25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչ կա Սերժ Սարգսյանի մտքում. Իրատես de facto

«Կառավարման համակարգում մի կողմից հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունենում, մյուս կողմից քաղաքական դաշտը սպասողական «տագնապի» մեջ է: Բոլորն ուզում են օր առաջ իմանալ՝ նախագահի մտքում ով կա, ում է նա «ցուցակագրել» որպես ապագա խորհրդարանի պատգամավորի: Սակայն սա չի խանգարում, որ ոմանք այնքան ակտիվանան, որ լուրեր տարածեն, թե նախագահի հետ պայմանավորվածություն ունեն, ու նա իրենց «հա» […]

600 հազար դոլարի տոկոս է «ֆռռացել». Հայկական Ժամանակ

«ՀՀ կառավարությունը վերջապես հրապարակեց Համաշխարհային բանկից ներգրավելիք տխրահռչակ 30 միլիոն դոլարի նոր վարկի ծախսման ծրագիրը։ Գումարի մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը, տրամադրվելու է Երեւանի ՋԷԿ-ին, մյուս մասը՝ ՀԱԷԿ-ին։ Բայց ամենաուշագրավն այդ ծրագրում նշված մի քանի փաստերն են, որոնք պարզապես սահմռկեցուցիչ են։ Պարզվում է, որ մեր էներգահամակարգի ձեռնարկությունները հսկայական պարտքեր են կուտակել իրենց գործունեության հետ որեւէ […]

Սա արդեն շատ բանի մասին է խոսում. Հրապարակ

Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ 2018 թվականը որոշակի փոփոխություններ ապահովել երկրում։ Մարդիկ դժգոհ են իրենց կյանքից եւ դրա մեղավորն իրավացիորեն համարում են իշխանություններին։ Հիմա երկրի նախագահը որոշել է փոխել «մեղավորներին», բերել մարդկանց, ովքեր թարմություն, նոր աշխատանքային ոճ, իրավիճակը փոխելուն միտված լուծումներ կառաջարկեն։ Մի կողմից՝ Դաշնակցության հետ չպարտադրված կոալիցիան եւ բավականին ծանրակշիռ պորտֆելների հանձնումը նրանց, մյուս […]

Ոստիկանական ԿԳԲ-ական ուժեղացված մեթոդներ. Հրապարակ

Ադրբեջանի նախագահը խորհրդային ժամանակների ոգով հրամանագիր Է ստորագրել, որի պաշտոնական անվանումն է՝ «Հասարակական կարգի պահպանմանը քաղաքացիների մասնակցությունն ապահովելու մասին»։ Հրամանագրից հետեւում է, որ պետությունը լեգիտիմացնում է ոստիկանության գործակալական ցանցը։ Իհարկե, ֆորմալ առումով խոսքը «հասարակական կարգի պահպանությանը քաղաքացիների կամավոր մասնակցությանե մասին է, բայց հետագա ձեւակերպումներից, հատկապես ոստիկանության հետ համագործակցող անձանց նյութական եւ սոցիալական ապահովությանը վերաբերող, պարզ է դառնում, որ Ալիեւը նպատակադրվել է մարդկանց ավելի մեծ խմբերի նկատմամբ պետական վերահսկողություն […]

Սպասողական. Ժողովուրդ

Անցած տարվա նոյեմբերից ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող, այսպես կոչված, «հանցավոր» խմբի քրեական գործի նախաքննությունը միառժամանակ «դադարեցվել»։ Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել՝ սպասելով որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին եւ իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաեւ ուղղորդի։ […]

$ 57.000-ը Յուվեցի Կարոյի անձեռնմխելիության ու «տուժող» դառնալու գի՞նն է. Ժամանակ

Օրինապահությունից և օրենք գրելուց կիլոմետրերով հեռու ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը, ամիսներ առաջ երևի «շփվել էր» Սերժ Սարգսյանի նախաձեռնած նոր Սահմանադրության հետ և լրագրողի հետ զրույցում հայտնել, որ այն «շատ հաճելի է»:  Պատգամավորը հավանաբար Սահմանադրությունը շփոթել էր բարետես աղջկա հետ, որին կարելի է «բռնաբարել» հին Սահմանադրության պես և մնալ անպատիժ: Իսկ դրա համար անհրաժեշտ […]

Էլ ոչ մի կոպեկ. Առավոտ

Մարտի 2-ին, Երեւանի էրեբունի եւ Նութսսրաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների հայցն էր քննվում, որով պահանջում են Վարդան Պետրոսյանից փոխհատուցում՝ տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի եւ փաստաբան Ռուբեն, Բալոյանի ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարի համար։ Դատարանում կողմերը հաշտության եկան։ Դատարանն աոաջարկեց որպես ողջամիտ գումար ընդունել 2 մլն դրամ փոխհատուցումը։ Նիստից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հենց լրագրողների ներկայությամբ դատարանից զանգահարեց Վարդան Պետրոսյանին՝ նրա դիրքորոշումն […]

Գագիկ Խաչատրյանը կկորցնի. Հայկական Ժամանակ

Երեկվանից լուրջ իրարանցում է սկսվել, այսպես կոչված, «կարգոներում»։ Խոսքը այն ընկերությունների մասին է, որոնք զբաղվում են այլ գործարարների ապրանքների ներկրմամբ եւ մաքսազերծման ծառայություններ մատուցելով։ Դրանք, ըստ էության, մաքսային ծառայությանը կից գործող դիլերային գրասենյակներ են. որոնք ուրիշների ապրանքները ներկրելիս մաքսայինի հետ համաձայնեցնում են մաքսազերծման գինը։ Այս գրասենյակների հետ լեզու գտնելու դեպքում ներկրողը համապատասխան վճարի դիմաց կարող […]

Քրեական հեղինակություններ, խաղատներ. Ժողովուրդ

«Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային ջարդ էր սկսել: Վերջինիս հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Ըստ տեղեկությունների՝ նրանց պաշտոնանկության պատճառը եղել է մոտ […]

Հանրային առողջությունը` գերակայություն

«Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը շարունակում է աշխատանքները: Երկրորդ օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանրապետության առաջատար մասնագետները, առողջապահության կազմակերպիչները, բժշկական հաստատությունների ղեկավարները քննարկեցին առողջապահական համակարգի տարբեր ոլորտներին վերաբերող արդիական հարցեր: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն, ամփոփելով միջազգային համաժողովի առաջին օրվա արդյունքները, նշեց, որ բավականաչափ արդյունավետ քննարկումների արդյունքում ուրվագծվել են հանրային առողջապահության ոլորտում համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի