16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

«Լավով չես ուզում, վատով կանեմ».Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռաֆիկ Միլիտոնյանի և Գուրգեն Գալստյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ 25-ամյա Ռաֆիկը 2015 թվականի հունվարի կեսերին ամուսնության առաջարկություն է արել Արարատի մարզի դպրոցներից մեկում որպես ուսուցչուհի աշխատող Ալլա Ռ.-ին (անունը փոխված է): Աղջիկը մերժել […]

«Ռոստելեկոմը» օֆշորային ընկերության մա՞ս. Հրապարակ

Հայաստանում բիզնեսի պոչերը հաճախ հասնում են օֆշորային գոտիներ։ Եթե ամբողջ բիզնեսն էլ օֆշորում գրանցված չէ, ապա որեւէ կերպ կապ ունի օֆշորային ինչ-որ ընկերության հետ։ Այս առումով ուշագրավ հանգամանք պարզեցինք՝ այցելելով «Ռոստելեկոմի» պաշտոնական կայք՝ հայկական եւ ռուսական։ Պարզվում է՝ հայկական «Ռոստելեկոմը», որը ղեկավարող ընկերությունը «Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն է, գտնվում է Կիպրոսում գրանցված մի ընկերության կազմում։ […]

«Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել».Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանից փորձեց պարզել, թե իրեն պատկանող «Դերժավա» ընկերությունից բացի, որ ընկերությունն է սկսել «Twix», «Snickers», ««Kit Kat», «M&M’s» և «Mars» շոկոլադներ ներկրել։ Օրերս ՀԺ-ն գրել էր, որ նշված ապրանքատեսակների միակ ներկրողի հետ շուկայում մրցակից է հայտնվել, ինչի արդյունքում նշված շոկոլադները էժանացել են և 250 դրամի փոխարեն վաճառվում են 200 […]

«Դու ես կաշան զավարիտ արել, դու էլ էշը ցեխից հանի».Ժամանակ

«Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը Lragir.am-ին ասել էր, որ հոկտեբերի 21-ին ամբիոնի գիտխորհրդի նիստում միաձայն որոշվել է «դեմ» արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: «Որոշեցինք ասել՝ «ոչ»: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում։ Մենք գիտխորհրդի նիստում միաձայն «ոչ» ենք ասել դեկանի գլխավորությամբ»,- ասել էր Ալբերտ Կիրակոսյանը։ Մինչդեռ, այսօր մեզ […]

Ինչո՞ւ Քոչարյանին առաջարկելուց հետո` Արա Աբրահամյանը.Հրապարակ

«Ըստ լավատեղյակ աղբյուրների, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից ղուրս գալուց հետո Ռուսաստանում համապատասխան շահագրգիռ «կենտրոնները» կանչել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, առաջարկել ակտիվանալ հայաստանյան քաղաքական դաշտում եւ ստեղծել նոր կուսակցություն։ Վերջինս չի համաձայնել։ Հաջորդ առաջարկն արել են Ռոբերտ Քոչարյանին։ Նա նույնպես վերջիններիս մերժել է՝ երկու պատճառով, առաջարկել է հասնել նրան, որ Հայաստանում սահմանադրությունը չփոխվի, ապաեւ ասել […]

Որոշել է Կոստանյանի քթից հանել. Կաշառքի գործ է հարուցվել «սպարտիվկայի» համար. Հրապարակ

Հոկտեմբերի 19-ից ժամանակավոր դադարեցվել են Վարդաշեն» ՔԿՀ ընդամենը 7 ամիս աշխատած պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները: Դա արվել է նախաքննական մարմնի միջնորդությամբ: Նրա վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով` կաշառք ստանալը: Պողոսյանն առայժմ կասկածյալ է: Ուշագրավ է այս գործի հարուցման նախապատմությունը: Մանուկ Պողոսյանը, լավատեղյակների պնդմամբ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի […]

Լուրջ վերապահումներ ունեն. Հայկական Ժամանակ

Հայաստանի հատկապես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարական կազմակերպություններում մեծ դժգոհություն կա հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ չնայած անցած տարվաամռանը հնչած պաշտոնական հավատիացումներին, թե նախագծի մշակման փուլում այս կազմակերպությունները ակտիվորեն կներգրավվեն եւ հնարավորություն կունենան իրենց տեսակետները հայտնել եւ պաշտպանել նախագիծը մշակվել է ֆինանսների նախարարության ստորաբաժանումներում եւ ձևական քննարկման է […]

Վազգեն Սարգսյանն էլ, չմոռանանք Սերժ Սարգսյանին էլ. Իրատես de facto

Ներկայացնում ենք Պ նախարար Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցից մի հատված. «Թարմության» մասով, պարոն Օհանյան, ինչից է, որ մեզանում պաշտպանության նախարարությունն ամենամշակութային նախարարությունն է «ստացվել», անգամ մշակույթի նախարարությունն էդպիսին չէ։ ֊Մենք չպետք է մոռանանք, որ ռազմական գիտության գագաթնակետը օպերատիվ արվեստն է, ինչն էլ իր մեջ պարունակում է այն ամենը, ինչի մասին դուք խոսում եք։ – Չէ՞, […]

Իշխանության գաղտնի զենքը. Ժամանակ

Ռուսաստանի հայերի միության եախագահ Արա Աբրահամյանի մուտքը ձայաստանի՛քաղաքական դաշտ ստեղծել է էապես նոր իրավիճակ այդ դաշտում։ Արա Աբրահամյանն ուղղակիորեն հայտարարել է, որ ինքը ռուս է, որ ռուս լինելը մտածելակերպ է, որ ինքը կատարում է Պուտինի հանձնարարությունները, եւ այդ կարգի այլ հայտարարություններ։ Ընդ որում՝ ամենահատկանշականն այն է, որ այդ հայտարարությունները Հայաստանի քաղաքական դաշտում չեն առաջացրել որեւէ […]

Սերժ Սարգսյանն օրինականացրեց իր ընտրվելը. Ժամանակ

Քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի հետ թերթը զրուցել է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու պատճառների, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր տեղաշարժի շուրջ: Մինասյանը նկատել է, որ հայ-թուրքական արձանագրություններով Սերժ Սարգսյանը ստացավ միջազգային օրինականացում: Այդ արձանագրությունների ստորագրումից հետո Եվրոպան, Միացյալ Նահանգները ընդունեցին նրան որպես Հայաստանի նախագահ: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի