19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջադեպը Ղարաբաղում լայնածավալ գործողությունների սկիզբ չի դառնա. Վադիմ Դուբնով. Azatutyun.am

Azatutyun.am-ը գրում է, որ իրենց հետ զրույցում ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովըկարծիք է հայտնել, որ երեկվա ողբերգական միջադեպը Ղարաբաղում լայնածավալ գործողությունների սկիզբ չի դառնա: «Ամռանը մենք ականատես էինք ավելի լուրջ լարվածության, և այն ժամանակ ասում էին, թե սա պատերազմի սկիզբ է՝ իրականում այդպես չեղավ։ Ես համոզված եմ և շատ եմ ուզում, որ այս անգամ էլ ուղղաթիռի […]

Աշոտյանը խնդրում է դասախոսներին ազատման դիմում չգրել. խնդիրը կլուծվի

”Ես խնդրում եմ, որ բոլոր այն դասախոսներն, ովքեր դեռ ազատման դիմում չեն գրել, չանեն դա, սպասեն, և խնդիրն անպայման կլուծվի՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթութան և գիտութան նախարար Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով երեկ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող երիտասարդ դասախոսներին:Նախարարը նշեց, որ այս խնդիրն իրենց ուշադրության կենտոնում էր դեռևս հանրային նախաձեռնությունների կողմից մտահոգությունը […]

Կողմերը պետք է մերժեն պատերազմը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրառում է կատարել ԼՂ-ում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ՛՛ՄԻ-24՛՛ ուղղաթիռի կործանման հետ կապված: ՛՛Լեռնային Ղարաբաղում առավել լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի հետագա սրումից և մերժեն պատերազմը՝ որպես տարբերակ՛՛,- գրել է նա:

Նախարարը հոսպիտալում էր

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի տարածքում, զրուցել հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ:  Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է հոսպիտալում գտնվող զինծառայողների, մասնավորապես` օրեր առաջ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված և, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքային Մ. Ջևրիկյանի և շարքային […]

Անհրաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման հարցում. ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետդեպարտամենտը իր անհանգստությունն է հայտնել շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի ժամանակ հայկական ուղղաթիռ է կործանվել: CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին այս կապակցությամբ հայտնել է. ՛՛Վերջին իրադարձությունները դարձան եւս մեկ հիշեցում այն մասին, որ անհրաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման հարցում, ինչպես նաեւ իջեցնել լարվածությունն ու պահպանել հրադադարը՛՛:

Այ, ես գոռում, ղժում էի, որ պետք է չմոռանանք, ՛՛թուրքությունից՛՛ գնացել է այդ քալին

՛՛Իրենք են նեղված, աբիժնիկ են, իրենք են ամեն կերպ ուզում պատերազմ սկսել, ագրեսիա են ուզում տարածեl, բայց մենք այդքան խելք ունենք, որ նրանց սադրանքներին չտրվենք”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից ուղղաթիտը պայթեցնելու միջադեպին: ՛՛Ադրբեջանական կողմը ինչ ուզում է թող անի, մենք հո չե՞նք կարող անընդհատ լսել […]

Կիսագուլպայի միջից թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Այգավան գյուղից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գալուստ Ա.-ին: Խուզարկությամբ նրա կիսագուլպայի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ կանեփի յուրահատուկ հոտով, մանրացված կանաչ զանգվածով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին մտածեն…ժողովուրդը գրգռված է

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 2015թ-ի ՀՀ պետբյուջեի նախագծում ոչ մի ռազմավարական ծրագրի տեսլական չկա: Այսօր ԱԺ նիստում բյուջեի վերաբերյալ ելույթում նա բյուջեն անվանեց անողնաշար: ՛՛Պատկերացնո՞ւմ եք՝ Կառավարության բյուջեում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիների մասին, չի ասում՝ այսօր աղքատությունն ինչքան է, ավելանալու է, թե պակասելու՛՛,-նկատեց նա: Փաշինյանը նկատեց, թե բյուջեում […]

ԱԻՆ-ի ու ՏԿՆ-ի միացմամբ կրճատումները շատ չէ, բայց կլինեն

՛՛Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների մաիվորումը որևէ կերպ չի թուլացնի մեկը մյուսին, ընդհակառակը՝ կնպաստի դրանց արդյունավետության բարձրացմանը՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտեյանը: Նրա խոսքով՝ այս երկու նախարարությունների միացման նպատակն ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպումն է: Վաչե Տերտերյանը նաև նշեց, որ երկու գերատեսչությունների բյուջեն կառավարության […]

Թուրքիան բեռնատարներով էներգետիկ ըմպելիք է մատակարարում ԻՊ-ին

Ամեն օր Թուրքիայից Սիրիա է անցնում էներգետիկ ըմպելիքներով բեռնված 4-5 բեռնատար, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին հայտնել է գերմանական ՛՛Բլումբերգ՛՛ գործակալությանը: Հաղորդվում է, որ «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման զինյալները, մասնավորապես գիշերային հերթապահություն անցկացնողները զգոնությունը պահելու նպատակով մեծ քանակությամբ էներգետիկ ըմպելիք են սպառում:  ՛՛Բլումբերգ՛՛-ը մի թուրք գործարարից տեղեկացել է, որ ամեն օր Թուրքիայի կողմից 4-5 բեռնատար է անցնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի