25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահի թիկնապահը բառի բուն իմաստով փակել է լրագրողի բերանը /վիդեո/

Մինսկում “Նորմանդական քառյակի” բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիկնապահն իրեն կոպիտ է պահել “Россия 24” հեռուստաընկերության լրագրողի հետ: Թիկնապահը փորձել է “պաշտպանել” Պորոշենկոյին լրագրողի հարցերից եւ բառի բուն իմաստով փակել է աղջկա բերանը` նրան ամուր գրկելով, հայտնում է LifeNews-ը: Տեսանյութում երեւում է, որ երբ բանակցությունների ավարտին Պորոշենկոն դուրս է գալիս, լրագրողը նրան հարցնում է […]

Տյառնընդառաջի ակունքները գալիս են հեթանոսական ժամանակներից /վիդեո/

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի աստվածահայտնութիւնից  քառասուն օր հետո։  Սակայն իրականաում այս տոնի ակունքները գալիս են հեթանոսական ժամանակներից: Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում տոնի հետ կապված մանրամասներ ներկայացրեց ՛՛Սասուն՛՛ ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը; Մանրամասները՝ տեսանյութում:

Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել

Պարզաբանում Երեկ լրատվամիջոցներից մեկով տեղեկություն տարածվեց, թե իշխանություններին հաջողվել է համոզել Սամվել Կարապետյանին՝ առաջիկայում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Հարկ ենք համարում հայտնել, որ նշյալ տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ: Կարապետյանների ընտանիքը տարիներ շարունակ իր համեստ ներդրումներն է ունեցել Հայաստանում՝ առանց, այսպես կոչված,  համոզելու անհրաժեշտության: Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել ու չեն […]

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի

Փետրվարի 13-ին, ժամը 08.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, գազատարից առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՛՛ԲՄՎ՛՛ մակնիշի 34AU872 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Փ.) բախվել է գազի կարգավորման կայանին, […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 13-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Վրացի ճանապարհաշինարարների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհորդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

՛՛Մեր նպատակը միայն քննադատությունը չէ, այլ՝ առկա խնդիրներին լուծում տալը՛՛

Հարգելի գործընկերներ, Այսօր մամուլում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծես այլևս խստորեն չի քննադատում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին, այն դեպքում, երբ նախկին ղեկավար Աբրամ Բախչագուլյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր ակտիվ քննադատությամբ: Նշվում է նաև, որ ըստ ՍԱՊԾ աղբյուրի՝ Պիպոյանը երբեմն այցելում է […]

Հրեա գործարարը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, հունվարի 28-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, խոսել էր նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու վիշտը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Իսրայելի նախագահի այդ հայտարարությունը տարատեսակ շրջանակներում մեծ աղմուկ էր առաջացրել: Օրինակ` ազգությամբ հրեա […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 13-16-ին արևելյան շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-16-ին էապես չի փոխվի, 17-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 13-16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 17-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է ձյուն:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված