20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Պրիմիտիվ գողությունը շարունակվում է. Ժողովուրդ

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին տպավորիչ հայտարարությունը, որ հնչեցրեց, կառավարական «գողերին էր վերաբերվում»։ Նա ՀՀ կառավարության նիստի մասնակիցներին կոչ արեց «պրիմիտիվ գողությունները դադարեցնել»։ Բայց քանի որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը կառավարության նիստերին չի մասնակցում, ականջալուր չի եղել Կարեն Կարապետյանի հանրահայտ հայտարարությանը։ Թերթին հայտնի դարձավ, որ Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն […]

«Երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը ձանձրացրել է. Առավոտ

Վիկտոր Դալլաքյանը լավ, արդյունավետ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքը նրա տարերքն էր, եւ նրա հեղինակած մի քանի որակյալ օրենքներ մինչ օրս ապացուցել են իրենց կենսունակությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա չվերընտրվեց։ Դրանից պետք չէր ողբերգություն սարքել եւ տարիների ընթացքում քեն պահել իր ընտրատարածքում հաղթած պատգամավորի վրա, փորձել նրանից վրեժ լուծել եւ վարկաբեկել։ «Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ. մի […]

Մրսել է. Ժամանակ

Ղազախստանի նախագահի պւսշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակվել, որ Նուրսուլթան Նազարբաեւը այժմ «բուժվում է մրսածությունից», տեղեկացնում է Reuters-ը։ Ղազախստանի համար նւսխագահի առողջությւսն մասին տեղեկատվության հրապարակումը հազվադեպ երեւույթ է, քանի որ Նախագահի առողջական վիճակը պետական գաղտնիք Է համարվում։ Reuters-ը  նշում Է, որ ղազախստանցի վերլուծաբանների կարծիքով՝ նախագահի հիվանդությունը պատրվակ Է՝ խուսափելու հայաստանյան այցից։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով […]

Իշխան Զաքարյանն էլ` Սերժ Սարգսյանի դե՞մ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի այլեւս նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին ու նրա ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաեւ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու Է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը։ Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան Է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու […]

Առաջին լուրջ ճնշումը. Հայկական Ժամանակ

Այս շաբաթվա սկզբից Հայաստանում սկսել է նվազել բենզինի գինը։ Երեկվա դրությամբ արդեն Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայւսններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում Էր 360 դրամով նախկին 380 դրամի փոխարեն։ Ուշագրավն այն է, որ բենզինը Հայաստանում էժանանում է համաշխարհային շուկայում նավթի գների աճի պայմաններում: Կասկածներ կան, որ փոփոխություն է եղել Հայաստանին բենզինի մատակարարման շղթայում, ինչը Հայաստանում կառավարության փոփոխության արդյունք է։ Օրվա մյուս […]

Սիրիահայերը իսլամ են ընդունում. Իրատես

Մինչ աշխարհը շարունակում է բնականոն կենսագործունեությունը, Սիրիայում հրեշավոր իրադարձություններ են տեղի ունենում։ Ջարաբլուսում ահաբեկչական խմբավորումների տարածած ահուսարսափի հետեւանքով, տարբեր հավաստի աղբյուրների համաձայն, արդեն իսկ հինգ սիրիահայ իսլամ է ընդունել։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ավելի վատ . Առավոտ

Եթե Քրիստ Մարուքյանը դառնար Վանաձորի քաղաքապետ, դա իշխանությանների համար կործանարար հետեւանքներ չէր ունենա, ինքնին երկրում իշխանափոխության սկիզբը չէր լինի։ Հակառակը տարբեր միջազգային զեկույցներում գրվելու էր, որ Վանաձորում հաղթեց ընդդիմության թեկնածուն։ էլ չեմ ասում, որ վանաձորցիների համար լավ կլիներ, որովհետեւ այդ թեկնածուն շատ հզոր մոտիվացիա կունենար՝ քաղաքը բարեկարգելու, փողոցներն ասֆալտապատելու եւ լուսավորելու։ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը կձգտեր ապացուցել, […]

Պաշտոնանկությունների երկրորդ փուլ. հրավիրել են նախագահական. Հայկական Ժամանակ

Մեզ հայտնի դարձավ, որ բոլոր մարզպետները այսօր հրավիրվել են նախագահական նստավայր. խոսակցության թեման մարզպետներից որոշների պաշտոնանկության հարցն է լինելու։ Այսպիսով, մեկնարկում է պաշտոնանկությունների 2-րդ փուլը։ Այս պահին, թերեւս, միանշանակ Է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը, որին կփոխարինի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ֆորսմաժորային փոփոխություններ. Հրապարակ

Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրության շուրջ։ Կտրեն Կարապետյանն ու իր թիմը չեն շտապում այդ հարցում, օրինակ են բերում Տիգրան Սարգսյանին, որը բավականին ուշ անդամագրվեց, սակայն ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ հարցն արդեն իսկ լուծված է, եւ նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում Կարապետյանը կմտնի կուսակցություն. «Շարմազանովը հո չքնեց-զարթնեց՝ մի օրում ասաց՝ չի բացառվում»։ Ի դեպ, նույն […]

Սեյրան Օհանյանը վերադառնում է. Ժամանակ

Սպասվում է, որ այսօր նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որն այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է եւ նախագահի ներկայացուցիչն Ազգային ժողովում, ազդարարելու է նոր «Շրջադարձ» կուսակցության ստեղծման մասին։ Ըստ մամուլի հրապարակումների սպասվում է, որ այդ կուսակցությունը կարող է գլխավորել պաշտպանության նախկին Նախարար Սեյրան Օհանյանը։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի