20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ոստիկանապետը Սուրիկ Խաչատրյանին է մեղադրում. Ժողովուրդ

«Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գեւորգյանի գործը, ինչպես եւ կանխատեսել էինք, ըստ ամենայնի, կտեղափոխվի ՀՔԾ: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ գործն ուղարկել են դատախազություն,  որտեղ ուսումնասիրելուց հետո գործը կուղարկվի հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով կարեւորագույն վկաները պաշտոնյաներ են: Եւ այսպես՝ «Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այս օրերին ոստիկանության  Գորիսի […]

ԿԳ նախարարի ունեցածը. Հայկական Ժամանակ

ՀՀ կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նորանշանակ նախարարը բազմաբնակարան շենքում երկու բնակարան ունի, մեկ ավտոտնակ եւ մեկ հողամաս։ Մկրտչյանը որպես շարժական գույք հայտարարագրել է մեկ 1 Lexus RX 350 տեսակի ավտոմեքենա։ Նա երեք տարբեր ընկերությունում 37 […]

Կանաչ լույս են վառում. բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին. Իրատես de facto

Հարգարժան ոստիկանապետ, ՚ «Իրատեսի» նախորդ թիվ 17 համարում տպագրվեց «Ну и семейка» նյութը, որում պատմվում էր այն մասին, որ Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը ապօրինաբար բռնազավթել է քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող լիճը և լճափնյա տարածքները կառուցապատում է անհասկանալի բետոնե շինվածքներով։ Մենք նշել էինք, որ Մասիս քաղաքի բնակիչ Օլգա Աարգսյանը փորձել է կանխել այս անհանդուրժելի գործողությունը, որն […]

Ինչու է լռում Քոչարյանը. Իրավունք

Ժամանակին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին ի պատասխան, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի մասնատումից հետո մտադիր է Աժ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ջանքերով նոր կուսակցություն ստեղծել, Ռ. Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանն ասել էր. «Գիտեք, այնքան անհեթեթություններ կան, եթե բոլորը մեկնաբանեմ … »։ Բայց, արի ու տես, որ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ Վ. […]

ՀԷՑ-ում բացահայտել են, թե ինչպես են տեսուչները գողացել լույսը. Ժողովուրդ

«Անցած տարվա նոյեմբերի 1-ից, այսինքն՝ երբ փոխվեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը, այս ընկերությունում ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել»։ Բազմաթիվ տեղամասերում Էլէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել։ ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաև պահանջել է վերադարձնել գումարները։ ՀԷՑ-ից թերթի հարցմանը տված մեկնաբանության […]

Կազինոներով. Հայկական Ժամանակ

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել և երեկ հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված սոցիալ-տնտեսական հիմնական ցացանիշները։ Գրեթե բոլոր ոլորտներում ԱՎԾ-ն կրկին արձանագրել է տպավորիչ աճ։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.7 տոկոսով։ Արդյունաբերությունում ԱՎԾ-ի գրանցած աճը գրեթե երկնիշ է՝ 9.9 տոկոս։ Մոտավորապես նույնքան էլ կազմում է ծառայությունների […]

Անձամբ Սերժ Սարգսյանը. Հրապարակ

Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում բժշկական զննություն-բուժում անցնող Գալուստ Սահակյանը վերադարձել է Հայաստան և անգամ ԱԺ է այցելել: Առաջիկա քառօրյան, ըստ ամենայնի, կվարի ինքը: Նրա հետ Գերմանիա էին մեկնել կինը` տիկին Ժաննան, որդին` առողջապահության փոխնախարար Տիգրանը, առողջապահության մյուս փոխնախարար Վահան Պողոսյանը: Ընդ որում, Գրիգորիչին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը, որը նրան իջեցրել է Գերմանիայում` […]

Սնանկացավ. «Ժողովուրդ»

Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Բանն այն է, որ ընկերությունը աշխատավարձերի պարտքեր Է կուտակել, որը կազմում Է ավելի քան 80 մլն դրամ։ Արդյունքում աշխատակիցները այս տարվա փետրվարի 10-ին «Գրեյթ Վելլի ՀՁ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջել են […]

Ուտել-խմելով համամասնական ցուցակն են գրում. «Հրապարակ»

«Նախորդ օրը քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» «օբյեկտում» ԲՀԿ-ն իր վերակազմավորման առիթով «մի կտոր տոնական հաց է կերել», որին մասնակցել են բոլոր ԲՀԿ-ականները, բացի Աբրահամ Մանուկյանից և Միքայել Մելքումյանից։ Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների՝ Մանուկյանին նույնպես հրավեր ուղարկվել է, սակայն վերջինս պատճառաբանել է, թե գտնվում Մոսկվայում և «տոնական նիստին» չի կարող մասնակցել։ Միքայել […]

ՀԱԿ-ը գործարքի է գնում իշխանության հետ. «Ժամանակ»

«ՀԱԿ-ը հերթական անգամ իշխանությունների հետ թաքուն բանակցելու և ինչ-որ հարցերում համաձայնության հասնելու ձևաչափ է ստեղծում՝ 4+4+4, որտեղ 4– ական ներկայացուցիչներ կունենան իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկեց ԸՕ նախագծի շուրջ բանակցել այդ ֆորմատի շրջանակներում, ինչը վերջինս չբացառեց։ Իշխանությունը կարծես թե դեմ չէ ՀԱԿ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի