19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Հովիկ Աբրահամյանի խոսքի արժեքը. Հայկական Ժամանակ

«Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստին մասնակցող պաշտոնյաներին հորդորել է չխուսափել լրագրողներից և կոչ է արել կառավարության շենքի հետնամուտքով դուրս գալու փոխարեն դուրս գալ գլխավոր մուտքով։ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նիստից հետո լրագրողները սպասում են նախարարներին հարցեր տալու, և անթույլատրելի է, որ կառավարության անդամները հետնամուտքով են դուրս գալիս շենքից։ Սակայն վարչապետի այս հորդորներն […]

Բաց նամակ պետք է գրեմ նախագահին. Առավոտ

Որ քաղաքացին բողոքում է ՀՀ նախագահին` դա նորմալ է: Նման տեսարանի կարելի է հանդիպել ցանկացած քիչ թե շատ զարգացած երկրում: Ինձ այստեղ մեկ այլ՛ «վերանձնական» հարց է հե տաքրքրում մեր քաղաքացիները վստահ են, որ բոլոր խնդիրների կարգավորողը երկրի աոաջին դեմքերն են: Ես հիշում եմ, 90-ականներին, երբ մարդիկ ավտոբուսի բոլոր հնարավոր եւ անհնարին տեղերից կախված աշխատանքի էին […]

Ինչո՞ւ է Լյուդմիլա Սարգսյանը լքել ՀԱԿ-ը. Հրապարակ

Թերթը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վերջին շրջանում ՀԱԿ-ից դե ֆակտո առանձնացած ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ անկախ լինել` չի նշանակում իշխանամետ լինել: – Հանրապետականները հաճախ են չարախնդում, թե ընդդիմությունը փոշիացվեց, եւ ամեն խմբակցու­թյունում տարբեր պատգամավոր­ներ Ձեզ նման անջատվել են: Չե՞ք կարծում, որ դա նպաստում է իշխա­նության դիրքերի ամրապնդմանը, եւ դուք իշխանությանը […]

Ինչ է կատարվում անբաժան զույգի հետ. Ժամանակ

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ հրապարակված հարցազ­րույցին ի պատասխան, որում Քոչարյանը կրկին իր անհամա­ձայնությունն էր հայտնել սահ­մանադրական փոփոխություն­ներին, ՀՀԿ-ականների խոսքում «կարմիր թելի» նման անցնում է այն, որ Ռոբերտ Քոչարյանը մեղմացրել էր իր խոսքի տոնայ­նությունը: Քոչարյանը նոյեմբեիի 14-ին հարցազրույց էր տվել գերմանական «Դոյչե Վելե» հեղինակավոր հեռուստաընկերությանը, որի որոշակի մանրամասներ երեկ հրապարակել էր Ռոբերտ Քոչա­րյանի ոչ […]

Պերմյակովի գործի նախաքննությանը այս հանգամանքն անտեսվել է. Ժողովուրդ

Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով մեղադրյալ ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նախաքննության ավարտից հետո մի քանի միջնորդություններ էին ներկայացրել, մասնավորապես միջնորդել են, որ ստուգվի այն հանգամանքը, թե արդյոք ինչ կրոնական կազմակերպության անդամ լինելը կարող էր […]

Այլմոլորակայինները գիշերով այցելում են Հայաստան. 168 Ժամ

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում իշխանության, ընդհանրապես «այո»-ի կողմնակիցների քարոզչական հիմնական թեզը կառուցված է այն դրույթի վրա, թե «որքան վատն է  կյանքը հիմա Հայաստանում, և  որքան լավն այն կդառնա սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո»: Իշխանությունները` ՀՀԿ-ն, ու մյուսները, ինչպես նաև համարյա իշխանություն` ՀՅԴ-ն, իրենց ողջ քարոզարշավը անցկացնում են այնպես, ինչպես սովորաբար անցկացնում է ընդդիմությունը: Այն տարբերությամբ, որ ընդդիմությունը վատ կյանքի համար մեղադրում […]

«Զվարթնոց» օդանավակայանում կոշիկները կստուգեն. Հայկական Ժամանակ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անվտանգության ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված աշխատակիցների և ուղեբեռների զննման առումով: Այս մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը: Անվտանգության միջոցառումների խստացումը, ըստ նրա, պայմանավորված է Փարիզի ահաբեկչության հանգամանքով: «Ուղևորներն առանձնապես չեն զգալու խստացումները: Առաջիկայում կսկսեն կոշիկները ստուգել, միայն դա է, որ ուղեւորները չեն զգալու այդ խստացումներն ու ուժեղացումները»,-ասել է […]

Ռուսական ինքնաթիռը ստիպված վերադարձել է Գյումրիի օդանավակայան. Հայկական Ժամանակ

Երեկ Mil-avia բլոգը տեղեկատվություն էր տարածել, որ նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանից թռիչքից որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաթիռին մուտք գործել իր օդային տարածք: Գյումրիում տե­ղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի նյութատեխնիկա­կան ապահովումն իրականացվում է հիմնականում օդային ճա­նապարհով: Ոչ պաշտոնական Բաքուն, ոչ Մոսկվան, ոչ էլ Երեւ­անը […]

Ուրախալի լուր Կենտրոնական բանկի նախագահից. Իրավունք

«Ամանորին, ինչպես նաև եկող տարվա մեջ գնաճ չի սպասվում: Համենայնդեպս, եթե հավատանք ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. «Դրամավարկային քաղաքականության բազմաթիվ մեխանիզմներ ենք օգտագործում եւ շարունակելու ենք օգտագործել, որպեսզի ինչպես Ամանորին, այնպես էլ 2016-ին գնաճը զսպենք: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ոչ տարեվերջին, ոչ հաջորդ տարի մենք որեւէ խնդիր չենք ունենալու: Անգամ եթե արտաքին գործոններով պայմանավորված հայտնի […]

Խաչատուր Սուքիասյանը վերադառնո՞ւմ է. Ժողովուրդ

«Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաեւ՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել։ «Ժողովուրդ»–ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, արդյո՞ք նա վճռել Է երկրի քաղաքական կառավարմանը որեւէ ձեւաչափով մասնակցություն ունենալ։ Ա. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի