19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

ԴԱՀԿ պետը «լավ օրինակ» կդառնա. Հայկական Ժամանակ

Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորայրն գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Տեղեկությանը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել […]

Մենք այսօր կունենանք կարեւոր ու բաղձալի հաղթանակը. Առավոտ

Ի վերջո Հայաստանը ե՞տ է բերել այն 1-2 դիրքերը, որոնք Ադրբեջանը հաջողել Էր գրավել ապրիլյան քառօրյա  պատերազմի օրերին, քանի որ ՀՀ նախագահը հայտարարեց, որ մենք վերականգնել ենք նախնական դիրքերը, մինչ այդ ՊԲ մամուլի խոսնակը հերքել էր դիրքերը ետ բերելու մասին լուրերը ՝ թերթի հարցին` Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Արցախյան աոաջին հերոսամարտում էլ մշտապես ինֆորմացիան նման կերպ էինք տալի ՝ […]

Միլիոնատերից հինգ պակաս է. «Ժողովուրդ»

«ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նույն ինքը՝ Բուլկի Արամը, միլիոնատերից հինգ պակաս է։ Հարությունյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 923 հազար 324 դոլար և 2 հազար 244 եվրո։ Նա հայտարարագրել է երեք ձեռնարկությունում մոտ 13 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսեր։ Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացված 2 մլն 300 […]

Գալուստ Սահակյանը հնարավոր է նորից մեկնի Գերմանիա՝ բուժվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանը հնարավոր է մինչև հաջորդ քառօրյան՝ մայիսի 16-19-ը, նորից մեկնի Գերմանիա՝ բուժվելու: Մարտին նա տիկնոջ հետ մեկնել էր Գերմանիա, բուժզննում անցել, առաջիկայում էլ բուժման կարիք կա: Առողջական խնդիրներից հետո ԱԺ նախագահը, կարելի է ասել, ԱԺ չէր հաճախում, երևաց վերջին օրերին, երբ ՀՀԿ-ն տապալեց «Հրազդան ցեմենտի» նախագիծը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ այդ երկրում բնակվում 470 հազար քաղաքացի: Հայաստանի քաղաքացիներից շուրջ 380 հազարը աշխատունակ տարիքի տղամարդիկ և կանայք են, այսինքն 18-ից 60 տարեկան են: Հարկ է նկատել, որ անցած տարվա վերջին Ռուսաստանում բնակվող քաղաքացիների թիվը մոտ 20 հազարով ավել է […]

Անօդաչու թռչող սարքեր Հայաստանի սահմաններին. Հրապարակ

Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաեւ Հայաստանի սահմանների մոտակայքում: Մասնավորապես Նախիջեւանի հետ սահմանին շարժ է նկատվել: Տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաեւ Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը:Նա ասաց, որ ինքն էլ է այս մասին լսել զորամասի զինվորականներից:Հայ զինվորականները չեն կարողացել ոչնչացնել սարքը կրակել են, չի կպել: Ի դեպ, […]

Ինչ է անում ՊԵԿ-ը. Ժամանակ

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՊԵԿ-ը՝ բացահայտելու համար օֆշորային գոտում գրանցված հայաստանյան ծագման ընկերությունները։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երեկ հայտարարեց, որ առաջնայինը հարկերը թաքցնելու խնդիրն Է։ «ՊԵԿ-ը կարող է իրացնել այն հսկողական գործիքակազմը, որով օրենսդրությամբ օժտված Է. ՊԵԿ-ը կարող է ստուգումներ իրականացնել կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մոտ։ Ցանկացած դեպքում, երբ […]

«Մաշնա» ու 50 մլն. Ժամանակ

ԱԺ ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանից թերթը հետաքրքրվել է ղարաբաղյան այցի, նրա կողմից տրամադրվող օգնության, մեքենա նվիրելու մասին: «Նվիրեմ, չնվիրեմ, դուք մենակ քննադատելու եք ինձ: Վա՞տ բան եմ արել: Ես բանակի չաստին մաշնա եմ նվեր տալիս, սարքում եք բոլոլա, ի՞նչ եմ արել, վատ բան եմ արել: Տանկ կարա՞նք առնենք տանք: Չէ, ֆինանսականը չեմ ասում. տանկ ո՞վ ա […]

Տրանսպորտը «քրիստոնեացվում է», մնացին պաշտոնյաները. Առավոտ

Երեւանյան հասարակական տրանսպորտում միշտ կարելի է հանդիպել ոչ միայն անշարժ գույքի առքուվաճառքի վարորդների չծխելու, տարբեր խմբակների մասնակցելու եւ այլնի մասին հայտարարությունների, այլեւ քրիստոնեական գաղափարախոսության նմուշների։ Օրինակ՛ տրոլեյբուսներից մեկում, հենց վարորդի թիկունքում նկարված սրտիկներից բաղկացած շրջանակի մեջ կարգում ենք՝ «Կարգապահությունն աոանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր»։ Պաստաոը Արարատյան հայրապետական թեմինն է, ու վարորդն էլ կիսում է թեմի տեսակետը, այլապես չէր […]

ԲՀԿ-ի փողերը գողացե՞լ են. Հայկական Ժամանակ

«Քաղաքական կուլիսներում տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցաթյան պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից։ Աժ-ում նրա օգնականը նույնպես հաստատում Է, որ պատգամավորը Հայաստանում չէ։ Իսկ այդ գումարը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի