20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը ողջունել է Նախագահ Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի Նախագահին Հայաստանում, որտեղ նա անչափ սպասված ու սիրված հյուր է: Սերժ Սարգսյանն իր […]

Տատս պինդ գրկել էր բոլորիս՝ փորձելով իր մարմի վերջին ջերմությունը տալ անբախտ թոռներին

Տիգրանուհի Ֆարհադյանի պատմությունը 1906 թ., Իգդիր Գոհար Սարիբեկյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Վերջինս մանրամասն ներկայացրել է գաղթի ճանապարհը, թե ինչպես են թաքնվել ձիու փորի տակ՝ պաշտպանվելով ցրտից ու թուրքերից, ինչպես են կորցրել տատին, եղբորն ու մորը և միայն հրաշքով փրկվել՝ հայտնվելովորբանոցում: «-Տա՛տ, դե պատմի՛ր:  -Ի՞նչ պատմեմ, ձագուկ… հասանք Իգդիր: Էլ ուժ չէր մնացել:Մայրս […]

Ներողություն էին խնդրում հայ ժողովրդից /վիդեո/

Հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանին այսօր Ծիծեռնակաբերդում ուղեկցում էին հյուրեր Գերմանիայից: Նրանց ներկայացնելով Հացպանյանն ասաց, որ ներողություն են խնդրում, որ Գերմանիան դեռևս չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Քանդված եմ. Արաքս Մանսուրյանը փլվեց /վիդեո/

«Քանդված եմ…»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերին ու այդ պահի իր զգացումներին ասաց օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը: Շարունակելով խոսքը՝ տիկին Մանսուրյանը նշեց, որ մեր բոլոր հոգևոր երգերը կարծես գրված լինեն Ցեղասպանության զոհերի համար:  Մանրամասները՝ տեսանյութում: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը շրջապատվեց 100 մետրանոց դրոշով /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացիների հոսքը դեպքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր շարունակվում է: Այս պահին քաղաքացիները հուշամալիրին են մոտենում 100 մետրանոց դրոշն իրենց հետ տանելով: Դրոշի երկարությունը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Նշենք նաեւ, որ այստեղ բաժանում են դպրոցականների պատրաստած անմոռուկները: 19:06 Դրոշը տանողները դրանով շրջապատեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

Նրանց շներն էին պատառոտում, ջարդում էին գլուխները նորածինների

Միխաիլ Գալուստյանն իր միկրոբլոգում գրում է. «Եվ տաք անապատի միջով, Ինչպես դժոխք, անդունդն էին գնում նրանք, Իրենց երեխաներին ձեռքերում սեղմած, Եվ թուրքերը նրանց քշում էին հողից, Հողից, որը համարում էին հայրենիքն իրենց Եվ հեռանում էին մշուշի միջով Հեռու եկեղեցիներից իրենց: Ճանապարհին նրանց շներն էին պատառոտում, Ջարդում էին գլուխները նորածինների: Մեր անտարբեր աշխարհի առաջ, Ծաղկում էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի