18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Գազի ու երշիկի մարդը` կառավարությունում. Հրապարակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունը հետեւողականորեն համալրում է «գազավիկներով»: Վեր­ջին համալրումը եղավ երեկ’ ի դեմս Սնն­դամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետի’ Իշխան Կարա­պետյանի, որի նշանակման մասին մենք օրեր առաջ էինք գրել: Կարապետյանը ժամանակին զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ ղեկավարում էր Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը, իսկ հետո’ գազի ներտնային սպասարկմամբ […]

Դժգոհության ալիք է բարձրանում. Հայկական Ժամանակ

Պաշտպանության նախա­րար Վիգեն Սարգսյանի կողմից երեկ կառավարու­թյան ներկայացված նա­խագիծը, որ վերաբերում է զոհված եւ վիրավոր զին­վորների ընտանիքներին ամեն ամիս ապահովագ­րական վճար հատկացնե­լուն, բուռն քննարկումների առիթ է տվել: Ինչպես հայտնի է` այդ նպատա­կով բացվելու է հիմնադրամ, իսկ հիմնադրամի գումարները գոյա­նալու են նաեւ յուրաքանչյուր աշ­խատողի աշխատավարձից ամ­սական 1000 դրամ պարտադիր պահելու միջոցով: Եթե շատերին թվում էր, որ […]

Անհավանական բացահայտում. Ժողովուրդ

Oրաթերթը անհավանական բացահայտում է կատարել: Պարզվում է` 2015 թվականին Թուրքի­ան Հայաստանին հումանիտար օգնություն է ցուցաբերել: Այս մասին արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն’2015 թվակա­նին ՀՀ կողմից ստացված մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 5 հազար տոննա, որը կազմել է մոտ 50 մլն դոլար: Պարզեցինք, որ Թուրքիայից Հայաստանի ստացած մարդասիրական […]

Սկանդալային բացահայտումները սեւ ամպեր են կուտակում Սեյրան Օհանյանի գլխին. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի` նախապես պլանավորված մամուլի ասուլիսը երեկ չկայացավ: ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Վահե Պապոյանը երկու տարբսր գրություններով անհեթեթ պատճառաբանություններով մերժեց լրագրողների մուտքը ՔԿՀ: Այս որոշումը թերեւս 2 պատճառ ունի, նախ որ լրագ­րողները չտեսնեն Շիրխանյանին, որը հաշմանդամ է դարձել կալանավայրում եւ ինքնուրույն չի կարողանում քայլել, երկրորդ` Շիրխանյանը խոստացել էր ասուլիսի ժամանակ […]

Քոչարյանը կվերցնի խորհրդարանը. Ժամանակ

«Համախմբում» կուսակցու­թյան ղեկավար Վարդան Օսկանյանի երեկվա ասուլիսը մի քանի ուղերձներ էր պարունա­կում, որոնք ուղղված էին մե­ծամասամբ Գագիկ Ծառուկյանին: Մինչդեռ Ծառուկյանին մոտ կանգնած թերթի աղբյույրները պնդում են, որ ԲՀԿ-ն կապ չունի եւ չի ցանկա­նում գործ ունենալ Օսկանյանի հետ:  «Համախմբում»-ը ներկա­յումս գործում է բացառապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսավորմամբ, եւ եթե վերջինս որո­շի վերադառնալ քաղաքակա­նություն, ապա հենց նա կգլխավորի […]

Սպառնալիք. Ժամանակ

2009 թվականի մայիսին ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահա­փորձ պատվիրելու մեջ մեղադրվող Արաբկիրի նախկին թաղա­պետ Ալբերտ Երիցյանի (Շտիրլից) որդին` ՀՀ Մաքսային կոմի­տեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը թերթի տեղեկություններով ներկայումս Եվրոպայում է եւ չի բացառվում, որ Խաչատրյանի պաշտոնան­կությունից հետո փորձի 7 տարի առաջ մտածածն ավարտին հասցնել արտերկրում, քանի որ Սերժ Սարգսյանի հետ պայմա­նավորվածություններն այլեւս վավեր […]

Տապալվում է. Փաստ

Պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու ծրագրերը, կարծես թե, տապալվում են։ Հավանաբար դա է պատճառը, որ Օհանյանի պրոտեժեն՝ Վիկտոր Դալլաքյանը, պասիվացրել է կուսակցական շինարարությունը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը միմյանցից հեռացել են նեղացած, ինչից հետո Օհանյանը տարբեր խողովակներով ակտիվացրել է իր՝ քաղաքականություն մտնելու խոսակցությունները՝ հընթացս փորձելով աջակցություն գտնել մերձկրեմլյան […]

Սերժ Սարգսյանի նոր սցենարը. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով ՀՀԿ-ն պատրաստվում է 2017թ. Աժ ընտրություններին իր համամասնական ցուցակում ընդգրկել ամենատարբեր խավի մարդկանց՝ սկսած քաղգործիչներից, թաղային հեղինակություններից մինչեւ դպրոցի տնօրեններ, հիմնարկի ղեկավարներ։ Այսինքն, ՀՀԿ ցուցակում ընղգրկվելու են բոլոր նրանք, ովքեր տարածքներում ճանաչված են ու կարող են կուսակցությանը ձայներ բերել։ Իշխող կուսակցությունը պարբերաբար սոցհարցումներ է պատվիրում եւ տեսնում Է, որ իր վարկանիշը բավականին ցածր է։ […]

Հույժ գաղտնի. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշանակվելու է պաշտպանության նախարարությանը 2016թ. պետական բյուջեից հատկացված գումարների վերաբաշխում իրականացնել։ Վերաբաշխվող գումարի չափը կազմում է մոտ 794 միլիոն 425 հազար դրամ։ Որոշման հիմնակւսն մւսնրամասները անցնում են «հույժ գաղտնի» խորագրով։ Հրապարակման է ենթակա միայն տեղեկությունը, որ այդ գումարը նախկինում հատկացված Է եղել, ինչպես նշվւսծ Է որոշման նախագծի պարզաբանման մեջ` «պաշտպանության կարիքների համար շենքերի եւ […]

Գագիկ Խաչատրյանի «սնանկացման ուղին». Ժողովուրդ

Բարձրաստիճան պաշտոնատար անաձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից Խաչատրյանի ունեցվածքի տատանումները նկատելի են։ 2011 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանը զբաղեցնում Էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի պաշտոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ ունեցվածքի հայտարարագրում նշել էր, որ դրամական միջոցները կազմել են 278 մլն դրամ ԵԼ մոտ 3 միլիոն դոլար։ Աշխատավարձի դիմաց վարձատրության չափը՝ մոտ ութուկես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի