23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի. Առավոտ

«Վերջ, հեսա ռուսը թուրքի հերն անիծելու է, մեզ էլ մեր Մասիս սարը կվերադարձնի». ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից ոգևորված բացականչում է իմ հայրենակիցների մի մասը։ Եթե ինձ հարցնեին, թե մեր հասարակական մտածողության ո՞ր դրսևորումն է պետության համար ամենավտանգավորը, ապա առանց վարանելու կպատասխանեի՝ հենց սա՛ է։ Խնդիրները որպես պետություն և որպես անհատ քեզնից դուրս տեսնելու եւ դրսից փրկիչներ […]

Հանուն համագյուղացու պատվի. Հրապարակ

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հա­նրաքվեի կենտրոնական շտաբի ղեկավար, վարչաետ Հովիկ Աբրահամ­յանի հայրենի Մխչյան գյուղում մեծամասնու­թյունը դրական Է վերա­բերվում սահմանադրա­կան փոփոխություններին, մեր լարագրողին վստահեց­րել է գյուղապետ Խաչիկ Պողոսյանը: Իսկ այդ վերաբերմունքը պայմանա­վորված Է միայն Հովիկ Աբրահամյանի անձո՞վ, թե՞ փաստաթղթի բովանդա­կությամբ: «Եվ-և»,- պա­տասխանել է Պողոսյանը` հստակեցնելով, որ նման եզրահանգման է եկել գյուղի «ընդհանուր խո­սակցությունների» արդ­յունքում: Իսկ ի՞նչ կփոխի […]

Ինչո՞ւ են Գոռ Վարդանյանին դատում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Գ. Վարդանյանը հայտարարել է. «Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»: Ըստ նրա՝ ինքը չի հասկացել, որ Ղարաբաղյան հերոսամարտի […]

Փոխոստիկանապետը գրին քարտով անվերադարձ գնացել է. Հայկական ժամանակ

«Ոստիկանությունում դժվարանում են հավատալ, որ ոստիկանության Երևանի վարչության պետի օպերգծով արդեն նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն այլևս չի վերադառնա ՀՀ։ Համակարգում կարծում են, որ 1 տարուց նա, այդուամենայնիվ, հետ կգա։ «Հժ»–ն անցյալ շաբաթ օրը գրել Էր, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել և արտագաղթել Է ԱՄՆ։ Նույն օրը «shamshyan.com»–ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում Էր. […]

«Այո»` բյուջե 2016-ին. Հրապարակ

«Ասում են՝ ԲՀԿ-ն այնքան է մերձեցել իշխանությունների հետ, որ պատրաստվում է կողմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջե 2016-ին, որը ոչ աշխատավարձերի, ոչ նպաստների, ոչ թոշակների բարձրացում չի Նախատեսում։ «Դեռ հստակ կողմ լինելու որոշում չկա»,– ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, թեեւ ասում են՝ արդեն որոշված է, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու։ «Ես անձնապես միշտ […]

Հայաստան Է ժամանել. Հրապարակ

«Երեկ գիշեր Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը, «բրատվան»՝ հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «Լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա՝ հա»։ Արա Աբրահամյանը մենակ Է իջել ինքնաթիռից, սակայն օրվա երկրորդ կեսին գործարարների մեծ պատվիրակություն պետք Է ժամաներ Հայաստան՝ եվրասիական տեղեկատվական կենտրոնի ամռանը կազմակերպվելիք ֆորումի նախապատրաստական […]

ԴԱՀԿ-ն հիմա էլ ատամի մածուկ է աճուրդի հանել. Ժողովուրդ

«ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ատամի մածուկ՝ խոզանակով սանր, պայուսակներ և այլն։ Սակայն այս աճուրդում ուշագրավը վաճառվող ապրանքների ծագումն է։ Բանն այն է, որ աճուրդի հանված ապրանքները «Հայկական Ավիաուղիներ» մակագրմամբ են և թվագրված են 2000 թվականով։ Աճուրդի հանված հավաքածուն իր մեջ ներառում է նաև քնելու համար նախատեսված դիմակ, կոշիկի […]

Հանրաքվեից հետո պաշտոնանկ կանի. Իրատես de facto

«Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրաքվեից հետո թարմացնելու հայոց բազմաչարչար կառավարությունը՝ նոր դեմքերով: Ընդ որում, կարծես պայմանավորված էր, որ գործադիրում ներկայացված կլինի նաեւ ՀՅԴ-ն: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ չի քվեարկելու բյուջեին, ինչն էլ նշանակում է՝ ՀՅԴ-ն առաջին հերթին դեմ է Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, ոմանք համոզված են, որ […]

АН-124 -ի կարևոր բեռը. Ժամանակ

«Նոյեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել Է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական АН-124 բեռնատար օդանավին։ «Ժամանակի» աղբյուրի փոխանցմամբ՝ այն ՀՀ Է բերել կարևոր բեռներ, այդ թվում՝ վերջերս ստորագրված և վավերացրած պայմանագրով նախատեսված ժամանակակից սպառազինություն։ Մեր տեղեկություններով՝ սա եղել Է ռուսական օդանավի առաջին, բայց ոչ վերջին այցը Հայաստան»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կոկաինը հետանցքում՝ Ռուսաստանից Հայաստան. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդգար Բ.-ի և Էդիկ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ «Սպո» մականունով Մխիթար Ս.-ն իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, Ռուսաստանից Հայաստան մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու համար 2013 թվականի հուլիսին կազմավորել է խումբ, դրանում ընդգրկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված