16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

9 ամսական փոքրիկը լեյշմանիոզի զոհ է դարձել. «ՀԺ»

«Հայաստանում գլուխ բարձրացրած և մլակների միջոցով հատկապես երեխաներին փոխանցվող լեյշմանիոզ վարակիչ հիվանդության պատճառները պետք է փնտրել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մեջ։ Այն աղքատության հիվանդություն է: Լեյշմանիոզով վարակվելու դեպքում ժամանակին բժշկի չդիմելու պարագայում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությանը։ Արդեն 2015 թվականին վարակվածների թիվը Հայաստանում հասել է 18-ի։ Իսկ այս տարի, երբ դեռ առաջին եռամսյակն […]

Պաշտոնանկություններ. Հրապարակ

Օրերս հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի սոցիալական ծառյությունների տարածքային գործակալություններում բացահայտումների պատճառով իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գեւորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի պետ Սասուն Ադամյանը, Թալինի պետ Արթուր Կարապետյանը: Թերթի տեղեկություններով արդեն նախկին պաշտոնյաները սոցիալական հատկացումների ծրագրում ընդգրկել էին իրենց ծանոթ-բարեկամներին, ազգուտակին, որոնց […]

Հայաստանցիները բավական տհաճ իրավիճակում են հայտնվում Մոսկվայի օդանավակայանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք արտերկիր մեկնելիս տարանցիկ անցնում են Մոսկվայի օդանավակայաններից որևէ մեկով, բավականին տհաճ իրավիճակում են հայտնվում։ «Ժողովուրդ»–ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ մոսկովյան օդանավակայանների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսում են մանրակրկիտ հարցաքննել, թե ինչու են նրանք այս կամ այն եվրոպական երկիրը մեկնում կամ մեկնել (Հայաստան վերադարձողների դեպքում), […]

Հիմա ո՞ւմ հավատանք. Հրապարակ

էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանը հազվադեպ էր հանդիպում ԶԼՄ-ների հետ։ Սովորաբար, նա կառավարության ետնամուտքից էր հեռանում նիստերի օրերին եւ գալիս էր լրագրողների մոտ միայն այդ դեպքում, երբ շատ էինք անհանգստացնում վատ հոդվածներով։ Նոր նախարարը՝ Լեւոն Յոլյւսնը, ավելի բարեկիրթ է։ Նա հարցերից չի խուսափում եւ պատասխանում է՝ անփոփոխ ժպիտը դեմքին։ Այդ ներողամտություն հայցող ժպիտով նա նույն […]

Ռոբերտ Քոչարյանը` ՀՀԿ ցուցակո՞ւմ. Ժամանակ

Թերթի զրուցկիցը Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանն է:  -Վարդան Օսկանյանը հերքում է Քոչարյանի հետ առնչությունը, կարո՞ղ ենք բացառել, որ արդեն համամասնական ցուցակի հրապարակման ժամանակ 2017-ին Ռ. Քոչարյանի անունը կլինի այդ ցուցակում։ – Որեւէ մեկը կարո՞ղ է բացառել, որ Ռ. Քոչարյանը կարող է գլխավորել, ասենք, հենց ՀՀԿ-ի ցուցակը, ի՞նչ տարբերություն։ Եթե այդ […]

Բենզինն էժանանում է. Հայկական Ժամանակ

Երեկ առավոտյան Երեւանի բենզալցակայաններումբենզինի մեկ լիտրի գինը նվազեց 10 դրամով՝ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրի գինը 380 դրամից դարձել է 370 դրամ։ Բենզինի այս չնչին էժանացումը, սակայն որեւէ հիմնավորում չունի։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում նավթը համաշխարհային շուկայում թանկանում է, իսկ ռուսական ռուբլին արժետրվում է, ինչի հետեւանքով դոլարով արտահայտված թանկանում է նաեւ ՌԴ-ից Հայաստան ներկրվող բենզինը։ Այլ […]

Ցնցող փոփոխություն. Իրատես de facto

Ի՞նչ է կատարվում վարչապետի հետ: Չորեքշաբթի օրը խորհրդարանում համարյա խոհական ու գրեթե փիլիսոփա վարչապետ էր պատասխանում լրագրողների հարցերին « պատասխաններն էլ համարյա աֆորիզմներ էին ու գրեթե մարգարեություններ: Օրինակ՝ ճի՞շտ է« որ լարված են իր և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի« կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հարա- բերությունները« Հովիկ Աբրահամյանը պատասխանել է« թե վարչապետի ու նախարարների հարաբերությունները չեն կարող լարված լինել. վարչապետը վարչապետ […]

Սերժ Սարգսյանը վերջակետ դրեց. Ժողովուրդ

ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է այսօր իրավապաշտպան Արթուր Սաքունցին գրություն ուղարկել այն մասին, որ Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննելու վերաբերյալ նրա դիմումին ընթացք չի տրվի: Հիշեցնենք, որ Սաքունցի դիմումի համար պատճառ էր դարձել Արամ Զավենի Սարգսյանի փետրվարի 5-ի հարցազրույցում հնչեցրած հետեւյալ խոսքերը. «Նույն Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա (հոկտեմբերի 27-ը) կազմակերպված էր, […]

Ո՞վ պետք է պատժվեր իրականում.Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ը օրեր առաջ գրել Էր, որ ՀՀ վերահսկիչ պալատը Արագածոտնի և Կոտայքի մարզերիսոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումների և խախտումների դեպքեր Է բացահայտել։ Բացահայտումներից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ստուգել, ուսումնասիրել իրավիճակը, և պատիժները չուշացան։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Եղվարդի սոցիալական ծառայության պետ Լավրենտ Գևորգյանը, Արագածոտնի մարզի Աշտարակի սոցիալական ծառայության […]

Աբրահամ Մանուկյանին զրկել են լծակներից

«Երեկ տեղեկացրել Էինք, որ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թևերից մեկի ղեկավարն Է համարվում և պատերազմ Էր հայտարարել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։ Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին ի պատասխան ասել Էր, որ այս պահին դեռ նման հարց չի քննարկվում։ Մեզ հայտնի դարձավ, որ Մանուկյանին, այնուամենայնիվ, հեռացրել են, սակայն ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի