20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարդան Ղուկասյանը կողմնորոշվել է. ՀԺ

«Մեր տեղեկություններով Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվողն Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի փեսան է: Գյումրիում ՀՎ-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, որ Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով են մտերիմ: Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին եւ «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ-չափագետ է: Այսպիսով, […]

Համաներում կլինի. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ են կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են դատաիրավական համակարգի ներկայացուցիչները։ Նախագիծը, կարելի Է ասել, գրեթե պատրաստ Է, և այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել։ Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ը։ Այս տեսանկյունից ուշագրավ Է […]

Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքով նոր զարգացումներ.ՉԻ

«ՉԻ» տեղեկություններով՝ Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքով ԱԱԾ-ում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործով նոր զարգացումներ են սպասվում: Թեեւ այս գործում մշտապես շոշափվել են Ալիկ Սարգսյանի, Կարեն Բաբակեխյանի, Արթուր Մարգարյանի անունները, սակայն շատ հնարավոր է՝ այդ շրջանակն ընդարձակվի: Բանն այն է, որ Մհերյանի սպանության ժամանակ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը […]

Վանաձորի քաղաքապետը հեռանալիս միտումնավոր «լավություն» է արել աշխատողներին.ՀԺ

«Վանաձորի քաղաքապետարանում, մեր տեղեկություններով, տեւական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։ Ինքը Դարբինյանը, մեր զրույցում ասաց, թե այդ պարտքը կուտակվել է այն պատճառով, որ հողի հարկի եւ գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։ Մեր […]

Աղավնաձորում երեխաներին դպրոց չեն ուղարկելու ի նշան բողոքի. ՀԺ

«Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողը դեռ չի հասել, սակայն խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնելու։ Գյուղի դպրոցականներին և մանկապարտեզի սաներին սեպտեմբերի 1-ին չեն ուղարկելու դասերի, քանի որ նախորդ տարվանից վերամշակող ընկերությունները դեռ չեն վճարել գյուղացիներից գնված խաղողի գումարները։ «Սեպտեմբերի 1-ին մենք երեխաներին չենք ուղարկելու դպրոց, դա բողոքի մի ձև Է, մենք երբ ճանապարհ Էինք փակել, […]

Առաջին ատյանի դատարանների դատավորներին «պադստավկա» են արել.Հրապարակ

«Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները նեղսրտած են: Բանն այն է, որ «Սասնա ծռերի» անդամներին եւ այդ օրերի ակցիաների կազմակերպիչներին ձերբակալելիս ու դատարան կալանքի սանկցիայի համար դիմելիս ապացույցների խնդիր է եղել, հաճախ կալանքի սանկցիա են տվել պարզապես նախաքննական մարմնի գրության եւ վերեւից իջած հրահանգի պատճառով: Եվ այս դեպքերի միջազգային խիստ արձագանքի պարագայում դժվար է մարդկանց […]

Պարզվել է, թե ովքեր են եղել Բելգիայում Աշոտյանի վրա հարձակվողները.Ժողովուրդ

«ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին հայտարարել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել։ Հայաստան վերադառնալուց հետո մասնավոր զրույցներում և հատկապես ներկուսակցական շփումների ժամանակ նրա մտերիմները տեղի ունեցածին քաղաքական աստառ էին տալիս։ Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված […]

Դավիթ Հարությունյանի եւ Իշխան Զաքարյանի միջեւ կռիվ է ընկել.ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս բավական մեծ լարվածություն է առաջացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ Ազգային ժողովի պաշտոնյաների միջեւ: Լարվածությունն ինչ-որ պահի այնքան է խորացել, որ գործը հասել է նախագահական: Խնդիրը ՎՊ մասին նոր օրենքի նախագիծն է, որը ԱԺ-ն պետք է քննարկի եւ ընդունի […]

Վաճառվում են ՌԴ-ից ներկրված, բայց հայկական ընկերության մակնշմամբ հավկիթներ

«Պարզվում է՝ թարմ ու որակյալ մթերք սպառելու ձգտում ունեցող հայաստանցիները ողջ օգոստոս ամսվա ընթացքում ստիպված են եղել օգտագործել ՌԴ-ից ներկրված հավկիթներ։ Ըստ որում՝ ճարպիկ հայ գործարարներից մեկն ինչ-ինչ նպատակներից ելնելով ռուսական հավկիթներն իրացրել է հայկականի անվան տակ։ Մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներ և խանութներ մեր շրջայցը ցույց տվեց, որ ռուսական հավկիթները որոշ դեպքերում իրացվում են «Հավիցա» […]

Իրանի հետ ազատ առեւտրային գոտու հնարավորությունները խոստումնալից են.Հայոց աշխարհ

«Հայոց Աշխարհ» թերթը զրուցել է տնտեսագետ,Հայաստանիգործատուներիմիության նախագահ Գագիկ Մակարյանի հետ. Ի՞նչ կշահի ՀայաստանըԻրանի հետ ազատառեւտրային գոտիունենալով, ի՞նչ հեռանկարներ կարող են բացվել մեզ համար։ Ազատ առեւտրային գոտու ստեղծումը կարող է Իրանի հետ առեւտրային հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել՝ ընդլայնելով թե՛ համագործակցության շրջանակները, թե՛ այդ պետության հետ մեր հարաբերությունների ուղղվածությունը։ Այսինքն՝ մենք Իրանի հետ ոչ միայն տնտեսական, այլեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի