23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն ուրախ է արդյունքից

Այսօր Կառավարության նիստում օրակարգը սպառելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե արդյոք հայտարարություններ կան: Ոչ մի հայտարարություն չկար, վարչապետն ինքը հայտարարություն արեց: Վարչապետին ուրախացրել է այն, որ հայ ուսանող Նարեկ Թովմասյանը, ով սովորել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղում,  ընդունվել է աշխարհի լավագույն բուհ-երից մեկը՝ Ստենֆորդի համալսարան: ՛՛Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք […]

Այս տարի եւս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում. Ա. Աշոտյան

Նախարարը նաեւ ռեկտորներին  առաջարկել է համապատասխան առաջարկություններ ներկայացնել՝ բուհական մասնագիտությունների խոշորացման հետ կապված: “Այս գործընթացը ժամանակի հրամայական է ոչ միայն կրթության բովանդակության զարգացման տեսանկյունից: Հայտնի է, որ UNESCO –ն մշակել է նոր մասնագիտություների դասակարգիչ, որը դրվելու է նաեւ Հայաստանի բուհերի մասնագիտությունների ցանկի հիմքում, քանի որ մեր երկիրը գնում է համադրելի  եւ ճանաչելի կրթական համակարգ կառուցելու […]

Կրթությունը՝ գործազրկության եւ աղքատության դեմ պայքարի լավագույն միջոց

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 2007 թվականից մեծ աջակցություն է ցուցաբերել  ՄԿՈԻ ոլորտի բարեփոխումներին: Աջակցություն շրջանակում այսօր տեղի է ունեցել ծրագրի իրականացրած՝ “Աշխատաշուկայում  նախնական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին” հետազոտության շնորհանդեսը, որին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Կեմխաձեն: […]

“Եթե լիարժեք քննություն արվի, շատերը կհայտնվեն բանտում Խաչիկյանի կողքին”

Ու՞ր են գնում գիտության փողերը, հարցի պատասխանը այսօր` հուլիսի 2-ին լրագրողներին փորձեցին ներկայացնել կենսաբանական գիտությունների դոկտոր Սիներիկ Հայրապետյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը: Սիներիկ Հայրապետյանը կարծում է, որ գիտությունը որոշում է երկրի սոցիալ տնտեսական մակարդակը:Նրա դիտարկումները ցույց են տվել, որ  Հայաստանում այքան տգեղ քաղաքականություն է վարվել, որ վնասվել է գիտությունը, գիտության  հանդեպ տեղի ունեցած վերաբերմունքը ըստ […]

Հայաստանի փորձը` միջազգային կրթական հանրույթի ուշադրության առանցքում

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա հունվար […]

ՀՀ առողջապահության նախարարը կմասնակցի Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։ Նախատեսվում է, որ նախարարը հանդես կգա ծավալուն ելույթով եւ կներկայացնի Հայաստանի առողջապահության ոլորտում առկա իրավիճակը, ընթացող բարեփոխումները եւ ապագա ծրագրերի նկատմամբ մոտեցումները։ Կլինեն նաեւ քննարկումներ։ Տեղեկացնենք, որ համագումարը կազմակերպել է […]

Ֆինանսական աջակցություն՝ երիտասարդների գիտական գործուղումների համար

Շարունակվում է երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրումը։ Աջակցությունը հատկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող “Աջակցություն երիտասարդ գիտնականներին”ծրագրի շրջանակներում եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ։ Երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հունիս ամսվա արդյունքներով արտասահմանյան գործուղումների կմեկնի 10 երիտասարդ գիտնական։ Հուլիսի 1-5-ն Ասատուր Խուրշուդյանը Մադրիդում մասնակցում է Երկրաչափության, մեխանիկայի 7-րդ ամառային […]

Մրցույթ` Հորդանանի ԲՈՒՀ-երում սովորելու համար

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում “Արաբերեն լեզու”, “Իսլամագիտություն”, “Հնեաբանություն” եւ “Տեղեկատվական տեխնոլոգիաներ” մասնագիտություններով մագիստրոսական եւ ասպիրանտական /5 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:  Ուսուցումը իրականացվելու […]

Կրկնակի դիպլոմ` համալսարանականներին

Հունիսի 28-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում  ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի շրջանավարտները դիպլոմներ ստացան: Մասնավորապես “Վիզուալ հաշվարկ” մագիստրոսական ծրագրի շրջանավարտները ստացան միանգամից երկու դիպլոմ՝ ԵՊՀ-ի եւ Ռոստոկի համալսարանի, իսկ “Տեղեկատվական համակարգերի մշակում” ծրագրի մագիստրոսները՝ միայն Մայր բուհի: DAAD-ի աջակցությամբ ԵՊՀ ՏՏ կրթական եւ հետազոտական  կենտրոնի ու Գերմանիայի Ռոստոկի համալսարանի (ՌՀ) կողմից համատեղ […]

Կնոջ երջանկությունը կախված է նրա գանգի կառուցվածքից

Կնոջ գլխի կառուցվածքից կարելի է հասկանալ` ինչպես կդասավորվի նրա ճակատագիրը եւ արդյոք նա երջանիկ կլինի: Նման եզրակացության են օրերս եկել բրիտանացի հոգեբանները: “British Journal of Psychology” ամսագրում տեղ գտած հոդվածում Գլազգոյի եւ Ստիրլինգի համալսարանների մասնագետները պնդում են, որ երկար գանգով եւ “քառակուսի ծնոտներով” կանանց անձնական կյանքն, ամենայն հավանականությամբ, հաջող կլինի: Նման չափսերով կանանց, իհարկե, դժվար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված