19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞վ է վճարել Արմեն Մարտիրոսյանի մեկ մլն դրամ գրավը. Իրավունք

«Իրավունք» թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեցիք 1 մլն դրամ գրավով։ Կան խոսակցություններ, որ գրավը վճարել է Ձեր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լավ հարց տվեցիք, քանզի որոշ մարդկանց դա հետաքրքրում է։ Գրավը տվել է ընկերներիցս մեկը, այսպես ասած պարտք է տվել, անտոկոս վարկ՝ որպես ընկերական օգնություն։ Բայց ճիշտ […]

ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանության բաժիններում բան է փոխվել.Հրապարակ

«Որոշ տեղեկություններով՝ Հայաստանում գործող միջազգային կառույցները մի քանի տասնյակ տեսագրությունների կրկնօրինակներ են ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ Խորենացու և Սարի թաղի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ կիրառված բռնությունների վերաբերյալ, և պահանջել են պատմել մասնակից ու պատասխանատու ոստիկաններին ու պաշտոնյաներին։ Իրավապահ մարմինները մանրամասն ուսումնասիրում են այդ տեսագրությունները։ Փաստ է նաև, որ մինչ այժմ որևէ բարձրաստիճան ոստիկան ՀՔԾ֊ ում […]

Քառօրյա պատերազմի ևս մեկ հետեւանք. Ժողովուրդ

«Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս տարի Արցախից բազմաթիվ աշակերտներ են տեղափոխվել տարբեր բնակավայրերի դպրոցներ։ Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ հիմնականում Արցախի Մարտակերտի շրջանի աշակերտներն են տեղափոխվել Հայաստան։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրերի առնչությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից մեկնաբանություններ ստանալ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՆ-ից պատասխանեցին. «Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից որոշ ընտանիքներ […]

Լավանդայի Արայիկը ստիպված է փոխել պլանները

«Արայիկ Հարությունյանը Լավանդայի Արայիկը, վաճառքի է հանել Սևանի ափին տարիներ առաջ կառուցած քոթեջները։ 54 քմ տարածքով մեկ քոթեջը վաճառում է 22 հազար դոլարով։ Հիշեցնենք, որ այդ քոթեջները կառուցվել են օրենքով թույլատրված նիշից 1908 մետրից ցածր տարածքում։ Տարիներ առաջ Ա. Հարությունյանը պլանավորում էր 47 հեկտար տարածքի վրա հիմնել «Լավանդա սիթի» ամառանոցային քաղաք, կառուցել 400 հատ քոթեջ, […]

Ո՞վ է վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն.Հրապարակ

«Օգոստոսի 25-ին լրանում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի 65 տարին: Մեր տեղեկություններով, վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ կնշանակվի նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը: Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի մեծահարուստ Սամվել Կարապետյանի քենակալն է (կնոջ քրոջ ամուսինը): Նրանք նաեւ համաքաղաքացիներ են: Սերժիկ Ավետիսյանը դատական համակարգում է 1991 թվականից եւ […]

Արամ Հարությունյանի շենքի համար`127,2 մլն դրամ. ՀԺ

«Պետական բյուջեից միայն 2016թ. 127,2 մլն դրամ կամ մոտ կես մլն դոլար է հատկացվում կառավարության շենքի դիմացը՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերությանը 2150քմ տարածքի վարձակալման համար: Այդ տարածքում են տեղակայված Ֆինանսների նախարարության որոշ ստորաբաժանումներ: Բանն այն է, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Ղարաբաղի գազալցակայաններում աստղաբաշխական գներ են. Հրապարակ

«Եթե Հայաստանի գազալցակայաններում 1 խմ գազի սակագինը տատանվում է 170-200 դրամի միջակայքում, ապա Ղարաբաղում գործում է 350-370 դրամ սակագինը։ Խնդրի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, սակայն այն որևէ կերպ լուծում չի գտնում։ ԼՂՀ գազալցակայանները նույն գնով են գազը գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն, Արցախի վարորդների վկայությամբ, վաճառվում է ավելի թանկ և անորակ […]

Հասմիկ Պողոսյանը ոլորտը համալրում է հավատարիմներով. Հրապարակ

«Մոտ կես տարի առաջ Ազգային գրապալատի տնօրեն նշանակվեց Գեւորգ Հարությունյանը, որը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավոր խորհրդական Նաիրա Եղիազարյանի ամուսինն է: Նա առավել հայտնի է որպես մեր գործընկեր եւ «Հայոց աշխարհ» թերթի լրագրող: Բայց իր կենսագրության այդ հատվածի մասին չի սիրում խոսել: Մեզ հետ զրույցում նա մի քանի անգամ հիշեցրեց, որ մասնագիտությամբ սոցիոլոգ է եւ […]

Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարը հայտնել է. ՀԺ

«Բարսելոնի ամենաշքեղ 2 ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»–ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ Է արձակվել։ Այս մասին Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Ուզում եմ Երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին […]

Հայաստանում վաճառվող շաքարավազի մեջ սոդայի քանա՞կ կա

«Արագածոտնի մարզում խնձորի այգի ունեցող գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ պատմեց։ Անցած տարի այգետերերը խնձորի աննախադեպ մեծ բերք են ստացել և ոչ ամբողջ բերքն են կարողացել իրացնել։ Ավելացած խնձորից փորձել են օղի թորել։ Այգեգործների մեծ մասն օղի թորող սարքեր ունի։ Նախ խնձորի բերքը լցրել են հատուկ տարաների մեջ, ապա, ինչպես կարգն է, վրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի