25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ ունենք` ցույց տալու տուրիստներին

Մեր հուշարձանները, մեր ժառանգությունը շատ բազմաբնույթ է, և տուրիստական կազմակերպություններին կարելի է հրամցնել տարբեր տեսակի  տուրիզմի ուղղություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Որպես օրինակ նա նշեց ժայռապատկերները, մոնումենտալ արվեստի կոթողները, վիշապաքարերը: «Կարող ենք քաղաքային միջավայրով գրավել, բայց դրանք պիտի համաձայնեցված լինեն երթուղիներով: Ունենք կրոնական պաշտամունքային եկեղացական համալիրներ, […]

Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները

Երկրորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում: Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ.Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝  իրեն ամրակցված գնդացրով: Դեպքի […]

Եվրամիության որ երկում է ՄԻԱՎ վարակակիրների ամենամեծ թիվը

Եվրամիության երկրներից ՄԻԱՎ վարակակիրների ամենամեծ թիվը Լատվիայում է։ Այդ մասին հայտարարել է ՄԻԱՎ-ասոցիացիայի ղեկավար Ինգա Ուպմացեն։ Միայն այս տարվա հունվարի մեկից Լատվիայում ՄԻԱՎ-ՁԻԱՀ  6 972 նոր դեպք է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն։ Ընդ որում, նշվում է, որ ՄԻԱՎ վարակակիրներ կան երկրի բոլոր տարիքային խմբերում՝ թե նորածինների, թե 55-անց մարդկանց շրջանում։

Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ եռակողմ կոլեգիայի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հայկական կողմը […]

Սահմանադրական դատարանում ավարտեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը

 Սահմանադրական դատարանում ավարտեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:  Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 12:00-ին: Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ապրիլի 14-ին երկու դիմում էր ներկայացրել ՍԴ, մեկը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անունից, մյուսը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող ՀԿ-ների, մի շարք քաղաքացիների և դիտորդների անունից: Մինչդեռ ՍԴ որոշմամբ, քննվում է միայն դաշինքի ներկայացրած դիմումը: 

«Եթե Զարուհի Փոստանջյանն ունի սպոնսոր…» (տեսանյութ)

«Հայաստանում 81 կուսակցություն կա, սա դառնում է 82-րդը: Բոլորը հույս ունեն, որ ստեղծում են կուսակցություն, հավաքում են համակիրներ, ձեռք են բերում էլեկտորատ: Դա այդպես չէ, պարզ է, որ կուսակցությունը ձևավորում են օլիգարխները, վարձում են քաղաքական գործիչներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` խոսելով այն մասին, թե արդյոք այսօր, երբ կին քաղաքական գործիչներից օրինակ` Զարուհի Փոստանջյանը […]

Մեղադրանք է առաջադրվել՝ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա այսօր մեղադրանք է առաջադրվել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա.Ջանջուղազյանին՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության համար։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Զինծառայողի սպանությունը տեղի է ունեցել […]

Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել

Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մահը չի մոտենալու նրանց. Աստվածաշունչը գաղտնիք է բացում

«Բայց արդարների հոգիները Աստծո ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց: Անզգամներին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից տանջանքը համարվեց: Բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ»:  Իմաստ. Սողոմոնի 3: 2-4

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի