19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքական զինուժը ներխուժել է Սիրիա

Թուրքական բանակի ստորաբաժանումներն իրականացրել են «Շահ Ֆըրաթ» անվամբ անդրսահմանային հատուկ գործողություն`կազմակերպելով Սիրիայի տարածքում գտնվող Շահ Սուլեյմանի մասունքների և պատվո պահակախմբի անձնակազմի տարհանումը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ռազմական օպերացիայի ընթացքում ընդհանուր հաշվով օգտագործվել է 39 տանկ, երկու գումարտակներում ընդգրկված 80 զինվոր, 57 զրահապատ մեքենա, 100 փոխադրամիջոց, անձնակազմի 572 անդամ, 5 անօդաչու թռչող սարք: Նշյալ դամբարանը […]

Տարել է դրամապանակը

Փետրվարի 21-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դատարկ դրամապանակ: Լևոն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը նույն օրը, ժամը 17.20-ին, գողացել […]

Գյումրիում երկրորդ մարդն է անհայտ կորում

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, ռուսական սահմանապահ զորքերի զինծառայող` 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:  Արթուր Աֆյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել […]

Սոնան վերադարձել է ամուսնու մոտ՝ դարձյալ հանուն երեխաների

Գավառի Գանձակ գյուղում ապրող երիտասարդ կինը մեզ հետ զրույցում պնդում էր, թե ինչպես է 13 տարի շարունակ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկվել ամուսնու եւ նրա ընտանիքի անդամների կողմից, ցույց էր տալիս լուսանկարները, որտեղ երեւում էին նախկինում տեղի ունեցած բռնության թարմ հետքերը, գրում է swv.am-ը: Այս ընտանիքում բռնություն առկա է եղել ամուսնության առաջին իսկ տարիներից, սակայն […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

«Ադրբեջանի հետ անհնար է լեզու գտնել»

Արցախյան գոյամարտում անհայտ կորած ազատամարտիկներից 94-ի տվյալներն են դեռ ճշտվում, դրանք հնարավոր թվերն են: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ,  գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Բանախոսը նշեց, որ Ադրբեջանի պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հետ հանդիպել […]

«Ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի … »

«Ինձ ասում են` ինչ կլինի, եթե մեռնի թատրոնը: Ես էլ ասում եմ` ջայնամը մեռնի, մեռնումա` մեռնի, քանի որ սաղ կյանքը թատրոն է: Հարսանիքը թատրոն է, կնունքը թատրոն է, թաղումը թատրոն է: Էտ Ազգային ժողովը թատրոն չի` ինչա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ծատուրյանը ցավ հայտնեց, որ մեր երկիրը վատ վիճակում է գտնվում. «Շատերը […]

«Հարգելի Սերժ Սարգսյան, արեք այդ խենթ բանը … »

Դերասան Հովհաննես Ազոյանը հերթական մեկնաբանությունն է արել համացանցում` խոստանալով երկար լռել: «Թույլ տվեք մի բան էլ ասել ու երկար լռել….. որովհետև որոշել եմ մտքի պահք պահել…. միտքս , եթե մաքրվի արարքներս էլ կմաքրվեն……….. և այսպես………………………………………հարգելի իշխանություն, դու այսօր հաղթեցիր… հաղթեցիր գոտկատեղից ներքև խփելով, հաղթեցիր ուժով ու հարուստ լինելով, հաղթեցիր մի գուցե, ըստ քեզ, արդարացի և […]

Լքում է Ծառուկյանին

ԲՀԿ խմբակցությունը լքել է պատգամավոր Դավիթ Քոչարյանը եւ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ. Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:    Նշենք, որ Դավիթ Քոչարյանը 5-րդ ԲՀԿ-ականն է, որ լքում է խմբակցությունը: 

Համահայկական հռչակագիրը կմնա թղթի վրա.Անդրեաս Ղուկասյան

«Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը և սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ»,-այսօր, փետրվարի 23-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը: Ղուկասյանը նշում է, որ ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց, որպես չարիք, որը որ ըստ էության թույլ չի տալիս համազգային համախմբում: «Սերժ Սարգսյանի փորձը Գագիկ Ծառուկյանին ներկայացնել, որպես չարիք մի  եղանակ էր իր մեղքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի