20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

“Ֆլամինգոն” իր կնոջը Վանոն չի նվիրել. Ժամանակ

Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը թերթի հետ զրույցում եւս մեկ այնգամ հստակեցրեց իր այն կարծիքը, թե ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը հանցագործ է եւ պետք է նրան գտնել ու պատասխանատվության ենթարկել: Թերթի դիտարկմանը ինչու եւ ինչից ելնելով է նրան հանցագործ համարում, երբ նրա մեղքը նույնիսկ դատարանում ապացուցված չէ, Ղուկասյանն ասաց. “Եթե չեմ սխալվում Վանո […]

Պատասխանատու են այս տխուր վիճակի համար. 168 ժամ

Թերթը ընտրական պրոցեսների եւ ներքաղաքական գործընթացների շուրջ զրուցել է գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ, ով մասնավորապես նշել է. “Հայ ազգային կոնգրեսը, “Բարգավաճ Հայաստանը” եւ “Դաշնակցությունը” նույնքան պատասխանատու են ՀՀ նախագահի ընտրությունների այս տխուր վիճակի համար, որքան իշխանությունը, որ հաջողացրեց քաղաքական այդ երեք ուժերին մեկուսացնել, ինչի արդյունքում նրանք թեկնածուներ չառաջադրեցին”: Անդրադառնալով այս ընտրությունների նկատմամբ հասարակության անտարբերությանը, […]

Էս ինչ եք անում, տղերք, Առավոտ

“Carrefour” հիպերմարկետի հայաստանյան պատմությունը կարող է լրջագույն հարվածի տակ դնել Հայաստանի միջազգային վարկանիշը: Թերթի տեղեկություններով, հայաստանյան իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ “Carrefour”-ի դեմ տեղական օլիգարխների կողմից կազմակերպված արշավի հետեւանքով “Doing bussines”-ի, Index of Economic freefom”-ի եւ մի շարք այլ միջազգային ռեյտինգային կազմակերպությունների ինդեքսներում Հայաստանի դիրքերն առնվազն 30-ից 50 կետով նահանջ կունենան: Թերթը հիշեցնում է, […]

Ում կընդգրկի Սերժ Սարգսյանը “ազգային համաձայնության” կառավարությունում. Հրապարակ

Թերթն անդրադառնում է հետընտրական պրոցեսներին` նկատելով, որ վերջերս իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները “ազգային համաձայնության կառավարություն” ստեղծելու շուրջ: Ըստ որի` ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ձեւավորելու է կառավարություն, որում ներկայացված են լինելու նաեւ բարձր ձայներ ստացած թեկնածուները, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին նախատեսում են առաջարկել արտգործնախարարի, իսկ Հրանտ Բագրատյանին` էկնոմիկայի նախարարի պաշտոնները: “Աբսուրդ, անհնար է նման բան”,-թերթին ի […]

Ծառուկյանը գոնե առժամանակ պետք է ցույց տա. Ժամանակ

“”Բարգավաճ Հայաստան” կուսակցության տարբեր պաշտոնյաների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունների շրջանակում տեղեկություններ տարածվեցին, թե այդ մասին ներքին հրահանգներ է տվել նաեւ այդ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Վերջերս նաեւ մամուլում հրապարակում եղավ, թե Ծառուկյանը նախագահի նստավայրում հանդիպել է Սարգսյանի հետ ու նրան իր աջակցությունն է հայտնել: Իսկ Աբովյան քաղաքում, ասում են, որ նա կողմնակիցներին […]

ՀՀԿ-ի նոր “տեխնոլոգիաները” . Չորրորդ ինքնիշխանություն

Թերթը նկատում է, որ ՀՀ նախագահի այս ընտրությունները նախորդից տարբերվում են նաև նրանով, որ նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուի ձայների ապահովումը նախևառաջ դրված էր մեծամասնականով ընտրված պատգամավորների վրա, իսկ նրանք, ինչպես հայտնի է, քրեածին-օլիգարխիկ կենսագրություն ունեին: Այս ընտրարշավին, սակայն, Սերժ Սարգսյանի թիմը օլիգարխներին միտումնավոր մեկուսացրել է` ցանկանալով պատրանք ստեդծել, թե իբր կրիմինալն ու օլիգարխիան տարանջատված է […]

Ինչու Կաթողիկոսը չի դիմել Սերժ Սարգսյանին. Հայկական ժամանակ

Օրերս հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, միջնորդելով ազատ արձակել 10 տարվա ազատազրկման դատապարտված, ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին: “2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում ոչ թե մեկ, այլ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, ներկյումս իր քաղաքական հայացքների համար բանտում է ընդդիմադիր Տիգրան Առաքելյանը: Ինչու կաթողիկոսը նրանց ազատելու խնդրանքով երբեւէ չդիմեց […]

Վարդանիկը հետապնդում է Բալասանյանին. Հրապարակ

Թերթը գրում է, որ Վարդանիկի` Վարդան Ղուկասյանի ստվերը դեռ հետապնդում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Վերջերս քաղաքում անեկդոտանման պատմություն է տարածվել: Քաղաքապետարանի բաժնի պետերից մեկը մտել է Բալասանյանի աշխատասենյակ եւ հարցրել շեֆին. “Բա Վարդանանց տոնը չենք նշում”: Ասում են` Բալասանյանը վրդովված բղավել է. “Էդ անունն իմ մոտ չտաք”: Վարդանանց տոնն այս տարի, եկեղեցական տոնացույցով նշվելու […]

Խուլուհամրերը դարձյալ զրկված են. Ժողովուրդ

Թերթը նկատում է, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, ինչպես միշտ, լիարժեքորեն չի կատարում իրեն վերապահված գործառույթները: Բանն այն է, որ ՀՌԱՀ-ը չի հետևում, որպեսզի հեռուստաեթերում ապահովվի նաև սուրդո թարգմանությունը, խոսքը խուլուհամրերի համար թարգմանության մասին է: Սուրդո թարգմանության բացակայությունը զգացվում է հատկապես նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, և ստացվում է, որ խուլուհամր մարդիկ, ըստ էության, […]

Էրեխեքիս արեւ … Լֆիկը` Եռաբլուրում Սերժ Սարգսյանի մոտ լաց լինող կնոջ մասին. Հրապարակ

“Նախորդ օրը Եռաբլուրում լաց լինող կնոջ եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրար խառնված Սամվել Ալեքսանյանը տեսագրությունում  կրկնում էր.  “Պարոն նախագահ, ամեն անգամ գալիս ա, օգնում եմ, ինքը սովորություն ունի… դաժը իրա էրեխեքին բերել եմ մեր տունը` պահել եմ”: Թերթը Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե ինչու է բերել ուրիշի երեխաներին իր տանը պահել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի