25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արձակուրդ գնալուց առաջ հիշեցրին. Աշոտյանը՝ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ից

՛՛Ես ապրում եմ իրականությունում, այդ իրականությունը բազմապիսի է և շատ զարմանալի է, երբ ՏՏ ոլորտի երիտասարդ ակտիվիստ ներկայացուցիչները ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես օգտվում եմ այդ ոլորտի արդյունքներից մեկից՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի երեկվա բողոքի երթի մասին, որտեղ իրենց կոչ էին արել դուրս գալ […]

Այդ ուսուցիչներին բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կտրվի

  ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց ՛՛Այբ՛՛ կրթական հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել ՛՛Կրթության գերազանցության ազգային կենտրոն՛՛ հիմնադրամ, սահմանել, որ հիմնադրամում ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի համաձայն ոլորտի բարեփոխումն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել այն նմանօրինակ կենտրոնների միջոցով զարգացնելու […]

Փոխադարձ մունաթներից զերծ մնալ. Աշոտյանը՝ Կիսելյովից

՛՛Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առհասարակ ամենագայթակղիչ, հեշտ ու ամենասխալ մոտեցումն է փոխադարձ մունաթների շարքով փորձել հրապարակային դաշտում դուք սա չարեցիք, մենք սար չարեցինք բանաձևի մեջ տեղավորել մեր ռազմավարական գործընկերությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներիհետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ՛՛Ռոսիա սեգոդնյա’’ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի արած հայտարարությանը, որ Հայաստանում պետք է […]

Հիմա ինձ օգնություն է պետք. 19-ամյա Մարիամի բաց նամակը՝ Արմեն Աշոտյանին

Ներկայացնում ենք բաց նամակ՝ ուղղված ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանին: Պարոն Աշոտյան, Ձեզ գրում է 19-ամյա Մարիամ Սողոմոնյանը: Ես ապրում եմ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Ընտանիքս սոցիալական խնդիրներ ունի: Մենք ապրում ենք վագոն-տնակում: Փոքր եղբայրս առողջական խնդիրներ ունի: Մայրս նրան է խնամում, իսկ հայրս չունի հիմնական աշխատանք: Մեր ընտանիքի միակ կայուն եկամուտը «Փարոս» համակարգից ստացված նպաստն […]

Մեր նպատակն է արդար մրցակցություն ապահովել. Հ. Աբրահամյան

Այսօր մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները: Այդ կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու ”Կենսաբանություն” առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներին և ծանոթանալու քննության անցկացման ընթացակարգին: Երկրի վարչապետը հաջողություն է մաղթել երեխաներին և ընդգծել, որ արվելու է ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար: ”Մեր […]

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ”Այբ” ավագ դպրոցի առաջիկա ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ”Այբ” ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:             Վարչապետին տեղեկացրել են, որ 7 հա տարածքի վրա առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել կրթական ավան՝ տարրական, միջին և ավագ դպրոցի նոր մասնաշենքերով, մարզական համալիրով, արվեստի կենտրոնով: Ծրագրվում է մոտ […]

Աշակերտների թիվը նվազել է. 600 հազարից՝ 370 հազար

”Մենք խուսափում ենք խոսել թիվ մեկ խնդրից`հանրակրթությունն ունի լրջագույն խնդիր, դա աշակերտների տարեց տարի պակասությունն է. մենք խոսում ենք ամեն ինչից, բացի սուբյեկտից`աշակերտից”,-այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով ԿԳՆ Արմեն Աշոտյանին: Պատգամավորը նշեց, որ տասնհինգ տարի առաջ ՀՀ դպրոցներում եղել է 600.000 աշակերտ, իսկ այսօր այդ […]

Ձեր հաղթանակները շարունակական են լինելու. ՀՀ վարչապետ /ֆոտո/

Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու եւ պարգեւատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում, […]

Փորձագետները կամփոփեն բուհեր այցելության արդյունքները

Ավարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերի այցելությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան: Ավելի վաղ փորձագետներն այցելել էին նաև Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ Փորձագետները մայիսի 5-14-ը ուսումնասիրություն են կատարել ՀՊՏՀ-ում և Գյումրու ու Եղեգնաձորի մասնաճյուղերում, իսկ մայիսի 12-16-ը`ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի գյուղատնտեսական համալսարանում: […]

Վարչապետը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Ուսխորհրդի անդամները տեղեկացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված