20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Բացահայտումներ. գազի տեսուչներն ազատվում են աշխատանքից. Ժողովուրդ

«Վերջին շրջանում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրիում արտոնյալների մի խավ կա, որի անդամներն իրենց տները գազով են ջեռուցում, սակայն չնչին գումար են վճարում: Այս բացահայտումներից հետո  «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի տարածքային կառույցում սկսել են տեսուչներին համատարած հեռացնել աշխատանքից: «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը, սակայն,  հրաժարվեց հեռացումների վերաբերյալ մեր բանավոր հարցին պատասխանել»: Մանրամասները` թերթի այս […]

Էլիտայի դամբարան Երեւան մոլի մոտ. Հայկական Ժամանակ

Քչերին է հայտնի, որ Երեւանում է գտնվում եզակի մի դամբարան, որը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին: Ասել կուզի` այն մեզ հասել է հազարամյակների միջով: Դամբարանը պատահականության բերումով հայտնաբերվել է 1984թ. Ավտոագրեգատ գործարանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ: Այժմ այն գտնվում է Երեւան մոլ առեւտրի կենտրոնին կից, որի հաճախորդների շատ փոքր մասն է նկատում հուշարձանի գոյության մասին ազդարարող […]

Առաջարկել է «խաթարված եղանակով սեքս անել», բայց մերժվելով ծեծել է. Ժամանակ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժողի հետ հաշտության հիմքով կարճվել է Սամվել Հ.-ի վերաբերյալ քրեական գործի վարույթը: 32-ամյա Սամվելը, որ նախկինում Ռուսաստանում մեկ անգամ դատապարտվել էր, մեղադրվում էր ծանոթուհուն ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ Սամվելը 2015 թվականի նոյեմբերի 3-ին իր ընկեր Համլետի հետ գործով տուժող Ասյային (անունը փոխված է) այցելության է […]

Բացի Տարոն Մարգարյանից եւ Գագիկ Ծառուկյանից. Հրապարակ

Մարտի 5-ին Սուքիասյանների «Ռոսիա Մոլի» բացմանը, նախապես ծրագրված է եղել տարբեր պաշտոնյաների ու գործիչների ներկայություն, սակայն ՀՀ նախագահի պրոտոկոլը նախօրեին հրահանգը փոխել է` բացի Երեւանի քաղաքապետից եւ Գագիկ Ծառուկյանից այլ անձ չհրավիրել:

Մաքրել համակարգը. Հրապարակ

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահ Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո այս կառույցում տարիներ շարունակ աշխատած ու պետության հաշվին միլիոններ դիզած հարկային տեսչության պետերը դիսկոմֆորտի մեջ են հայտնվել: Նրանցից շատերը կարծում են, որ հնարավոր է Հովսեփյանը ազատի հին նալոգ հավաքողներին` նրանց փոխարինելով նոր` իր համար առավել ընկալելի կերպարներով: Այդ ճակատագրից խուսափելու համար շատերն արդեն անցել են հոգեբանական […]

Նախկին ամուսինը սպանել է կնոջը, հետո էլ իր «վեննեքն է փրթել». Ժամանակ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթանում է Արտակ Առաքելյանի գործի դատական քննությունը: Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառի տաղավարներից մեկում օրը ցերեկով նախկին ամուսինը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը: 39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության ու ապօրինի կերպով սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական […]

Չի կողմնորոշվում` ինչից հաճույք ստանալ. Ժամանակ

Շաբաթ օրը բացվեց ‹‹Ռոսիա մոլ›› առեվտրի կենտրոնը, որի հիմնադիր ‹‹Սիլ գրուպի›› նախագահ Խաչատուր Սուքիասյանի կարծիքով` մոլերը քաղաքում շատ քիչ են, մինչդեռ դրանք նույնպես նպաստում են ՓՄՁ բիզնեսի զարգացմանը: ‹‹Ես չեմ կարողանում հստակ որոշում կայացնեմ, պետք է հասկանամ` ինչից պետք է հաճույք ստանամ` շատ արտադրելո՞ւց, նոր կառույցներ ստեղծելու՞ց, թե՞ գնալ քաղաքական համակարգում` մաս կազմելով կառավարման համակարգին […]

Ինչքան էլ ‹‹մոլ››-եր կառուցեն. Առավոտ

Վերնիսաժի հարեւանությամբ շաբաթ-կիրակի օրերին գործող հնամաշ իրերի շուկան, որտեղ ինչ մտքովդ անցնի` կարող ես գտնել, բայց օգտագործված, վերջին շրջանում իր սահմաններն ընդլայնել է. մեկ-երկու քայլ է մնում, որ շուկան հասնի Խանջյան փողոց: Այստեղի առեւտրականների հետ զրույցից հասկացանք, որ ի տարբերություն հագուստի խանութների, տոնավաճառների ու ‹‹մոլ››-երի, որտեղ առեւտուրը պակասել է, իրենց հաճախորդներն ավելացել են: Թեեւ այստեղ […]

Ինչ պատահեց Ծառուկյանին վերջին պահին. Հայկական Ժամանակ

Թերթի տեեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել է գնել իր սանիկ Արթուր Հարությունյանին` պալաչին պատկանո Քինգ դե լյուքս սնանկացած ընկերությունը, որի գույքը բանկերը վաճառքի են հանել: Ծառուկյանը պայմանավորվածություն է ունեցել Պրոմեթեյ բանկի հետ, որ գնելու է Քինգ դե լյուքսի գույքը, բանկում վերջնական հաշվարկ են արել, փաստաթթեր նախապատրաստել, սակայն դեռեւս անհայտ պատճառներով Ծառուկյանը […]

Ով կվայելի. Հայկական Ժամանակ

ՀՀ ֆինանսների նախարարությունից հարկայինի եւ մաքսայինի անջատումից հետո իրավական տեսանկյունից առայժմ բաց է մնում Դիլիջանում կառուցվող գերճոխ Ուսումնական կենտրոնի պատկանելության հարցը, որը մինչ այդ ֆիննախի կազմում էր: Խնդիրն այն է, որ մինչ ֆինանսների նախարարության կազմի մեջ մտնելը այդ ուսումնական կենտրոնը գտնվում էր Պետեկամուտների կոմիտեի կազմում եւ դրա շինարարությունը ամբողջությամբ համակարգում էր այն ժամանակվա ՊԵԿ նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի