20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրակել է բժշկի դեմքին

«Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը գիտական կենտրոնի բժշկի հետ վիճաբանել են, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին` […]

Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը կոչ է անում չլռել

Մամուլի ազգային ակումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մեր սերնդին է բաժին ընկել ոգեկոչելու հայ ժողովրդի բազմադարյա  պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում մշակվեց և գործողության մեջ դրվեց հայ ժողովրդի բնաջնջման, նրա պատմական հայրենիքի բռնազավթման հրեշավոր ծրագիրը, որին զոհ դարձան 1.5 միլիոն […]

Ցեղասպանության ընդունումը կարող է բերել Երեւանյան հիվանդության նոպաների թուլացման. հոգեթերապեւտ /վիդեո/

Ցեղասպանության թեման դեռ լիարժեք ուսումնասիրված չէ: 100 տարի առաջ ցեղասպանության վերապրածներին ավելի բարոյական եւ նյութական աջակցություն էին ցույց տալիս, իսկ նրանց առողջությունը շատ չուսումնասիրվեց: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեթերապեւտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը: Նա նշեց, որ Ցեղասպանություն վերապրածների ու նրանց սերունդների մեջ մեծ սթրես կա, ինչն արտահայտվել է վախով, տագնապով, […]

Վատիկանը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով Վատիկանում Թուրքիայի դեսպանությունից ստացված տեղեկությանը, հայտնում են, որ Գալիպոլիի մարտերի 100 ամյակի պետական միջոցառումներին մասնակից հյուրերի մեջ այլևս չի լինելու Վատիկանի ներկայացուցիչը: Թուրքիայի արտգործնախարարության հրավիրյալների ցուցակում նախապես  ընդգրկել էր նաև Վատիկանի եկեղեցու Արդարադատության և խաղաղության խորհրդի նախագահ կարդինալ Պետրոս Կոդվո Ափփիահ Թուրքսոնի անունը: Այժմ արդեն նրա մասնակցությունը չեղյալ է հայտարարվել, իսկ […]

Արտակարգ պատահար Նոր Նորքում. քիչ էր մնում կամրջից թռներ

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Նոր Նորք 5-րդ և 4-րդ զանգվածների միջնամասում գտնվող կամրջի տարածքում: «69» համարի երթուղային տաքսին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարե պատնեշին և կախվել ձորի վրա: Բարեբախտաբար երթուղայինի արագությունը ցածր է եղել: Տուժածներ չկան: 

Շատերը կերազեին

«Լևոն Զուրաբյանը Ստրասբուրգում խոսոմ է Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացված ճնշումների մասին՝ այն դեպքում, երբ վերջինս նոր բիզնեսների է տիրանում ու փեսային դարձնում մարզպետ: Շատերը կերազեին այդպես «ճնշվել»,-կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: 

Գիշերը ձերբակալվել է սպանության գործով հետախուզվող Սեւանի նախկին քաղաքապետի որդին

Ոստիկանությունը այս գիշեր հայտնաբերել է Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի (Մողես) որդուն՝ Արթուրին, ով հետախուզվում էր Սեւան քաղաքի 44-ամյա բնակչի սպանելու գործով հարուցված քրգործի շրջանակներում: Ոստիկանությունից այս կապակցությամբ հայտնում են. «Ապրիլի 22-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները  Երևան քաղաքի Աբելյան փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով ապրիլի 9-ից ոստիկանության Սևանի […]

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պարզապես առաջնորդվում են իրենց տարածաշրջանային շահերով

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան-ը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամեն ինչ հստակ է, ժողովուրդ ջան: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պարզապես առաջնորդվում են իրենց տարածաշրջանային շահերով: Հայոց ցեղասպանության հարցում նրանցից յուրաքանչյուրը պաշտպանում է իր դաշնակցին: Պետք չի քննադատել կամ գովաբանել նրանց: Հետևոություններ է պետք անել ու գոնե ինքներս մեզ հետ արդար լինել: Թե չէ դրել քննարկում ենք, […]

ԵԽԽՎ-ում խստագույն գնահատականներ են տրվում Ադրբեջանում իրավապաշտպանների դեմ ռեպրեսիաների ուժեղացմանը. Հ. Նաղդալյան

  Վերջին շրջանում Եվրոպական տարբեր կառույցներում բավական սուր քննադատությունների է արժանանում իրավիճակը՝ Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների, քաղաքացիական ինստիտուտների և իրավապաշտպանների դեմ հասունացող ճնշումների ուղղությամբ:  Մեր տեղեկություններով տարբեր ձևաչափերով թեժ քննարկումներ են ընթացել նաև օրերս մեկնարկած ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում : Առավել մանրամասն ծանոթանալու համար իրավիճակին, կապ հաստատեցինք ԵԽ ԽՎ-ում գտնվող մեր պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի