18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չավուշօղլուն Իրաքի քրդերին կոչ է արել չեղարկել անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է իրաքյան Քուրդիստանի ղեկավարների կողմից  սեպտեմբերի 25-ին  տեղի ունեցած անկախության հանրաքվեն սառեցնելու հետ կապված որոշումը: Ըստ թուրքական «NTV» հեռուստաընկերության լրատվական կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ հանրաքվեի անցկակցմամբ՝ Քուրդիստանի ղեկավար Մեսութ Բարզանին մեծ վնաս հասցրեց հենց Իրաքի քրդերին: «Բարզանին այս հանրաքվեով Իրաքի քրդերին բաժանեց և մասնատեց: Քուրդ ժողովրդին հարված հասցվեց: […]

Իրաքը մերժել է Քուրդիստանի անկախության հանրաքվեն սառեցնելու մասին Բարզանիի առաջարկը

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին Իրաքի վարչապետին հայտնել է, որ լարված իրավիճակը մեղմելու համար իրենք պատրաստ են սառեցնել սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ Իրաքի վարչապետ Հայդար Իբադին մերժել է այդ առաջարկը,  նշելով, որ հանրաքվեն ոչ թե պետք է սառեցվի, այլ ամբողջովին չեղարկվի: Թեմայի հետ կապված խոսել է Թուրքիայի Եվրամիության […]

Լավ մտածեք, դեռ ուշ չէ

Նույնիսկ մեզ ատելի Բաքվում իշխանությունները գեյերին իրենց տեղն են դնում, իսկ ինչպե՞ս են վարվում ՀՀ իշխանությունները… Հիշեցնենք, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն ընդունել է նաև գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման գործում, իսկ համայն հայության իղձերը հաստատ այսպիսի Հայաստան ունենալը չէ: ՀՀ Սահմանադրության հենց 1-ին հոդվածի […]

Եվրահանձնաժողովի պատգամավորները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Բրյուսելում եվրահանձնաժողովի գրասենյակում 5 պատգամավորներ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում կալանավորված լրագրողներին:  Թուրքական «Diken»-ը, հղում անելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը, նշում է, որ ասուլիսի ժամանակ պատգամավորներն իրենց ձեռքին պահել են կալանավորված լրագրողների լուսանկարները: Մասնավորապես  եվրահանձնաժողովի իտալացի պատգամավոր Մասսիմո Կաստալդոն իր ձեռքում պահելով թուրքական «Özgür Gündem» թերթի […]

Կարո Եղնուկյանը կմնա անազատության մեջ

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ մերժեց «Սասնա ծռեր» 11 անդամի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպանի՝ խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ որպես գրավ Կարո Եղնուկյանի համար առաջարկվել էր մեկ միլիոն դոլար արժողությամբ գույք: Դատավորը մեժեց Եղնուկյանի գրավի դիմաց ազատ արձակման միջնորդությունը, սակայն Եղնուկյանի պաշտպան՝ Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց Եղնուկյանի գործը առանձնացնելու մասին: Նա […]

Սիսիանի քաղաքապետի ծննդյան մասկի-շոուն

Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարություն արեց Սիսիանի քաղաքապետի՝ երեկ համացանցում տարածված տեսանյութի մասին: Նրա խոսքով՝ քաղաքապետն իր ծննդյան «մասկի շոու» էր կազմակերպել քաղաքապետարանի շենքում. «Սիսիանի քաղաքապետարանը, համայնքապետարանը մասկի շոու կազմակերպելու տեղ չի, քաղաքապետարանի աշխատողներին սեփական լուսանկարով շապիկներ հագցնելու տեղ չի»: Հիշեցնենք,որ նախօրեին համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցները շնորհավորում […]

Մեկ միլիոն դոլար արժողությամբ գրավ Կարո Եղնուկյանի համար. դատարանը կքննի

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը Կարո Եղնուկյանի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Պաշտպանը հինգ կետով հիմնավորեց, որ Եղնուկյանին ազատությունից զրկելը անօրինական է, քանի որ նրա մեղքը հաստատող ապացույցներ չկան: Նա նշեց, որ Կարո Եղնուկյանը […]

Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը: Ըստ թուրքական «Gazetekarınca» լրատվական կայքի՝ Պավելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից նշյալ համակարգերի գնումը կարող է հետևանքներ առաջացնել: «Երկրներն իհարկե ազատ են որոշում ընդունելու հարցում: Բայց նաև ազատ են այդ որոշումների առաջացրած հետևանքների հետ առերեսվելու հարցում»,- նկատել […]

«Հո չնեղացա՞ր Լամբարյան». դատավորը՝ ամբաստանյալին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատարանը անցավ ամբաստանյալների ճանաչման փուլին: Արմեն Լամբարյանի անունը դատավորը սխալ ընթերցեց և ասաց Արսեն Լամբարյան, ինչը առաջացրեց դահլիճի ծիծաղը: «Հո չնեղացա՞ր Լամբարյան»,-ամբաստանյալին դիմեց դատավորը: Դատավորը հերթով ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Կարո Եղնուկյանհը նշեց, որ ինքը ոչ թե երեք այլ հինգ անչափահաս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի