18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան- Եվրաﬕություն նոր համաձայնագրի ստորագրումը կասկածից վեր է

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ Հայաստան- Եվրաﬕություն նոր համաձայնագրի ստորագրումը կասկածից վեր է։ Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակٳթյան ֆորուﬕ ժամանակ իր ելույթում նա ասել է, որ կարծում է, որ համաձայնագրի ստորագորւմը տեղի կունենա գագաթնաժողովի շրջանակում: «Սա հստակ է, և այս հարցում որևէ այլ քննարկում չի […]

Գևորգ Սաֆարյանը բերվեց դատարան.նոր զարգացումներ Սեֆիլյանի գործում

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում այսօր՝ հոկտեմբերի 27-ին շարունակվում է  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ դատարանը սկսել է ապացույցների հետազոտման փուլը: Վկաների ցուցմունք տալու փուլի ավարտից հետ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում կայացրեց թույլատրել տեսանկարահանումը, որը արգելված էր վկաների քննության փուլում: Որոշ ժամանակով դատական նիստերի դահլիճից հեռացված Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը […]

«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը: Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել«Եվրատեսիլ- 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: Հայտերն ընդունվում են […]

Հրդեհ Քոչարի փողոցում․ բենզալցակայանը մոխրակույտի է վերածվել

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վերականգնվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ Մարտունի քաղաքին կապող հիմնական ավտոճանապարհը

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները Մարտունի  քաղաքին  կապող հիմնական ավտոճանապարհը։ Մինչև հիմնանորոգումը 10,5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում էր անմխիթար վիճակում. ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում այն ընդհանրապես բացակայում էր, երթևեկելի մասի վրա ակնհայտ էին լայնական,  երկայնական և ցանցաձև ճաքեր, նստվածքներ ու փոսեր։  […]

«Դուք մեր երկրի ամենաերջանիկ սերունդն եք, որովհետեւ ծնվել եւ ապրում եք անկախ Հայաստանում»․ Էդուարդ Շարմազանովը՝ Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողներին

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան են այցելել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ Էդուարդ Շարմազանովն իր տեսակետներն […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝  Շիրազի փող. 6-52, Մազմանյան փող. 2-22, Բաշինջաղյան փող. 6, 159, 159/1, 161, 165, 169, 171, 173, 175, 179, 181, 182, 183, 184, 185, 187, 189, 190, 191, […]

Հրդեհ Երանոս գյուղում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի Վարդաձորի խճուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:00-ին, մարվել՝ 23:55-ին: Այրվել է տան տանիքը ամբողջությամբ մոտ 190 քմ, տանիքում կուտակված 3 խ.մ աթար և մոտ 100 հակ անասնակեր:

Օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-ին, նոյեմբերի 1-ին կնվազի 2-3, 29-ի ցերեկը […]

«Եթե ես վերին արտի ցորենը լինեի․․․»

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» մասին նախագիծն այսօր ԱԺ-ում  ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Օրինագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր։ Դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության ինը պատգամավորները։ Մինչ քվեարկությունը վարման կարգով ձայն  խնդրեց Էդմոն Մարուքյանը։ «Ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով արձակուրդներ եմ ստացել և հանձնել իմ քննությունները։ Իսկ վերին արտի ցորենի հետ կապված, գիտեք, եթե վերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի