19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

29 հավակնորդ ստացել է հավաստագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով` 2013թ. դեկտեմբերի 6-ին, 10-ին, 11-ին, 13-ին և 17-ին անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 129 հավակնորդ, որոնցից 98-ը ստացել է հավաստագիր

՛՛Ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Հակոբը վերադառնա՛՛. ՊՆ

՛՛Հակոբ Ինջիղուլյանի գործով մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի արդյունք ունենանք՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ խոսելով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասին: ՛՛Ցավոք սրտի, մեր հարևանների հետ պետական կապի բացակայությունը բերում է նրան, որ արագ արդյունքի չենք կարողանում հասնել, բայց մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որպեսզի Հակոբը վերադառնա, և ես ինչպես […]

Անի Զախարյանը Աշոտյանին կառաջարկի /վիդեո/

“Հայաստանի նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը առաջարկ ունի կրթության և գիտության նախարարությանը, որը օրերս պատրաստվում է ներկայացնել նախարար` Արմեն Աշոտյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անի Զախարյանը  ներկայացրեց որոշ կետեր` իր կրթության և գիտության բարեփոխումների ծրագրից: Զախարյանը մասնավորապես անդրադարձավ միջնակարգ ուսումնական հաստատությունների բարեփոխումներին: Կարևորեց նաև խորհրդային ժամանակաշրջանի պրոֆտեխնիկական ուսումնարանների դերն ու նշանակությունը.”Առաջարկում եմ […]

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի եւ Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջեւ

Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն:  Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է`  այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է.  բացի […]

Քաղաքապետն IQ-ի թեստ է անցել

Լոնդոնի քաղաքապետը ռոդիոյի ուղիղ եթերում IQ-ի թեստ է անցել: Նա փորձել է պատասխանել երկու հարցի, իսկ երրորդին հրաժարվել է պատասխանել, տեղեկացնում է The Guardian-ը: Բորիս Ջոնսոնը չի կարողացել պատասխանել երկու հասարակ հարցի, իսկ այն հարցին, թե եթե երեք խնձերից ինքը երկուսը վերցնի, քանիսը կմնա, նա խատասխանել է. “Քեզ բավական խնձորներ կմնան, բարեկամս”: Հարկ է նշել, […]

Գիտնականները պարզել են` ինչով է տղամարդու ուղեղը տարբերվում կնոջ ուղեղից

Տղամարդու եւ կնոջ ուղեղի նեյրոնային մանրաթելերը տարբերվում են իրարից, պարզել են ամերիկացի գիտնականները: Նրանք տեսել են, որ նեյրոնային մանրաթելերի տարբերության շնորհիվ տղամարդիկ եւ կանայք իրադարձություններն ու դեպքերը տարբեր կերպ են ընկալում, գրում է Газета.Ru-ն: Գիտնականների կարծիքով` հենց դա է պատճառը, որ կանայք մի ոլորտում են լավ զարգացած, տղամարդիկ` մեկ այլ:

Սահմանամերձից գալիս ասում են՝ ուզում ենք միջազգայնագետ դառնալ

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչու սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներից միայն այն ուսանողների ուսման վարձերն են զեղչում, ում ծնողները մանկավարժներ են: Սուքիասյանը նշեց, որ այդ ծրագիրը դեռևս 2001 թ-ին է առաջ քաշվել: ՛՛Սրա նպատակն է եղել, որ սահմանամերձ համայքներում խրախուսվի մանկավարժ կադրերի համալրումը՛՛,-ասաց նա: Սուքիասյանը հայտնեց, որ նախորդ […]

Երեւանի թիվ 8 եւ Մոսկվայի 1305 դպրոցները կհամագործակցեն տարբեր ծրագրերի շրջանակում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոց: Այցի հիմնական նպատակը Երևանի և Մոսկվայի քաղաքապետերի ստորագրած համագործակցության ծրագրի շրջնակում գործակցության հաստատումն ու զարգացումն է երկու մայրաքաղաքների Կենտրոն վարչական շրջաններում գտնվող դպրոցների միջև: Այս ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք […]

Աշոտյանի 12 միլիոնանոց խաղը

”Խաղը նաև կրթական նշանակություն ունի, խրախուսում է ընթերցանությունը, երեխայի մտահորիզոնի զարգացումը”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը՝ խոսելով ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ ռուսական ինտելեկտուալ խաղի մասին: Նշենք, որ այս խաղի արտոնագիրը հայկական եթերում ձեռք բերելու համար որոշվեց հատկացնել 12 մլն դրամ կամ 25 հազ. ԱՄՆ դոլար: Դիտարկմանը, թե խաղը անցկացվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի