19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

12 միլիոն ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ խաղի համար

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ըդնունեց իր պահուստային ֆոնդի հաշվին Կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 12 մլն դրամ ”Իգրա Թի Վի” հեռուստաընկերությունից ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով: Նշենք, որ գումարը նախարարությունը հատկացնելու է ՛՛Փի-Արտ՛՛ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշման նախագիծը ներկայացնող ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանից հետաքրքրվեց, թե […]

Անապահով ընտանիքների ուսանողներին կօգնեն

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2014 թվականի պետական բյուջեից գումար հատկացնել՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու համար: Նշենք, որ ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ սա կարևորագույն որոշում է, և պիտի հանրությանը տեղյակ պահել: ՛՛Աղքատության […]

Տնօրենների հավաստագրման քննություններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով   հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կանցկացվեն 2013 թվականի դեկտեմբերի 6-ին, 10-ին, 11-ին, 13-ին և 17-ին, ժամը 930-ին “Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց” ՊՈԱԿ-ում  /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:

ՀՀ ԿԳՆ-ի երաշխավորությունը պարտադիր է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակներ է ուղարկել ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշվում է, որ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող միջոցառումների ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից տարածվում են ուսումնական գրականություն, ուսումնադիտողական պարագաներ, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված չեն:  Նախարարը խնդրել է […]

Որևէ բուհ Գյումրիում չի փակվում. Աշոտյանը Գյումրիում էր

Շիրակի մարզի կրթության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի: Նախարարի  այցը մեկնարկել է “Ֆոտոն” վարժարանից, որը նախորդ ուսումնական տարում  անցել է ԿԳՆ ենթակայության  տակ: Նախարարը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, ծանոթացել խնդիրներին և արձանագրված արդյունքներին, որոնք այս […]

“Համատեղ մշակել մեխանիզմներ՝ աշակերտին արվեստի աշխարհին մերձեցելու”. Ա. Աշոտյան

Օրերս տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության համագումարի ընթացքում  միության որոշ անդամներ իրենց մտահոգություն էին հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ դրամահավաքության դեմ իրականացվող գործընթացների շրջանակներում հանրակրթական դպրոցներում տոմսերի վաճառքի արգելքի կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար  Հակոբ […]

Աշխարհն` աղով, աղն էլ` համով…

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը կարծում է, որ ուսումնական պրոցեսում տեխնիկան պետք է չափավոր օգտագտործվի: ”Այն, ինչ ուղեղի փոխարեն որևէ գործիքով է անում ուսանողը, ուրեմն այդչափ պակաս է բավարարում նրա ուղեղը: Ես շատ ափսոսում եմ, որ հաշվիչներով են գործողություններ անում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը: Վերջինս դեմ չէ տեխնիկայի կիրառմանը, սակայն այն պետք է ճիշտ […]

Որևէ անսպասելի բան կամ թակարդ չկա

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Մոսկվա կատարած այցի շրջանակներում` ԿԳ նախարարը ռուսական կողմին առաջարկել է ”որպեսզի Մաքսային Միությունում հայերենը, այլ անդամ-պետությունների լեզուների հետ միասին, դառնա Միության պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը լինի այդ կազմակերպության աշխատանքային լեզու”: Նախարարի առաջարկը բավականին ուշագրավ է հատկապես ՌԴ պաշտոնյաների՝ վերջին շրջանում արված այն հայտարարությունների ֆոնին, թե ռուսաց […]

Վանաձորի երկու բուհ-երի ճակատագիրը

Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԿԳՆ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում Վանաձորի երկու բուհ-երի՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի և ՀՊՃՀ-ի վանաձորյան մասնաճյուղի միավորման գործընթացը: Նախարարը հայտնեց, որ երեկ եղել է երկու բուհ-երում էլ: ՛՛Շատ կոնստրուկտիվ էին հանդիպումները՛՛,-ԿԳ նախարարի խոսքով՝ ինքը լսել է Պոլիտեխնիկի և ՎՊՄԻ-ի դասախոսների մտահոգությունները: Աշոտյանն ընդգծեց, որ այնտեղ հասկանում են, […]

Որ մասնագիտություններն են նախընտրում հայ ու արտասահմանցի ուսանողները

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի խոսքով` Հայաստանում դիմորդների  հետաքրքրությունը նույնն է, ինր-որ մյուս երկրներում:  ”Գրեթե բոլոր երկրներում, հատուկ ուշադրություն եմ դարձնում այս ուղությանը, պատկերը նույնն է` և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում, և ԱՄՆ-ում, և ԽՍՀՄ նախկին երկրներում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սուքիասյանը: Նա շեշտեց, որ դիմորդները հիմնականում ընտրում են տնտեսություն, իրավագիտություն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի