25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Գազի եւ էլեկտրաէներգիայի գները կիջնեն. Հրապարակ

«Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար։ Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել Է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ 146 հազար 700 դրամ ձևաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում։ […]

Վերջ հեքիաթներին. Առավոտ

Երբ մարդը որեւէ խնդիր ունի, բայց չգիտի, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել (ավելի ճիշտ՝ բավականաչափ կամք չունի՝ այդ ուղղությամբ մտածելու, նա փորձում է իր ուշադրությունը շեղել՝ ինչ-որ «հաճույքներ» ստանալով: Օրինակ՝ երիտասարդը, որը զրկվել է աշխատանքից, սկսում է շատ ուտել կամ խմել, կամ ծխել: Դա, իհարկե, բացարձակապես չի լուծում նրա խնդիրը, հակառակը՝ ինչ-որ տեղ […]

Սերժ Սարգսյանը դուրս կգա ֆորս մաժորից. Առավոտ

«Ընդդիմադիր ուժերի մեծամասնությունն» ի զորու չէ որեւէ արդյունավետ քաղաքական գործընթաց իրականացնել, իսկ իշխանությաններից ՀՀ քաղաքացին վաղուց է հիասթափվել, սակայն չունենալով համապատասխան այլընտրանք՝ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը համագործակցում է իշխանությունների հետ։ Գործնականով ներքաղաքական ստատուս քվոն փոփոխվելու հնարավորաթւուն չունի, քանի որ որեւէ ներքաղաքական գործընթաց շի սպասարկում ՀՀ քաղաքացա շահերը։ Եվ եթե հաշվի առնենք պրոռուսական համատեքստում առաջին եւ ներկայիս […]

Քոչարյանը պատրաս՞ստ է. Ժամանակ

ԵԱՀԿ Սինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Մեդրիոն երեկ հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախա գահները աշխատում են Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ֆրանսիայի համանախագահն այդ մասին հայտարարել է Բաքվում։ Նախօրեին Երեւանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցության մասին խոսելն ավելորդ է, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել ագրեսիվ մտադրություններից։ Ադրբեջանն այդ մտադրություններից չի հրաժարվել, քանի որ Իլհամ […]

Ինչու է Սերժ Սարգսյանը անցնում կտրուկ գործողությունների. Հայկական Ժամանակ

Սերժ Սարգսյանը երեկ հրամանւսգիր Է ստորագրել Ալիկ Միրզաբեկյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանու թյան նախարարի տեղակալ-նյութատեխնիկակւսն ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելու մասին։ Նախագահական նստավայրից տեղեկացրել են, որ մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զլխավոր շտաբի հետախուգության վւսրչության պետի պաշ տոնից։ Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել Է Հայաստանի Հանրապետության զին­ված ուժերի […]

«Է՛ս էի՞ր ուզում, Ալիեւ». Իրատես de facto

Իրադարձությունները գլխապտույտ արագություն ունեին այս երկու-երեք օրը մեզանում. փոքրիկ Հայաստանն ընդունեց-ճամփեց Լավրովին, զոհերի և հայրենիի կանչին հավատարիմ Ծիծեռնակաբերդ հիշատակումի եկածներին, «Ավրորայի» մրցանակակիր-մասնակիցներին: Կանգ ենք առնելու առաջին «այցելուի» վրա, որը, ի դեպ, այցի վերջին պահին դիվանագիտական-սիմվոլիկ անչափ հետաքրքիր ժեստ արեց` աշխարհին, Թուրքիային, Ադրբեջանին. կանգնեց Արարատին դեմ հանդիման ու, որպես խոնարհում, նկարեց Սարը` իր հետ տանելու համար: […]

Բզբզելու ճիշտ ժամանակն է. Առավոտ

Առաջին նախագահը եւ նրա կողմնակիցները գտնում են, որ հիմա այն պահը չէ, երբ պետք է ներքին քաղաքական պայքար «բզբզել», քանի որ բոլոր ուժերը պետք է համախմբել՝ արտաքին թշնամուն դիմադրելու համար: Երկրորդ նախագահը եւ նրա կողմնակիցները, հակառակը՝ կարծում են, որ հիմա հենց «բզբզելու» ճիշտ ժամանակն է, եւ գուցե դրա արդյունքում հաջողվի ապակայունացնել ներքին քաղաքական իրավիճակը եւ […]

Ո՞ւր են փողերը. Ժողովուրդ

«Քառօրյա պատերազմից հետո հայ հանրության շրջանում ամենալայն քննարկված թեմաներից մեկն այն էր, թե ինչու հայկական զինուժը, ինչպես թշնամին, ժամանակակից զինատեսակներով ապահովված չէ: Արդյունքում մարդիկ փորձում են հասկանալ, թե ուր են կորել մեր պետբյուջեի փողերը: Բնականաբար, այդ որոնումների առաջին իսկ փորձը բոլորի ուշադրությունը սեւեռում է պետական պաշտոնյաների շքեղ ունեցվածքի վրա: Նախօրեին լրագրողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից […]

Հայաստանը կպատերազմի՞, թե՞ պատրաստ է տարածք զիջել. Ժողովուրդ

«Ըստ Սերժ Սարգսյանի՝ «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, եւ այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի […]

Սերժ Սարգսյա՞նն է խաղը փոխում. Հրապարակ

«Իշխանական կուլիսների մի որոշ հատվածում «մե անհանգստություն, մե տագնապ» է տիրում Ռուբեն Վարդանյանի ներկայացրած մի քանի «լայնամասշտաբ» հայտերի առնչությամբ. նախ` «Ավրորան», որպես միջազգային կարգի միջոցառում, սակայն «կուլիսներին» ավելի մեծ անհանգստություն են պատճառել Վարդանյանի բարձրաձայնումները` պաշտոնյաների որդիների բանակում չծառայելու եւ «ատամնաբույժն արեւելյանի» մասին մտքերը, ըստ որի` ինչպե՞ս կարող է ատամնաբույժը Հայաստանում երկու ամսում ավիաուղիներ բացել: Եվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված