23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են.Ժողովուրդ

«Ինչպես հայտնի Է՝ այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են։ Կիսամյակի կտրվածքով շինարարության անկումը, անցած տարվա համեմատ, կազմել Է 7,8 տոկոս։ Սակայն ուշագրավն այն Է, թե հատկապես որ միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն Է կտրուկ նվազել։ Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացվող շինարարությունը նվազել Է ավելի քան 70 տոկոսով։ Նշենք, որ […]

Ձևը գտել են. Ժողովուրդ

««ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները գտել են այն ձևը, թե ինչպես պետք է հրաժարվեն ընտրական ցուցակների կազմման նոր համակարգը ներդնելուց։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ խորհրդարանը ՀՀ ընտրական նոր օրենսգրքում փոփոխություն կատարեց, որով նախատեսվում է ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած կամ ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիներին։ Ըստ այդմ, նույնականացման քարտ ստանալիս պետք է […]

Ինչու է նվազել շաքարի, բանանի եւ բենզինի ներմուծումը Հայաստանը. ՀԺ

«Օրերս հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2015թ. մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է 2014թ. համեմատ: Սա որոշակի հետեւություններ անելու հիմքեր է տալիս: Մասնավորապես, շաքարի ներմուծումը կրճատվել է 24 տոկոսով, բենզինինն ու դիզվառելիքինը՝ մոտ 8 տոկոսով, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով եւ այլն: Սա կարող է պայմանավորված լինել մի քանի գործոնով: […]

Վարդենիսում թեժ է լինելու. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում բավականին թեժ է լինելու Վարդենիս քաղաքում: Եթե մինչ այժմ միայն գործող քաղաքապետն էր հայտարարել իր առաջադրման մասին, ապա այս օրերին վարդենիսցիների շրջանում ակտիվորեն որպես թեկնածու շրջանառվում է նաեւ Արման Արշակյանի անունը: Նա «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է եւ Վարդենիսի տարածաշրջանի ղեկավարը: Ինչպես նաեւ ղեկավարում է […]

Հրանտ Բագրատյանի առողջական վիճակի մասին. Հրապարակ

«ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առողջական վիճակը բավարար է, նա օրեր առաջ վերադարձել է արտերկրից և այժմ գտնվում է թիվ մեկ կլինիկական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ։ Թեև գիշերները գնում է տուն, բայց տևական բուժում է հարկավոր՝ գլխուղեղի կաթվածի հետևանքները հաղթահարելու համար։ Հիշեցնենք, որ հունիսի 29-ին նա կաթված էր ստացել և Լիսաբոնում բուժվել։ Բժիշկները […]

Ինչո՞ւ է երկրից մեկնել Գևորգ Կոստանյանը. Ժողովուրդ

«Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մեկնել է երկրից՝ արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար: Փորձեցինք պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր նա ունի, որի պատճառով ոչ միայն հրաժարվեց դատախազի պաշտոնից, այլեւ անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց: Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ Գեւորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե […]

Գալուստ Սահակյանը անկեղծացել է և օբյեկտիվ գնահատական տվել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ. Դժգոհությունը Հանրապետական կուսակցության իշխանության նկատմամբ այնքան մեծ է, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունների արդյունքում ժողովուրդը փողոց դուրս եկավ եւ շարունակում է դուրս գալ։ Իշխանությունն ի՞նչ դասեր է քաղելու այս իրադարձությունից։ Ես չեմ կարծում, որ դա Հանրապետականի դեմ է, որովհետեւ միշտ էլ երկրում մի հարյուր […]

Պաշտոնական Բաքվի շահերից չի բխում Սերժ Սարգսյանի թուլացումը. Առավոտ

«Առավոտ» թերթը զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Ադրբեջանը զարմանալիորեն չօգտվեց հուլիսի 17-ից Երեւանում ստեղծված իրավիճակից՝ սահմաններում լայնածավալ գործողությունների համար: Ալիեւի ռազմատենչության ֆոնին դա շատ անբնական է ընկալվում: Ադրբեջանի ղեկավարությունը, հավանաբար, գիտակցում է, որ ապրիլյան ռազմագործողության կրկնությունն ուղղակի կվիժեցնի այն քաղաքական ձեռքբերումները, որոնք ունեցավ պաշտոնական Բաքուն նախ՝ Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում: Ալիեւն արդեն […]

Ինչո՞ւ է պարբերաբար փակվում Լարսի անցակետը. ՀԺ

«Հայաստանն ու Ռուսաստանը իրար կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսը, շարունակում է գործել սահմանափակումներով։ Այդ ճանապարհով մեքենաները կարող են անցնել միայն օրվա լուսավոր ժամերին՝ առավոտյան 6–ից մինչև երեկոյան 8-ը։ ՀՀ տրանսպորտի և կատի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ առնվազն առաջիկա երկու շաբաթներին ճանապարհը կաշխատի այդ ռեժիմով։ […]

Արտառոց և աղմկահարույց դեպք մանկապարտեզում. ՀԺ

«Երբ առավոտյան ձեր երեխային ուղարկում եք մանկապարտեզ, ստույգ ճշտեք մանկապարտեզի համարը: Եթե դա թիվ 126 մանկապարտեզն է, ձեր երեխան կդաստիարակվի այնտեղ Տեր Թոդիկի ավանդական մեթոդներով… Սա իմ երեխայի միայն մի ձեռքն է… Դայակը պնդում է, որ պատժել է երեխային ուղղակի նրան քնքուշ տեղափոխելով, որի արդյունքում ունենք կապտուկներ, եղունգների հետքեր… Հարգելիներս, երբ արդարությունը լռում է, չարությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված