […]

Հրաչյան 19 օր հետո դադարեցրեց հացադուլը

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանը 19 օր հետո  դադարեցրել է հացադուլը: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Հրաչյա Բոյաջյանը հացադուլը դադարեցրել է երեկ՝ ապրիլի 18-ին:  Հիշեցնենք, որ Հրաչյա Բոյաջյանը հանդիպում էր պահանջում Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ: Հրաչյա Բոյաջյանը չի ընդունում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ […]

Էդուարդ Շարմազանովը եզդիների հետ նշել է նրանց Նոր տարին

Ապրիլի 19-ին եզդիական համայնքը տոնում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Նոր տարվա առաջին օրը համարվում է ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են իրենց հանգուցյալներին: Տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանի եւ Կարեն Բոթոյանի […]

Վիրավորված Թաթուլի վիճակը շարունակում է ծանր մնալ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանի առողջական վիճակում դեռ փոփոխություններ չկան: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ զինվորական հոսպիտալից:   Հիշեցնենք, որ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: […]

Սկանդալային նոր ձայնագրություններ

«ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի՝ մեծ աղմուկ հանած ձայնագրության տարածման հարցում կարծիքներ հնչեցին, թե իբր դրանում Ոստիկանության օպերատիվ ծառայության մատը խառն է: Ես վստահաբար կարող եմ ասել հետևյալը. քանի որ Ոստիկանությունը պետական կառույց է, ուստի բացառվում է նրա մասնակցությունն այս ժողովի ձայնագրման տարածմանը: Վստահ եմ, որ ՀՔԾ-ն կպարզի իրականությունը և հանրությունը տեղյակ կդառնա ողջ ճշմարտությանը: Սակայն […]

Դոլարն էժանացել է

Հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը  այսօր կարելի է գնել 482,50 ՀՀ դրամ նվազագույն և 484,50  դրամ առավելագույն փոխարժեքով,: Այն  վաճառվում է  նվազագույն 486.50  դրամ և 487.50  առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 515  դրամ նվազագույն և 517 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 521  դրամ նվազագույն և 526  դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8,50 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի