25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի. վարչապետը՝ Գագիկ Բեգլարյանին

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց կառավարության 2014 թվականի որոշումներից մեկում փոփոխություն կատարելու որոշումը: Ներկայացված նախագծով նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները, նկատի ունենալով, որ նման տեքստով դրանց ընդունման վերաբերյալ Կոնցեսիոների […]

Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Վաչե Գաբրիելյանը

Ապօրինի հատումների դեմ պայքարում խորհրդի նախագահի պաշտոնը վարչապետի փոխարեն կստանձնի փոխվարչապետը: Նման առաջարկ այսօր կառավարության նիստի ժամանակ արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը: […]

Մեծ Բրիտանիայում օրինականացրել են երեք ծնողներից երեխաների ծնունդը

Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որ օրինականացրել է երեք ծնողներից երեխայի ծնունդը: Երկրի խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս արհեստական բեղմնավորում կատարել` օգտագործելով միանգամից երեք հոգու ԴՆԹ-ն, հայտնում է Lifenews.ru-ն: Այսպիսով, 2016 թվականից Մեծ Բրիտանիայում երեք ծնող ունեցող երեխաներ կարող են լույս աշխարհ գալ:

«Լուրջ դժգոհություն ու մտահոգություն կա»

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2000 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումներից մեկի մեջ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նկատեց, որ այս որոշումը բխում է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից: «Նպատակ ունի կարգավորել ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը, դրանց իրացումը հանրապետությունում թույլատրելու համար»,-ասաց նա:  Մուրադյանի խոսքով՝ այդ դեղերը պետք է համապատասխանեն ՀՀ ԱՆ-ից տրվող […]

Շաբաթը երկու անգամ Բաղդադ-Երևան-Էրբիլ չվերթ կիրականացվի

Սույն թվականի փետրվարի 26-ին կկայանա առաջին չվերթը Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ շաբաթվա չորրորդ և յոթերորդ օրերին CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով:  Առաջին չվերթով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ:  «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերության ներկայացուցիչն […]

Օքթայ Ասադով. «Մենք գումար ենք տնտեսում Հայաստանի հետ պատերազմի համար». Azatutyun.am

Ադրբեջանի կենտրոնական բանկն այլևս արհեստականորեն նույն մակարդակի վրա չի պահի ազգային տարադրամի` մանաթի փոխարժեքը: Պատճառներից մեկը Բաքվում առկա մտավախություններն են, թե Հայաստանի հետ պատերազմի դեպքում երկիրը կարող է հայտնվել առանց բավարար ֆինանսական միջոցների: Այս մասին երեքշաբթի երեկոյան ադրբեջանական խորհրդարանի լիագումար նիստի ավարտին հայտարարեց Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, գրում է Azatutyun.am-ը: «Որևէ աժիոտաժ չկա: Պարզապես […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Պոպուլյարության մոմենտը /վիդեո/

Արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանի գրականության մեջ մշտապես տեղ են գտնում ժամանակի կարևորագույն իրադարձությունները: Դրանք երբեմն սխալ են հասկացվել կամ պարզապես ենթարկվել են հալածանքի, բայց գրողը հավատարիմ իր կոչմանը շարունակել է թղթին հանձնել իր դիտարկումները ու պատմել նաև տագնապների մասին: «Ես էսօրվա գրողն եմ, էս ժամանակի գրողն եմ ու չեմ կարող անմասն մնալ էսօրվա իրադարձություններից»,-մեզ հետ […]

Ի՞նչ է նշանակում՝ «Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին…»

Դա նշանակում է, որ մենք աղոթում ենք, որ մեր Երկնավոր Հայրը չդատի մեզ մեր մեղքերի համար և չմերժի մեր աղոթքները դրանց պատճառով: Մենք ո՛չ արժանի ենք այն ամենին, ինչի համար աղոթում ենք, և ո՛չ էլ վաստակել ենք դրանք ունենալու իրավունքը, բայց խնդրում ենք, որ Նա մեզ տա այդ ամենն իր շնորհքով: Չնայած մենք ամեն օր […]

Հայ վարպետների պատրաստած երկաթներով խոցեցին հայերին.ահասարսուռ մանրամասներ /վիդեո/

1988 թ. փետրվարի 26-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին տասնյակ և սպանվեցին 53 մարդ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: Հայ փախստականներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված