25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նոր նախագահ է ընտրվել միլիարդատեր օլիգարխը

Ուկրաինայի նոր նախագահ է ընտրվել Ռադայի պատգամավոր, օլիգարխ Պյոտր Պորոշենկոն: Երկրի ԿԸՀ ղեկավար Միխայիլ Օխենդովսկին հայտարարել է, որ ընտրություններում երկրորդ փուլի անհրաժեշտություն չի լինի, քանի որ արդեն իսկ ընտրվել է երկրի նոր նախագահ: Քվեարթերթիկների 94.12%-ը մշակելու արդյունքում Պորոշենկոն հավաքել է 54.46% ձայն: Նշենք, որ մինչ իշխանափոխությունը հայտնի գործարարը ցանկացած միջոցով օժանդակում էր Մայդանի ցուցարարներին: Պորոշենկոն […]

Ընտրություններն ավարտվում են, երբ ավարտվում է քվեարկությունը. Մուկուչյանը՝ Սուրիկ Խաչատրյանից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Գորիսոմ ընտրապայքար է ընթանում և այն անձնիք, ովքեր այս կամ այն կերպ մասնակցում են ընտրապայքարին՝ իրենց տեսակետներն ու կարծիքները կարող են ազատ արտահայտել: ՛՛Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ընտրություններն ավարտվում են, երբ ավարտվում է քվեարկությունը և դրան հաջորդող օրենքով սահմանված համապատասխան քայլերը՛՛,-ասաց նա՝ […]

Փոխվարչապետն այցելել է Գավառի Հացառատ թաղամաս

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի  ուղեկցությամբ մայիսի 26-ի երեկոյան այցելել է Գավառի Հացառատ թաղամաս: Փոխվարչապետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները:  Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ա. Գեւորգյանն ընդունել էր հացառատցիներին եւ խոստացել, որ առաջիկայում  կայցելի եւ տեղում կծանոթանա խնդրին: Մինչեւ բնակիչների հետ […]

Գևորգ Չավուշի թանգարանի աշտարակին արծվի քանդակ է տեղադրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Տասնամյակների պատմություն ունեցող այս ավանդույթը մեկ հարկի ներքո էր հավաքել տարբեր սերունդների հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը […]

Հնարավո՞ր չէ փոխել Վարդան Պետրոսյանի թարգմանիչին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ԱԺ-ում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ անդրադարձավ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարական պրոցեսի թարգմանությանը: Նա հայտարարեց՝ շատ խորաթափանց պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ թարգմանիչը բացարձակապես չէր տիրապետում ոչ միայն լեզվի մանրամասներին, այլև մասնագիտական բառապաշարին: ՛՛Հիմա 15 մլն, եթե չեմ սխալվում, բավական մեծ գումար նախատեսվում է այդ նպատակով, […]

ԱԺ փոխնախագահը ընդունեց Չեխիայի Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-չեխական քաղաքական, տնտեսական ու մշակութային արդյունավետ համագործակցությանը զուգահեռ զարգանում են նաեւ մարզերի միջեւ գործնական հարաբերությունները: Նա հույս հայտնեց, որ ՀՀ Նախագահ […]

Վարչապետը հորդորել է անվանի դիզայներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին:  Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը: “Գիտեմ, որ ցուցահանդեսը  մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների և հասարակության լայն շրջանակների մոտ: Ուրախ եմ, որ Ձեր ստեղծագործությունների հիմքում դնում եք հայ ժողովրդի ազգային մոտեցումներն ու այդպիսով […]

Լոս-Անջելեսում տասնյակ հայեր են ձերբակալվել մեքենայությունների մեղադրանքով

Կալիֆորնիայում ավարտվել է մի քանի տարի տևած հետաքննությունը, որին առնչություն ունեն մի շարք հայեր: LA Times-ը հայտնում է, գործը կապված էր միլիոնավոր դոլարների մեքենայությունների հետ: Մեղադրանք է առաջադրվել Լոս-Անջելեսի 17 և Ֆրեզնոյի 1 բնակչի նկատմամբ:  Մեղադրյալներից 12-ը գտնվում են կալանքի տակ: Տվյալ անձինք մեղադրվում են ավտոմեքենաներ առևանգելու և ապահովագրության հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ: Նրանք […]

Նախարարները կպարգևատրեն

Մայիսի 29-ին, ժամը 930-ին Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում /Ն. Զարյան 17ա/  տեղի կունենա Զինադադարի 20-ամյակին նվիրված “Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի” խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը կմասնակցեն  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի