19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Դիմում՝ ընդդեմ Շուշանի. Հայկական ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել Աժ էթիկայի հանձնաժողով։ Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում։ Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես ֆեյսբաքյան օգտատեր Գայանե Շահինյանի […]

Գյումրու նախկին քաղաքապետը գումարներ է յուրացրե՞լ. Հրապարակ

Վերջերս Գյումրիում սկսել են հետաքրքրվել Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով և մեղադրանքներ ուղղել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հանգանակված գումարների յուրացման հետ կապված: «Զարգացումների մեկնարկը տրվել է «Փաստեր» հաղորդաշարի հեղինակ Արմեն Բադալյանի հաղորդմամբ, որը, այնքան էլ պարզ չէ՝ ավելի շատ լրագրո՞ղ է, թե հասարակական գործիչ, սակայն իր հաղորդման մեջ հարցադրում է արել, որ 1995 թվականից ընթացող […]

ՀՀ քաղաքացիներին Ֆրանսիայի տուրիստական վիզա կտրամադրվի 2 օրում

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար   Լորան Ֆաբիուսը երեկ հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է։ Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում։ France-Press-ի հաղորդմամբ՝ Ֆաբիուսն ասել է, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիների համար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քանի միլիոն դրամ արժե մի բուռ ավազը. Առավոտ

«Չնայած հունվարի առաջին օրերին տեղացած առատ Ձյան մաքրման իրենց աշխատանքներն էին պարբերաբար գովազդում Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարները,  սակայն քաղաքացիներն էլ հո տեսնում էին, թե ինչ էր կատարվում փողոցներում։ Ձյունը կարգին չմաքրելու, որոշ փողոցներում էլ ընդհանրապես չմաքրելու արդյունքում մարդիկ  և   ավտոմեքենաները դժվարությամբ էին տեղաշարժվում։  Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոչ երկրորդական փողոցում, որով հազարավոր քաղաքացիներ ու  մեքենաներ  են […]

Լարվել են. Հրապարակ

«Մեր տեղեկութւուններով՝ առանձնակի լարվել են գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա տեղակալ, Երեւանի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները։ Ասում են, թե վերջինս տարեվերջին մեկնել է արձակուրդ, եւ դատախազությունում սպասում էին, որ այլեւս չի վերադառնա, սակայն եկել է, թեեւ ապագան մշուշոտ է։ Մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանը մեկուսացրել է իր ախոյանին՝ այլեւս որեւէ գործ չի մակագրում։ Դատախազի […]

Նախարարներն ու մարզպետներն ահուդողի մեջ են. Հրապարակ

«Կադրային փոփոխությունների մասին խոսակցություններն ահուդողի մեջ են պահում գործադիրի ներկայացուցիչներին ու մարզպետներին։ Միայն հատուկենտ նախարարներ են հանգիստ, որ համոզված են՝ մնալու են իրենց պաշտոններին. Դավիթ Հարությունյան, Վաչե Գաբրիելյան։ Մյուսներն սպասում են ամենաանսպասելիին։ Հատկապես վճռված է էկոնոմիկայի եւ մշակույթի նախարարների հարցը, նրանք կհեռանան։ Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Սուրբ ծնունդը նշանավորել է աշխատակազմին ուղղված հաղորդումով։ Ղահրամանյանն […]

ԵԽԽՎ-ում մերոնք պատրաստ են. Հայոց աշխարհ

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը ունի հստակ ռազմավարություն եւ հնարավորինս պատրաստվել է առաջիկա ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցներին հակահարված տալուն: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը: «Մենք մշակել ենք եւ ունենք հստակ մարտավարություն, սակայն ներկա պահին չեմ կարող հրապարակել մեր քայլերը: Դա սխալ կլինի: […]

Կսկսվի Սարգսյան-Աբրահամյան մրցամարտը. Ժամանակ

«Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում կսկսվեն կառավարությունում կադրային փոփոխությունների եւ կառուցվածքային փոփոխությունների շուրջ քննարկումները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ըստ էության, հենց սա նկատի ունենալով էր, երեւի թե, տարեվերջին Հովիկ Աբրահամյանն ազդարարել, որ կառավարությունում տեղի կունենա օպտիմալացում: Քանի որ իշխանության ներսում այսօր ընթանում է մի քանի խմբերի պայքար, եւ քանի որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի հարցում […]

Քաղաքական ո՞ր ուժի ցուցակը կտպագրվի երկնագույն թղթի վրա. Հրապարակ

«ԱԺ-ում անցած տարեվերջին մեկնարկել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացը։ Այս փոփոխությունները ոչ պակաս կարեւոր են սահմանադրական փոփոխություններից, սրանցով է որոշվելու, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի որ տարբերակին է Հայաստանն անցում կատարելու, ընտրությունների վերահսկողության ինչ մեխանիզմներ են ամրագրվելու եւ այլն։ Մեր տեղեկություններով, մինչ քաղաքական ուժերը կանցնեն առանցքային հարցերի քննարկմանը, արդեն հասցրել են կռիվ տալ արտաքուստ մանր, […]

Արմեն Երիցյանին չեն վստահում.ՉԻ

«ՉԻ» տեղեկություններով՝ վերջին ժամակահատվածում լարվել են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի եւ ՀՀ մարզպետների հարաբերությունները: Բանն այն է, որ մարզպետները վերջին ժամանակահատվածում սկսել են գործել ինքնուրույն եւ իրենց որոշումների մասին տեղեկացնել միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առանց Երիցյանի գիտության: Դա ավելի ակնհայտ է դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, երբ մարզպետները Արմեն Երիցյանից գաղտնի հանդիպումներ ու քննարկումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի