25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչ է առաջարկում ԿԳ նախարարը 18 տարին լրացած ուսանողների զինծառայության մասով. Առավոտ

18 տարեկաններին բանակ զորակոչելու նախագծի վերաբերյալ, կլինեն ընդունելի ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ որոշ առաջարկներ ներկայացրեց բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու օրենքի նախագծի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ Աժ «ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը դեռ մեկ տարի առաջ նախագիծ էին ներկայացրել, որ ուսանողներին չպետք. է տրվի տարկետում, այսինքն`18 տարեկանը լրացած արական սեrի բոլոր […]

Նոր սցենար. Հայկական Ժամանակ

Իշխանությունները թերթի տեղեկություններով Վանաձորի եւ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների դեպքում ցանկանում են մի սցենար փորձարկել, որի համաձայն՝ բացարձակ հաղթանակ տանելու խնդիր չեն դնում, քանի որ դա կարող է անհնար լինել։ Այս երկու քաղաքներում էլ գերիշխում է ընդդիմադիր ընտրազանգվածը։ Վերջին համապետական ընտրություններում իշխանություններն այնտեղ պարտության են կրել։ Ծրագրվում է, որ այս քաղաքներում պետք է առաջադրվեն իշխանամերձ մի […]

Թանկ «ռաստամոշկա». Ժամանակ

ՀՀվարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ՀՀ-ն որպես ԵՏՄ անդամ, գրավիչ է Իրանի համար:Սակայն իրանցի գործարարները դրանում համոզված չեն ու երեկ թերթին ասացին, որ «Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո իրենք ավելի շատ տուժել են, ոչ թե շահել, քանի որ իրենց ներկրած ապրանքը ռաստամոշկա են անում ավելի թանկ, քան Ռուսաստանից ներկրված ապրանքը»: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել. Ժողովուրդ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս մերձավոր շրջապատում հայտարարել է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ինքը չի պատրաստվում առաջադրվել: Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո նա հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: Ծառուկյանի՝ չառաջադրվելու մասին լուրերի առնչությամբ թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից: Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Կոնկրետ ձեր նշած խնդրի մասով ես որեւէ […]

Բնակարան ձեռք բերելու հրաշալի պայմաններ կառավարության ծրագրում. Առավոտ

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը, վերջապես, պատրաստ է: Մնում է այն հաստատվի կառավարության եւ Ազգային ժողովի կողմից: Այս ծրագիրը, ինչպես որ նախագծում է մանրամասն ներկայացված, հնարավոր է փրկի մեր երկիրը ժողովրդագրական աղետալի իրավիճակից, եթե իհարկե, նախագիծն ինչպես որ կա ներկայումս, առանց փոփոխությունների հաստատվի: Նախագծի կարեւոր բաղադրիչներից մեկը բնակարանային ապահովման նպատակային ծրագիրն […]

Լավ են «մուծվել». Հայկական Ժամանակ

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, որպես երկրում իրականացվող փոփոխությունների ապացույց նշեց այս տարվա ապրիլին ՊԵԿ-ի կողմից հարկերի հավաքագրման բարձր մակարդակը մոտ 100 միլիարդ դրամ: Սարգսյանը նշել էր, թե նախկիում նման բան չի եղել: Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է ապրիլ ամսվա հարկային եկամուտների հավաքագրման մասին պաշտոնական տեղեկանքը: Ըստ այդմ, հավաքագրվել է 97 մլրդ դրամ եւ […]

Ազատ աթոռ Սամվել Բաբայանի համար. Հրապարակ

Ինչպես որ հերոսներ կերտել սիրող, այնպես էլ հերոսների ընկնելուն օգնող ազգ ենք մենք: Ու քանի որ հերոս արտադրելու մեր ռեսուրսն անսպառ չէ, երբ գալիս է օրհասը, հասունանում է ընկած հերոսների վերալիցենզավորման  անհրաժեշտությունը:Մի բան, որը տեղի է ունեցել շատ-շատերի, այդ թվում Բաբայանի դեպքում, մի բան, որ սպառնում է տեղի ունենալ նաեւ մյուս հերոսների դեպքում, երբ նրանք […]

Այլեւս անհնար կլինի «ֆուկ» անել. Հրապարակ

Կոռուպցիայի դեմ պայքարի ու էկոնոմ ռեժիմի անցնելու վերաբերյալ կառավարության հռչակած պայքարը, ըստ մեզ հասած լուրերի, գնալով թեժանալու է։ Համենայնդեպս, գոնե դրա դրսեւորումներն են բազմապատկվելու։ Օրերս ՀՀ վարչապետն իր մոտ էր հրավիրել լրատվամիջոցների մեծ խումբ ներկայացուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, դիտարկումները։ Նաեւ հավաստիացնելու, որ իշխանությունն ունի կամք եւ ցանկություն կոռուպցիան նվազեցնելու, իսկ ԶԼՄ-ներից ակնկալում է համապարփակ աջակցություն […]

Ճակատագրական որոշում. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ «Հրապարակ» օրաթերթի միջեւ ընթացող դատական գործը գնալով նորանոր երանգներ է ստանում: Բանն այն է, որ այս գործով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը լրատվական դաշտի համար կարող է ճակատագրական լինել: Նշված դատարանը ոչ միայն մերժել է «Հրապարակ»-ի բողոքը, այլ նաեւ իր որոշման մեջ գրել. «…այն դեպքում, երբ […]

«Առյուծի բաժնի» հետեւից. Հայկական Ժամանակ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հաստատում է մեր այն տեղեկությունը, որ կառավարությունը քննարկում է արտաբյուջետային գումարները բյուջե բերելու հարցը: «Բայց այս պահին դեռ հարցը ուսումնասիրվում է, դեռեւս չունենք վերջնական կարծիք»,-ասաց նա: Մենք հրապարակել էինք, որ կառավարությունը հատկապես կենտրոնացել է Ոստիկանության արտաբյուջետային գումարների վրա, որոնք մոտ 36 մլրդ դրամի մեջկազմում են 22 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված