25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  440 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Մեհրիբանի դոստ Մարկովի պորտապարը. Իրատես

Հայ հանրային միտքը վերջերս ալեկոծվեց և մի վերջնագիր-ուղերձ հղեց ՄԱԿ-ին: ՈՒղերձը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն փրկել համաշխարհա­յին խայտառակությունից: Զուտ հայե­ցի և ազնվական է նպատակը: Չէ՞ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամենում է իր գլխավոր տնօրենի թափուր տեղը հրամցնել ՌԴ-ում Ազերբայջանի դեսպան և տվյալ պետության մշակույթի նախ­կին նախարար Փոլադ Բյուլբյուլօղլուն: Հայոց հանրամիտքը կրակ է կտ­րել, այդ ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով է համաշխարհային […]

Տարոնը իր խոսքի տերն է /տեսանյութ/

«Տարոն Մարգարյանը երկրապահ մարդ է ու երկրապահները պարտավոր են սատարել և լինել ընկերոջ կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Ավետիսյանը: «Տարիներ շարունակ իր արած գործով Տարոն Մարգարյանը ապացուցել  է, որ իր խոսքի տերն է»,-ընդգծեց Անդրանիկ Ավետիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Ուշադրություն վարորդներին

Հարգելի համաքաղաքացիներ,  ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22-00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:  Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Ահազանգ. մահացու է. Փաստ

արզվում է մեքենաներում գազի բա­լոն ւոեղադրելով կարող է զբաղվել ով ասես: Եվ դրա համար նույնիսկ լիցենզիա ստանալ պետք չէ: Ընդամենը հար­կավոր է այդ գործով զբաղվելու ցանկություն ունենալ, հայտարարություն տարածել ու սկսել մարդկանց լավություն անելու անվան տակ փող աշխատել: Այսինքն, ով մի քիչ մե­քենայից է հասկանում, մի քիչ բալոնի «ելից», «մուտքից» ու կառուցվածքից գաղափար ունի, մի […]

«Քուչեն փակելու» իրավունք չկա

«Քարոզարշավի ընթացքում՝ քաղաքացիների հետ շփվելիս, մենք նկատում ենք ոգևորություն: Մարդիկ պատուհաններից գոռում են՝ «Ելք կա», ապա իջնում ներքև, զրուցում մեզ հետ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով՝ ավագանու թեկնածու առաջադրված Անի Սամսոնյանը՝ ընդգծելով՝ «Ելք»-ն ապրիլի երկուսին քաղաքացուն ապացուցեց՝ տեր է կանգնել յուրաքանչյուր քվեի և , իսկապես, արժանի էր քաղաքացիների վստահությանը: Անի Սամսոնյանն ընդգծեց՝ […]

Նոր բացահայտումներ. Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայու­թյունում շարունակվում է տրանսպոր­տային կեղծ կտրոնները վաճառելու գոր­ծով նախաքննությունը: Ինչպես հայտնի է’2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ն կեղծ կտրոններ վաճառելու համար 6 անձի էր մեղադրանք առաջադրել տրանսպորտային կեղծ կտրոններ վա­ճառելու գործով եւ այն ու՛ղարկել Կենտ­րոն եւ Նորք- Մարաշ վարչական շր­ջանների ընդհանուր իրավասության դատարան: Բայց պարզվում է, որ ԱԱԾ- ում կեղծ կտրոնների մասով դեռեւս քն­նությունը […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Հիմա ես հասկացա . Սթիվ Ջոբսի խոսքերը մահից առաջ

Սթիվ Ջոբսի վերջին խոսքերը Բիզնեսի աշխարհում ինձ հաջողվել է հասնել հաջողության գագաթնակետին: Շատերը կարծում են, որ իմ կյանքը հաջողության մարմնացումն է: Բայց խոստովանում եմ, որ աշխատանքից բացի, ես այնքան էլ շատ ուրախություններ չունեմ: Եվ ընդհանրապես, հարստությունը դա միայն կյանքի փաստ է, որին ես ուղղակի սովորել եմ: Տվյալ պահին ես պառկած եմ հիվանդանոցի մահճակալին և հիշում […]

Մեր ներկայացրած ծրագրով հանրային տրասպորտի ոլորտն ամբողջապես փոփոխություն կենթարկվի. Տարոն Մարգարյանը՝ Նոր Նորքի բնակիչներին

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Նոր Նորք  վարչական շրջանի բնակիչների հետ: Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումներն ու նախանշված ծրագրերը, Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի թերևս ամենամեծ խնդրի՝ հանրային տրանսպորտի անբավարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված