23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Հրաժարվեց. Հայկական Ժամանակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության լրատվա­կան ծառայությունից: Ոուզաննա Խաչատրյանը նախարարի խորհրդական էր: Համաձայն գե­րատեսչության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվու­թյան, նա առողջապահության նախարարին խորհրդատվություն է մատու­ցել առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆի­նանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում: Նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի հետ Ոուզաննա […]

Հասան Սամվել Ալեքսանյանին. Հայկական Ժամանակ

ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Հայաստանի շաքարավազի շուկան: Այս մասին ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը: «Հանձնաժողովը ֆիքսել է շաքարի գնի աճը եւ այժմ ուսումնասիրություն է կատարում գնի բարձրացման պատճառը հասկանալու համար: ՏՄՊՊՀ-ն առաջիկայում կհրապարակի ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Սահակյանը: «Հժ»-ն երեկ գրել էր, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» […]

Արտոնյալ խաղամոլություն. Ժողովուրդ

Շահումով խաղերի պետական տուրքի բարձրացման հետ մեկտեղ շահումով խաղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունները նաեւ հայտնվել են պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: «ժողովուրդ»-ը պարզեց, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիվառո զրուպ» ՍՊԸ-ն տուգանվել է ՊԵԿ-ի կողմից: Պատճառն այն է, որ այս տարվա մարտի 19-ին «Վիվառո գրուպ» ՍՊԸ ընկերության անունով հայտարարագրվել են խառը ապրանքներ, սակայն ընկերության […]

Ծառուկյանը սկսում է բանկերից. Ժամանակ

Ծառուկյանը քանիցս հրապարակային, գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ, երբ վերջիններս բարձրաձայնում էին իրենց վարկերի, վարկերի տոկոսադրույքերի մասին, հայտարարել է, որ Հայաստանում բանկ չկա, Հայաստանի բանկերը լոմբարդ են: Վերջերս էլ նման հայտարարությունից հետո, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ բանկերի նախագահներից պահանջել է պատասխանել Ծառուկյանին: Վերջիններս հրաժարվել են դա անել՝ առաջարկելով, որ ԿԲ նախագահն ինքը փաստարկներով, եթե այդպիսիք […]

Չարաշահումների գործով գեներալների նոր անուններ է տվել. Հայկական Ժամանակ

Տեղեկացրել ենք, որ ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը երեկ հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում: Հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, Բադասյանը բացատրություն է տվել ՊՆ-ում հացթխման գործընթացում չարաշահումների վերաբերյալ իր հայտարարությունների, հարցազրույցների շուրջ: Խոսքը հոկտեմբերին համացանցում արված գրառման եւ ղրան հաջորդած հարցազրույցներին է վերաբերում: Հիշեցնենք, որ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում […]

Կարեն Կարապետյանը «կուլ կտա՞» 40 հազար դոլարը. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությունն այս տարի իր գնումների պլանով բավականին ուշագրավ մի գնում է նշել` 18 մլն 915 հազար դրամով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է եւ ինչ մեքենայի համար: Հավանաբար կառավարությունն ինքը կպարզաբանի, եթե հարկ համարի: Այնուամենայնիվ, հնարավոր չէ պատկերացնել, թե մոտ 40 հազար դոլարով այդ ինչ […]

Ինչ է կատարվում Հանրային հեռուստաընկերությունում. Հրապարակ

Հանրային հեռուստաընկերության ռեստավրացիան շարունակվում է: Նախագահականի նոր «կարգադրիչ» Ալիկ Հարությունյանն առավելապես կենտրոնացած է Հ1-ի վրա, որի ռեյտինգն անչափ ցածր է, մանավանդ’ քաղաքական հաղորդումների, թոք-շոուների մասով: Փորձ է արվում Հ 1-ին վերադարձնել նախկին առաջատարի փառքը: Հարություն Հարությունյանի եւ Արտակ Հերիքյանի’ «1-ին լրատվական» տեղափոխվելուց հետո կադրային «տարհանումները» շարունակվում են: Հունվարից կդադարեցվի Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդումը: Թեեւ պաշտոնական […]

Պուտինը վաճառեց. 168 Ժամ

Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա` ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում: Դրան դեմ արտահայտվողները նշում են, որ դա Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող հերթական համաձայնագիրն է դառնալու, որ պատերազմական իրավիճակում միացյալ զորամիավորման հրամանատարությունն անցնելու […]

13-ամյա Գագուլի դին գտել է տատը. Իրավունք

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վազաշեն գյուղում: Հաշմանդամ տատը տանից ոչ հեռու հայտնաբերել  է 13-ամյա թոռան դին: Երեխան, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է նռնակի պայթյունից: Դեպքի, ինչպես նաեւ` երեխայի ընտանիքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել գյուղապետ Արտաշես Գրիգորյանը. Մեր գյուղում բնակություն են հաստատել դեռեւս 2000 թվականից, բայց Գագուլը (մահացած երեխան Ի.Ա.) ծնվել է այստեղ: […]

Համաճարակի վտանգ. Հրապարակ

Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմային մոտ է, այնուհանդերձ, երեւանյան մանկական հիվանդանոցներում երեխաները պառկած են անգամ միջանցքներում, որովհետեւ մահճակալները չեն բավարարում: Նախորդ օրվա դրությամբ Ծերեթելու մանկական հիվանդանոցում ընդհանրապես տեղ չկար, եւ բժիշկները կարծում էին, որ իրենց մոտ այլեւս հիվանդներ չպետք է ուղարկվեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված