24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինտերնետի պայմանագիրը փոխվում է, բայց որակը չի լավանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ-ի այս տարվա գործունեության քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին խնդրեց անդրադառնալ հեռահաղորդակցման ոլորտին ու ինտերնետ կապի ոչ բավարար լինելուն՝ կապված և որակի, և գնի հետ: «Շատ ինտերնետ ապահովող կետերում, երբ պայմանագիր փոխվում է, որ իբր պիտի արագանա ինտերնետը, կամ ավելի լավանա որակը, բայց որակի բարելավում […]

Ադրբեջանցի կինը Նովրուզը նշում է Երեւանում /վիդեո/

BBC-ի ադրբեջանական ծառայությունը տեսանյութ է պատրաստել Երևանում Նովրուզը նշող իրանցիների մասին: Իրանից ժամանած զբոսաշրջիկների թվում եղել է նաև մի ադրբեջանցի կին: Վերջինն ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում եւ իրեն այստեղ դուր է գալիս:

Հայաստանը և Չինաստանը համագործակցության զարգացման հռչակագիր են ստորագրել

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք […]

Գայլը հարձակվել է գյուղացիների վրա. կան տուժածներ

Մարտի 24-ին, ժամը 16.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում գայլը հարձակվել է նույն գյուղի բնակիչներ` 1978 թ. ծնված Գ. Մ.-ի, 1978 թ. ծնված Ս. Հ.-ի, 1965 թ. ծնված Գ. Ս.-ի, 1984 թ. ծնված Ս. Ս.-ի և 1984 թ. ծնված Ա. Խ.-ի վրա` պատճառելով տարբեր աստիճանի մարմանկան վնասվածքներ: […]

Անհրաժետ է ընդլայնել հայ-չինական համագործակցության եզրերը

Հայ-չինական հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա, սակայն Չինաստանն ու Հայաստանը պետք է էլ ավելի խորացնեն հարաբերությունները`  համագործակցության եզրերը մեծացնելով: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց չինական մշակույթի ու գիտության կենտրոնի տնօրեն Իզաբելլա Մուրադյանը: Բանախոսը նշեց, որ հին ազգերից այսօր ընդամենը վեցն են մնացել, եւ չինացիներն ու հայերը […]

Լուրջ ստուգեիք, վերջին հաշվով աշխատավարձ եք ստանում

«Ես չեմ տեսնում իմ առջև մի մարդ, ով իսկապես հետևում է հակամրցակցային ոլորտին, դրա հետ կապված նման հարց եմ տալիս՝ 2013, 2014, 2015 թվականներ, ընդհանուր մրցակցային դաշտն ի՞նչ փոփոխության է ենթարկվել հանրապետությունում»,-այսօր Ազգային ժողովում ՏՄՊՊՀ 2015 թվականի գործունեության քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչպիսին […]

Անբավարար ստացած ուսանողը վրեժ է լուծել ԵՊՀ -ից

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք: Պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման […]

Չի բացառվում, որ թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի. թուրքագետ

Այս տարի ամռանը Թուրքիայիում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ պատգամավորի մի շարք հայ թեկնածուներ կան: Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ արդեն 10 հայ թեկնածու կա, եւ չի բացառվում, որ ընտրություններից հետո թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր կլինի: «Թուրքիան նման կերպով փորձում է ցույց տալ, որ իրենց […]

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնացին

      ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց պրոֆեսոր Միշել Կազաչկինին: Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ ծանոթ է նրա աշխատանքային գործունեությանը և պատրաստ է լսելու պրոֆեսորի ներկայացրած մեկնաբանությունները քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման խնդիրների շուրջ: Միշել Կազաչկինը, շնորհակալություն հայտնելով նախարարին […]

Կիպրոսի նախագահն ապրիլի 24-ին Հայաստան կգա

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-ին Հայաստան կժամանի` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, տեղեկացնում է Asbarez-ը: Այս մասին հայտնել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի մամուլի ծառայությունը: Այստեղից հայտնել են, որ Կիպրոսի նախագահը Հայաստան կմեկնի` Կիպրոսի կառավարության աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված