25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Գյումրեցիները քաղաքապետի հաշվին լողանում են. Հրապարակ

Գյումրիի քաղաքապեպ Սամվել Բալասանյանի շնորհիվ անապահովները կարողանում են լողանալ Յոթ վերք եկեղեցու հետնամասում գտնվող բաղնիքում եւ մազ կտրել վարսավիրանոցում։ Այն պատկանում է փոխքաղաքապետ Ռոբերտ Սանոյանի դստերը՝ Լուսինե Սանոյանին։ Իսկ ում է պատկանում բաղնիքը՝ ոչ ոք չգիտի։ Պաշտոնապես բաղնիքի ծառայությունները մատուցում է «Պլատֆորմ» ՍՊԸ-ն, որը մրցույթով շահել է քաղաքացիներին լողացնելու եւ քաղաքապետարանից դրա դիմաց գումար ստանալու իրավունքը՝ ամենացածր գնային առաջարկը ներկայացնելով։ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գրանցված […]

«Էս օրը Վազգենը միշտ տուն է եկել Աշտարակի ձորից` ձնծաղիկներ հավաքած». Առավոտ

2008-ի Մարտի 1-ի եւույթներում այն ժաձանակվա ՀԱԿ դաշինքի անդամները ոգեւորված գոռում էին՝ էս գարունը մենք ենք Ձեզ բերել, ժողովուրդ։  «Առավոտը» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցրեց՝ այդ գարունը կարո՞ղ եք նորից բերել ժողովրդին, ու այդ ոգեւորությունը նորից ժողովուրդը կապրի՞։ Նա պատասխանեց. «Վստահաբար, այո։ Գարունը միշտ գալիս է։ Գարնան այս օրը ինձ համար երկակի նշանակություն ունի։ էս օրը […]

Նոր թավշյա հեղափոխություն. Ժամանակ

Հայաստանի իշխանությունը կարծես թե հայտնվել է թավշյա հեղաշրջման հերթական փուլում, որն արտահայտվում է ՀՀԿ-ՀՅԴ նախընտրական կոալիցիայով, նախարարների փոփոխությամբ։ Ընդ որում՝ նաեւ այնպիսի նախարարների, որոնք կարծես թե դուրս են կոալիցիոն համաձայնություններից։ Մյուս կողմից՝ թավշյա հեղաշրջումները Հայաստանի իշխանության համար անխուսափելի են։ Եթե իշխանության փոփոխությունների օրինական, սահմանադրական մեխանիզմը չի գործում, սկսում են աշխատել ստվերային մեխանիզմները։ Ինչ խոսք, պատմությունը […]

Իրավիճակը ծանրանում է. Ժողովուրդ

Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով ազգային անվտանգության ծառայությունում մի շարք վարկածներ են առաջ քաշվել։ Պարզվում է՝ Հենրիկ Ավագյանը կանգնած Է եղել մեքենայի աջ կողմում, և, բնական Է, կրակել Է միայն աջ կողմից, սակայն կարծես թե փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են փաստեր, որ կրակոցների հետքեր են հայտնաբերվել նաև մեքենայի ձախ կողմում։ Եվ հիմա քննարկվում Է այն […]

Հետաքրքիր պաշտոնանկություններ եւ նշանակումներ. Հայկական Ժամանակ

«Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը: «Հայկական ժամանակը» գրել էր, որ սահմանադրական փոփոխություններից հետո Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ՝ բոլորովին այլ ֆունկցիաներով: Նույն շրջանակներում քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին […]

Վտանգավոր «ասեղին» նստած. Հայկական Ժամանակ

Մտավախությունները, թե Հայաստանի տնտեսությունը նստում է «հանքարդյունաբերության ասեղին», շատ ավելի սուր են, քան կարելի է սպասել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալմերից պարզ է դառնում, որ հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա հունվարին արձանագրվել է 76 տոկոս աճ այն դեպքում, երբ մշակող արդյունաբերությունում  6.3 տոկոս անկում է  եղել: Ընդ որում, մշակող արդյունաբերության ամենից «ծանրակշիռ» ճյուղում` սննդի […]

Խաղը փոխվում է. Իրատես de facto

էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում Վերահսկիչ պալատի նախագահի առաջին տեղակալ Լևոն Յոլյանի նշանակումը, անկասկած, եկավ ազդարարելու, որ մոտեցումները մեզանում փոխվում են, կադրային հարցերում չափորոշիչներ են դառնում ոչ միայն երիտասարդությունն ու արհեստավարժությունը, այլև փորձառությունն ինչն առավել քան կարևոր է մտավոր և հոգևոր ցածր սանդղակի հասած մեր երկրի համար։ Լևոն Յոլյանի նշանակումը ազդակ է նաև, որ եկել է վերկուսակցական պաշտոնյաների ժամանակը, […]

Ազատամուտից Սոչի աշխատելու մեկնած կինն ինքնասպան է եղել. Ժողովուրդ

Փետրվարի 28-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում հուղարկավորել են գյուղի 30-ամյա բնակչուհու։ Նա մի շաբաթ առաջ ինքնասպան  է եղել Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Ազատամուտի գյուղա­պետ ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ կինն ամուսնալուծված էր, ուներ 2 եւ 4 տարեկան աղջիկներ։ Գյուղապետի խոսքով՝ կինը Սոչիում աշխատում էր։ Նրա նախկին ամուսինը Սոչի քաղաքից Ազատամուտ է տեղափոխել իր փոքրա­հասակ աղջիկներին։ Տավուշի […]

Ծառուկյանը կգնի. Ժողովուրդ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնել Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության՝ Երեւան-Աբովյան եւ Երեւան-Չարենցավան երթուղին։ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ թերթի հետ զրույցում ասաց. ««Քինգ դե լյուքս» ընկերությունը այժմ հավաքագրում է իր գույքը։ Եւ եթե գա ժամանակը, երբ բանկերը վաճառեն ընկերության գույքը, ապա չի բացառվում, որ «Մուլտի գրուպը» […]

Անհավատալի է. Ժամանակ

Նոր «Ընտրական օրենսգրքի» մշակման ընթացքում խիստ լարվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախւսրար Դավիթ Հարությունյանի հարաբերությունները։ Աբրահանյանը մի քանի այլ ՀՀԿ-ականների հետ կտրուկ դեմ է արտահայտվել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգին։ Նրանք մտահոգված են, որ այդպիսով չեն կարողանա ՀՀԿ-ի համար անհրաժեշտ բանակի ձայներ ապահովել։ Հարությունյանն էլ ընդդիմացել է, թե այդ համակարգը բոլորովին չի խանգարում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի