18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչո՞ւ է ուռճացվում սպառած հոսանքի ծախսը. Ժողովուրդ

«Վերջին օրերին չեն դադարում քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ սպառած էլեկտրաէներգիայի ծախսն ուռճացված է: Քաղաքացիները մեզ ասացին, թե համոզված են, որ դա արվում է իրենց՝ կառավարության կողմից սուբսիդավորման շրջանակից դուրս դնելու համար: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակից, ակտիվիստ Մաքսիմ Սրագսյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց. «Ստեղծված իրավիճակը փաստում է, որ կառավարությունը կրկնակի […]

Ուորլիքին կփոխարինե՞ն. Հրապարակ

«Մեր տեղեկություններով՝ չնայած Հայաստանի «դիրքային առավելությանը», Բեռնում բանակցություններն անցել են բավական ծանր մթնոլորտում: Միակ լուրջ առաջընթացը «դեմ առ դեմ հանդիպումն» է եղել: «Ինչը ևս քիչ չէ, որովհետև խոշոր հաշվով Ալիևը թքած ունի բոլորի, առաջին հերթին համանախագահների վրա: Միակ բանը, որից նա վախենում է ինչ-ինչ հաշվարկների արդյունքում ռուսական ներխուժման հեռանկարն է՝ Օսիա-Աբխազիա-Ղրիմ սցենարների կրկնությունը՝ վերջնաարդյունքով: Ասել, […]

Նոր տարուց սկսած` շատերը կդադարեն հեռուստադիտող լինել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 1-ից գործելու է հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգը: Չնայած այս մասին վաղուց է հայտնի, բայց ակնհայտ է, որ հայաստանյան շարքային հեռուստադիտողների մեծ մասը դրան պատրաստ չէ: Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանից, ով նկատեց. «Պետությունն […]

Զինված հանցախումբը պետք է պայթեցներ նախագահի ինքնաթիռը. Հրապարակ

«Մեր աղբյուրները վկայում են, որ Պնախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը խմբի կազմակերպիչներից չէ: Նա ընդամենը համագործակցել է՝ էքսպերտի կարգավիճակով, խորհուրդներ է տվել: Սակայն խմբի հետ փոխկապակցված բավականին թվով հայտնի մարդիկ կան, և իշխանությունը չգիտի, թե «իմանալ-չհայտնելու» հոդվածն ինչպես կիրառի: Խումբն ունեցել է 5 «ճյուղավորում», որոնք համաժամանակյա պետք է գրավեին նախագահականը, կառավարությունը, ԱԺ-ն, ՍԴ-ն, հեռուստաաշտարակը: Գլխավոր […]

Սարգսյան-Ալիև հանդիպումից «հայկական կողմն ստացավ առավելագույնը». Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի հետ: Պարոն Շահնազարյան, ինչպիսի՞ ամրագրումներ կարող ենք կատարել դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից՝ նկատի ունենալով, որ ի սկզբանե էլ կարծես մեծ լավատեսություն չկար բուն ԼՂ հարցի բանակցային գործընթացի առաջընթացի առումով, սակայն ակնկալվում էր, որ […]

Կպատժե՞ն. Ժամանակ

«ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել նույն սուպերմարկետից: Իսկ անձնագիրը կարող են ետ ստանալ միայն գումարը մարելուց հետո: Որքանո՞վ է սա օրինական՝ թերթի հարցին, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը […]

Ո՞վ է լինելու Հայաստանի դեսպանն ԱՄՆ-ում. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ 2016 թվականի հունվարին Հայաստանը ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա: Տիգրան Սարգսյանին կփոխարինի Մեքսիկայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում քննարկման փուլում է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը»:

Ո՞ւր է գնում Րաֆֆին Ամանորին. Ժողովուրդ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կմեկնի ԱՄՆ, որտեղ ընտանիքի անդամների հետ կնշի Ամանորը: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանի աշնանային քաղաքական-հյուրախաղերը մոտեցան իրենց ավարտին: Իսկ ձմեռային հյուրախաղերը նախատեսված են արդեն հունվարի երկրորդ կեսին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Նոր Հայաստան» միավորման անդամները քննարկում են իրենց պայքար ըմիառժամանակ դադարեցնելու և հունվարի երկրորդ կեսին նոր միայն այն վերսկսելու […]

Աբրահամյանը գիտի` ինչպես անել, ումով անել. Ժողովուրդ

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են: Բանն այն է, որ Արա Աբրահամյանը նոր կուսակցություն ստեղծելու գործում որոշել է հանդես գալ միայնակ: Իսկ նրա եղբայրները, որոնցից Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ և […]

Ովքե՞ր են Վահան Շիրխանյանի հետ. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վ. Շիրխանյանից բացի, 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են: Նրանք ՊՆ նախկին աշխատակիցներ են, աշխատել են Շիրխանյանի օրոք: Սակայն ԱԱԾ-ն դեռ լռում է, շարունակում է ակտիվ գործողությունները՝ ձերբակալություններ, հարցաքննություններ, խուզարկություններ: Մեր աղբյուրն ասում է, որ կալանավորվածների թիվն առաջիկայում կաճի, մի քանի հոգու էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի