19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Սպառնալիք. Ժամանակ

2009 թվականի մայիսին ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահա­փորձ պատվիրելու մեջ մեղադրվող Արաբկիրի նախկին թաղա­պետ Ալբերտ Երիցյանի (Շտիրլից) որդին` ՀՀ Մաքսային կոմի­տեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը թերթի տեղեկություններով ներկայումս Եվրոպայում է եւ չի բացառվում, որ Խաչատրյանի պաշտոնան­կությունից հետո փորձի 7 տարի առաջ մտածածն ավարտին հասցնել արտերկրում, քանի որ Սերժ Սարգսյանի հետ պայմա­նավորվածություններն այլեւս վավեր […]

Տապալվում է. Փաստ

Պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու ծրագրերը, կարծես թե, տապալվում են։ Հավանաբար դա է պատճառը, որ Օհանյանի պրոտեժեն՝ Վիկտոր Դալլաքյանը, պասիվացրել է կուսակցական շինարարությունը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը միմյանցից հեռացել են նեղացած, ինչից հետո Օհանյանը տարբեր խողովակներով ակտիվացրել է իր՝ քաղաքականություն մտնելու խոսակցությունները՝ հընթացս փորձելով աջակցություն գտնել մերձկրեմլյան […]

Սերժ Սարգսյանի նոր սցենարը. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով ՀՀԿ-ն պատրաստվում է 2017թ. Աժ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց՝ սկսած քաղգործիչներից, թաղային հեղինակություններից մինչեւ դպրոցի տնօրեններ, հիմնարկի ղեկավարներ։ Այսինքն, ՀՀԿ ցուցակում ընղգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել։ Իշխող կուսակցությունը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում եւ տեսնում Է, որ իր վարկանիշը բավականին ցածր է։ […]

Հույժ գաղտնի. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշանակվելու է պաշտպանության նախարարությանը 2016թ. պետական բյուջեից հատկացված գումարների վերաբաշխում իրականացնել։ Վերաբաշխվող գումարի չափը կազմում է մոտ 794 միլիոն 425 հազար դրամ։ Որոշման հիմնակւսն մւսնրամասները անցնում են «հույժ գաղտնի» խորագրով։ Հրապարակման է ենթակա միայն տեղեկությունը, որ այդ գումարը նախկինում հատկացված Է եղել, ինչպես նշվւսծ Է որոշման նախագծի պարզաբանման մեջ` «պաշտպանության կարիքների համար շենքերի եւ […]

Գագիկ Խաչատրյանի «սնանկացման ուղին». Ժողովուրդ

Բարձրաստիճան պաշտոնատար անաձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից Խաչատրյանի ունեցվածքի տատանումները նկատելի են։ 2011 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանը զբաղեցնում Էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի պաշտոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ ունեցվածքի հայտարարագրում նշել էր, որ դրամական միջոցները կազմել են 278 մլն դրամ ԵԼ մոտ 3 միլիոն դոլար։ Աշխատավարձի դիմաց վարձատրության չափը՝ մոտ ութուկես […]

Մինչեւ փող չտան, դիակը չեն «ստանա». դիահերձարանների բիզնեսը. Փաստ

Դիահերձարանները, ինչպես այլ բիզնեսներ, շահույթ հետապնդող կազմակերպություններ են, բայց եթե սովորականի դեպքում բիզնեսով զբաղվողները սիրում են իրենց ծառայությունը գովազդել, ապա բիզնես-առանձնահատկություններից ելնելով, այս հաստատությունների ղեկավարները առանց առիթի չեն սիրում խոսել իրենց կողմից մատուցվող ծառայությունների գների մասին. «Կոնկրետ դեպքի ժամանակ միայն կարող ենք գին ասել։ Տարբերություններ կան, դրա համար էլ առանց դիակի չենք կարող գին ասել։ […]

Դավաճան Վահե Ավետյանը` ՊՊԾ գնդի գրավման պատվիրատո՞ւ. Իրավունք

Դեոեւս հուլիսի վերջին մենք հրապարակել էինք «Ովքեր են պատվիրել ՊՊԾ գնդի գրավումը» հետաքննական հոդվածը, ուր ներկայացրել էինք այդ հակապետական գործողության մեջ «Policy Forum Armenia»՝ ԱՄՆ-ում գտնվող կազմակերպության առավել քան վճռորոշ դերը՝ որպես փաստացի պատվիրատու։ Մենք ներկայացրել էինք այդ կազմւսկերպության գործադիր խորհրդի կազմը, մասնավորապես հիշատակել էինք հետեւյալ կարեւոր ֆիգուրին. «ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՑԱՆ, համահիմնադիր։ Սա արդէն բավականին խոշոր […]

Խճճելու է. Ժամանակ

«Ժամանակ»–ի լրագրող Սիրանույշ Պապյանը՝ ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպւսրյանի» մի քանի ամիս ձգձգվող դատական նիստի ավարտին երեկ դատարանը կողմերին առաջարկեց հաշ– տության համաձայնության շուրջ բանակցել։ Ոստիկանապետի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ իրենք հաշտության համաձայնագիր կնքելու նպատակ չունեն։ «Խճճելու եմ, չեմ թողնելու, դուք չեք հիմնավորելու ձեր հայցը, դրանում համոզված եղեք»,– նիստի ավարտին ասաց ՀՀ ոստիկանապետի ներկայացուցիչը լրագրողի […]

Չի գնա. Հրապարակ

Թեպետ մամուլում չեն դադարում լուրերը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հետ են պահել քաղաքական նկրտումներից, ու նա որեւէ առնչություն չի ունենալու Վիկտոր Դւսլլաքյանի կողմից ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը, սակայն Դալլաքյանի շրջապատից հակառակն են ասում՝ որ Դալլաքյան-Օհանյան շփումները շարունակվում են, ու դեկտեմբերին կկայանա կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ Օհանյանը կհայտարարի իր ծրագրերի մասին։ Իսկ նախնական […]

Գեներալները փնթփնթում են. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում որոշ գեներալներ բավականին դժգոհ են նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող բարեփոխումներից։ Դժգոհության պատճառը, ըստ թերթի աղբյուրի, այն է, որ նախարարը գեներալների՝ դեպի ֆինանսներ տանող բոլոր հնարավոր աղբյուրները փակել է՝ փաստացի նրանց թողնելով միայն աշխատավարձի հույսին։ Աշխատավարձի հույսին մնացած գեներալները չեն պատկերացնում, թե ինչպես պետք է շարունակեն առանց այդ աղբյուրների «աշխատել», ինչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի