25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են հանրային նշանակության մի քանի հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրկված էր երկու հարց` “Գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման սկզբունքները, մեթոդաբանությունը և չափորոշիչները” և “ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության  2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում”: Բացելով նիստը` նախարարն ընդգծել է, որ այս տարի կոլեգիան ավելի […]

Տարբերանշանի մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպական աշխատանքների շրջանակում հայատարարում է միջոցառման տարբերանշանի /լոգո/ մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ անձինք: Տարբերանշանը պետք է արտացոլի եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Մրցույթի հաղթողների […]

ԵԽ-ում ՀՀ նախագահությունը գնահատվել է արդյունավետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության  ոլորտում իրականացվող բարեփոխումների և Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում: Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրամիության Արևելյան […]

Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Դիլիջան: Կառավարության ղեկավարը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը: Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը  2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` […]

Մոտ 10 հազար ուսուցիչ ու տնօրեն անգործ կմնա՞

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր մտահոգությունը հայտնեց, որ 1400 հանրակրթական հաստատություններում մոտ 7000-ից ավելի հաստիքի կրճատում է սպասվում, ինչը գործազուրկ կդարձնի տասը հազար աշխատողի: ՛՛Նշանակում է այդքան ընտանիք զրկել նվազագույն եկամուտ ունենալու հնարավորությունից: Եթե սրանով կրթության որակ բարձրացվի, միգուցե, բայց մենք ստանում ենք նոր լարվածություն, հսկայական բեռ ու պատահական […]

Ինչու ՀՊՏՀ-ի ուսանողներն ու ռեկտորը չե՞ն պատժվել ՛՛խուլիգանության՛՛ համար

 Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչու մինչ օրս չեն պատժվել ՀՊՏՀ այն ուսանողները, ովքեր ռեկտորի հետ միասին ՛՛խուլիգանական՛՛ արարք էին թույլ տվել լրագրողների նկատմամբ: ՛՛Դուք ՀՊՏՀ խորհրդի ղեկավարն եք, այսինքն՝ փաստացի բուհի ղեկավարը, անցյալ տարի դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի՝ այսպես կոչված ատենախոսության […]

Վրաստանի նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան  Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար  Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և վրաց ժողովուրդների դարավոր […]

՛՛Ես սովոր եմ, որ ինձ խանդեն՛՛. Աշոտյան /վիդեո/

 ՛՛Մաքսային միության շրջանակներում դեռևս գոյություն չունի ընդհանուր կրթական նախագիծ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ ՄՄ անդամ Ռուսաստանն ու Ղազախստանը Բոլոնյան գործընթացի անդամներ են, իսկ Բելառուսը դիմել է անդամակցության համար: Նա նաև նկատեց, որ բացարձակ հակասություն չի կարող լինել ՄՄ-ի հետ, որովհետև Եվրոպայում գոյություն ունեցող Բոլոնյան գործընթացին մաս են կազմում […]

“Փողին մուննաթ”

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կառավաորթւյան որոշմամբ՝ փոփոխություն կատարվեց փոփոխություն կատարվեղ ՛՛Զինապարտության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում: Նախագծից բավական դժգոհություններ կան: Սոցիալական ցանցերում և մամուլում հատկապես արծարվեց այն հարցը, որ նախագծով նախատեսվում է, որ արտերկրում ուսանելու անբողջ ժամանակահատվածի համար պետք է վճարվի կառավարության կողմից հաստատված գրավ` նվազագույնը 8,5 մլն դրամի չափով: Բացի այդ առաջարկվում է տարկետում […]

Հուսով է, ԲՀԿ-ում կհասկանան

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստում որոշեց մերժել ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը ուսանողության տոն ունենալու վերաբերյալ: Հիշեցնենք, նախորդ նիստին նման առաջարկությամբ էր հանդես եկել ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Այսօր նախարարն ասաց, որ ազգային տոնացույցում այդ տոնը կլինի, բայց կունենա ազգային ակունքներ: Տոնը նշվելու է մայիսի 16-ին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԲՀԿ-ի գործընկերներին՝ նշելով, որ նրանց առաջարկն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված